Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 18 փետրվարի 2016

Աջակցություն սահմանամերձ համայնքներին









 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը շնորհավորել է Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանին և մաղթել բեղմնավոր աշխատանք:
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2016թ. ՀՀ պետբյուջեում և նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ սահմանամերձ համայնքներին պետական աջակցություն ցուցաբերելու՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար: Ըստ հիմնավորման՝ որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է 928,871.2 հազար դրամ, և կառավարության այսօրվա որոշմամբ նախատեսվում է վերոնշյալ գումարը տրամադրել Արարատի (թվով 2), Գեղարքունիքի (թվով 2), Վայոց Ձորի (թվով 5) և Տավուշի մարզերի (թվով 24) 33 սահմանամերձ համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման նպատակով:
Արարատի մարզի Լանջազատ և Բարձրաշեն համայնքների բնակչության սպասարկումը բարելավելու նպատակով կառավարության որոշմամբ առաջարկվում է ստեղծել Լանջազատի առողջության առաջնային պահպանման կենտրոն: Այդ նպատակով բանակցություններ են անցկացվել տարբեր միջազգային կազմակերպությունների հետ. վերջիններս պատրաստակամություն են հայտնել ֆինանսավորել նախագիծը: Ըստ հիմնավորման՝ ներկայումս Լանջազատ և Բարձրաշեն համայնքների բնակչության բժշկական սպասարկումն իրականացնում է Արևաշատի առողջության առաջնային պահպանման կենտրոնը, ինչը մի շարք խնդիրներ է առաջացնում այդ համայնքների բնակչության համար: Այսպիսով, կբարելավվի այդ համայնքների բնակչության բժշկական օգնության մակարդակը՝ հնարավորինս ապահովելով բժշկական սպասարկման արագությունն ու արդյունավետությունը:



Ներկայացվել են հացի արտադրության ոլորտում հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքները


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրել է վարչապետի հանձնարարությամբ հացի արտադրության ոլորտում հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքները: «Խնդիրը հետևյալն էր. 2015թ. ընթացքում ալյուրի գները մեծ չափով նվազել էին մինչև 30 տոկոս: Դա հիմնականում կապվում էր ռուսական շուկայի հետ, քանի որ ալյուրը մեծ չափով ներմուծվում է Ռուսաստանի Դաշնությունից և փոխարժեքի արժեզրկմամբ պայմանավորված՝ ալյուրի գները մեծ չափով նվազել էին, սակայն դրան ադեկվատ հացի գները չեն նվազել: Վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրություն ենք կատարել 10 խոշոր արտադրողների շրջանում: Ուսումնասիրության արդյունքների համաձայն հացի գները 2015թ. ընթացքում 9-10 տոկոսի չափով են նվազել, որի վրա ազդել են հիմնականում հետևյալ գործոնները. առաջինն՝ ալյուրն է, սակայն ալյուրի գների նվազումը մի մասով է անդրադարձել, քանի որ ներգնագոյացման հաշվարկների մեջ ալյուրի տեսակարար կշիռը կազմում է 52.3 տոկոս: Բացի այդ, հացի գների բարձրացման վրա ազդել են նաև երկու այլ գործոններ՝ գազի և էլեկտրաէներգիայի գները: Մասնավորապես, էլեկտրաէներգիայի գների ավելացումը մեկ կիլոգրամ հացի գծով կազմել է 25.4 տոկոս, իսկ գազի գների փոփոխությունը 7.9 տոկոս»,- մասնավորապես նշել է Ա.Շաբոյանը:
 

 

Բարձրացվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա տրվող նպաստների հասցեականությունը


ՀՀ վարչապետի մոտ փետրվարի 2-ին կայացած խորհրդակցության (ՀՀ վերահսկիչ պալատի կողմից Կոտայքի և Արագածոտնի մարզերի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում իրականացված ստուգումների վերաբերյալ) արդյունքում տրված հանձնարարականով պայմանավորված կառավարությունը փոփոխություն է կատարել «2016թ. ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը սահմանելու մասին» որոշման մեջ: Այդ որոշմամբ սահմանված է, որ ՀՀ պետական բյուջեում ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների համար նախատեսված գումարների 97 տոկոսը նպատակաուղղվում է ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար, ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնությանը, իսկ 3 տոկոսը` եռամսյակային հրատապ օգնության վճարմանը: Նույն որոշման համապատասխան կետով սոցիալական աջակցության տարածքային գործակալություններին (բաժիններին) թույլատրվում է ՀՀ նախարարություններից և գերատեսչություններից ստացված տեղեկատվության, ինչպես նաև ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի հասցեականության մեծացմանն ուղղված այլ միջոցների կիրառման հետևանքով ազատված ֆինանսական միջոցներն ուղղել եռամսյակային հրատապ օգնություն տրամադրելուն` ոչ ավելի, քան նախատեսված ընդհանուր ֆինանսական միջոցների 5 տոկոսի չափով: Փոփոխությամբ առաջարկվում է հանել տնտեսումների հաշվին լրացուցիչ եռամսյակային հրատապ օգնություն տրամադրելու դրույթը, դրանով պայմանավորված` ազատված ֆինանսական միջոցներն ավելի հասցեական օգտագործելու նպատակով: Առաջարկվում է նաև հսկողություն սահմանել ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության նշանակման նկատմամբ, ապահովել տարածքային մակարդակում աջակցող ցանցի ձևավորման, սոցիալական համագործակցության համաձայնագրերի կնքման գործընթացը, ինչպես նաև համաձայնագրի շրջանակում ձևավորված համակարգող խորհուրդների գործունեության մշտադիտարկումը: Անդրադառնալով որոշմանը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այդ հարցը ծագել է ՀՀ վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում: Ըստ վարչապետի՝ որոշումն ընդունվել է նպաստների տրամադրման հասցեականությունը, անաչառությունն ու արդյունավետությունն ապահովելու համար և այդ նպատակով հանձնարարել է բոլոր պատկան մարմիններին վերահսկողություն իրականացնել այդ գործընթացի նկատմամբ:
Գործադիրն ընդունել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սոցիալական ոլորտի բարեփոխումների» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային միջոցների ծախսման 2016թ. նախահաշիվը հաստատելու» մասին որոշում: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և նախարարության միջև կնքված սահմանափակ շրջանակով դրամաշնորհային համաձայնագրով նախատեսված «Սոցիալական ոլորտի բարեփոխումների» ծրագրով, որի ընդանուր արժեքը կազմում է 1,847,690 ԱՄՆ դոլար: Ծրագրի նպատակն է` Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումների իրականացման բարելավում, որի արդյունքում կստեղծվեն այլընտրանքային համայնքահեն ծառայություններ թիրախային հաստատություններից դուրս բերված երեխաների համար և այլն: Հովիկ Աբրահամյանն հանձնարարել է փոխվարչապետին՝ ուսումնասիրել դրամաշնորհների ծախսման արդյունավետությունը:

 

Կխթանվի խաղողի օղիների արտադրությունը


Գործադիրը հավանություն է տվել «Գործունեության իրականացման ծանուցման մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի ընդունումը պայմանավորված է խաղողի օղիների արտադրությունը խթանելու անհրաժեշտությամբ: Ըստ հիմնավորման՝ գործող օրենսդրությամբ խաղողի օղիների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան տուրքի դրույքաչափը կազմում է 15 մլն դրամ: Այդ պատճառով Հայաստանում խաղողի օղի գրեթե չի արտադրվում: Գինու առանձին տեսակների (աղանդերային, կիսաաղանդերային, խերեսային, պորտվեյն, մադերա և այլն) արտադրության տեխնոլոգիայով պահանջվում է դրանց ավելացնել բացառապես խաղողի օղի, մինչդեռ խաղողի օղու բացակայության պատճառով ավելացվում է ցորենի օղի, որն արգելված է ԵՄ և ՌԴ օրենսդրությամբ: Մյուս կողմից գինու արտադրությամբ զբաղվող տնտեսավրողները հնարավորություն չեն ունենում օղու արտադրության նպատակով թորելու գինու արտադրության համար ոչ պիտանի գինենյութը, վերամշակելու բավականին մեծ ծավալ (շուրջ 25 տոկոս) կազմող մնացորդները, ինչպես նաև իրականացնելու խաղողի մի շարք սորտերի մթերումներ, որոնք չեն մթերվում գինու և կոնյակի արտադրության նպատակով: Օրինագծով առաջարկվում է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքով ծանուցման ենթակա Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության իրականացման ծանուցման շարքում լրացնել խաղողի օղու արտադրության գործունեության իրականացումը: Ինչպես նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով գանձվող տարեկան տուրքի դրույքաչափը հավասարեցնել պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափին: Փաթեթի ընդունումից ակնկալվում է, որ կբարելավվի և կակտիվանա ոլորտի գործարար միջավայրը, կսկսեն մթերել խաղողի մի շարք սորտեր, որոնք չեն մթերվում գինու և կոնյակի արտադրության նպատակով, կսկսվի նոր արտադրատեսակի՝ խաղողի օղու արտադրություն, որն ունի իրացման, հատկապես արտահանման ծավալային մեծ պոտենցիալ, կավելանան պետական բյուջեի մուտքերը, ինչպես նաև տնտեսվարողների եկամուտները, որոնք կուղղվեն արտադրության զարգացմանն ու ընդլայնմանը և այլն: Կարևորելով օրինագիծը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այդ հարցն առաջացել է գործարարների հետ հանդիպումների արդյունքում: «Այն նաև կնպաստի խաղողի օղու արտադրության ծավալների մեծացմանը: Կան խաղողի այնպիսի տեսակներ, որոնք պիտանի չեն կոնյակ արտադրելու համար, և վերամշակող գործարանների կողմից դրանք չեն ընդունվում, ինչը մեծ խնդիր է հարուցում: Հիմա, եթե մենք տուրքը, ապա մեր կանխատեսումներով, մոտ 20 արտադրող ընկերություններ կավելանան, որոնք տարեկան կմուծեն ոչ թե 15 մլն տուրք, այլ 50 հազար դրամ: Դրանով նաև կլուծենք մեր խաղողագործների խնդիրները»,-ասել է վարչապետը:
Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծի նպատակն է ապահովել առավել արդյունավետ կառավարման համակարգ: Մասնավորապես, առաջարկվում է տարանջատել արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման ոլորտները:
Գործադիրը հավանություն է տվել «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով նախատեսվում է պետական կառավարչական հիմնարկներից, պետական, ինչպես նաև համայնքային ոչ առևտրային կազմակերպություններից, հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող ՓԲԸ-ներից և հարյուր տոկոս՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող ՓԲԸ-ներից գանձվող լրացուցիչ գումարներից հարկային մարմնի զարգացման և պարգևատրման ֆոնդի հաշվին մասհանում չկատարել և ամբողջությամբ ուղղել ՀՀ պետբյուջե: Նախագծի ընդունման արդյունքում պետբյուջեում կձևավորվեն լրացուցիչ միջոցներ, որոնք կուղղվեն անհարժեշտ այլ ծրագրերի իրականացմանը:
Գործադիրը հավանություն է տվել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Առաջին օրինագծի ընդունման արդյունքում ՀՀ-ում գտնվող օտարերկրացիները ևս օրենքով սահմանված կարգով կօգտվեն վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից և այդ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ծնված երեխաների իրավունքների ապահովման մեխանիզմներ կսահմանվեն, կարգելվի վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնության մեջ չգտնվող այն անձանց, ովքեր չեն հանդիսանա ապագա երեխայի կենսաբանական ծնողներ, կվերանա փոխնակ մոր ինստիտուտի` առևտրային նպատակով կիրառելու հնարավորությունը: Իսկ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է քրեական պատժի սպառնալիքի միջոցով բացառել առևտրային նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու եղանակով երեխաներ ունենալու փաստը:
 


Ընդունվել են տնտեսության զարգացմանը նպաստող մի շարք որոշումներ


Կառավարությունը սահմանել է ստուգման արդյունքներով ստուգվող ապրանքների տեղափոխման հետ կապված` մաքսային գործին վերաբերող օրենսդրության դրույթների խախտում չհայտնաբերվելու դեպքում առգրավված ապրանքների պահպանման ծախսերի՝ ՀՀ պետբյուջեից փոխհատուցման կարգը: Մեկ այլ որոշմամբ էլ սահմանվել է բացառապես փակ տիպի մաքսային պահեստներում պահպանվող ապրանքատեսակների ցանկը:
Գործադիրի որոշմամբ ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների կողմից ՀՀ արտադրանքի արտահանմանն աջակցելու համար Հայաստանի զարգացման հիմնադրամին տրամադրելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:
Կառավարությունը հաստատել է 2015 թվականին և հետագա տարիներին ակցիզային դրոշմանիշերի կիրառությունից հանվելու դեպքերում կիրառությունից հանված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների մնացորդների դրոշմավորման կարգը: Որոշմամբ առաջարկվում է կարգավորել անմիջական արտադրող, անմիջական ներմուծող, ինչպես նաև անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի մոտ կիրառությունից հանված դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների դրոշմավորման գործընթացը: Ըստ այդմ՝ անմիջական արտադրող, անմիջական ներմուծող, ինչպես նաև անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հնարավորություն կստանան դրոշմավորել իրենց մոտ առկա՝ կիրառությունից հանված դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների մնացորդները: Միաժամանակ վերջիններս կարող են իրացնել իրենց մոտ առկա ապրանքնային մնացորդները:
Գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ներկա պահին արտահանողների կողմից ներկայացված հայտերով ս.թ. առաջին եռամսյակում ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Որոշմամբ ՀՀ 2016թ. պետական բյուջեով «Ավելացված արժեքի հարկի վերադարձ» ծախսային ծրագրի գծով նախատեսված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժի միջոցով 4 մլրդ դրամ ս.թ. չորրորդ եռամսյակից տեղաշարժել ս.թ. առաջին եռամսյակ:
Անդրադառնալով վերոնշյալ որոշումներին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ դրանք կնպաստեն տնտեսության զարգացմանը, քայլեր են ձեռնարկվում գործարարներին աջակցելու, արտահանումը խրախուսելու համար:
Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. առաջարկվում է ՀԴՄ-ի կտրոնի վրա ապրանքի (ծառայության) անվանումը (տեսակը) նախորդ տարվա արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի համապատասխան հրամանով հաստատված արտադրանքի դասակարգումն ըստ գործունեության տեսակների դասակարգչի (ԱԴԳՏ) 2-րդ աստիճանին համապատասխան՝ ըստ դասակարգչով սահմանված ապրանքների և ծառայությունների դասերի (2 նիշ) լրացնել 2017 թվականի հունվարի 1-ից:
Գործադիրը հավանություն է տվել պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ) բարեփոխումների վերանայված ռազմավարությանը, ՊՖԿ ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված միջոցառումներին, ՊՖԿՀ բարեփոխումների 2016-2020թթ.-երին իրականացվելիք գործողությունների ծրագրին: Այս որոշման կարգավորման հիմնական նպատակն է ՊՖԿՀ բարեփոխումների իրականացման արդյունքում ապահովել պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը` բարձրացնելով ընթացակարգերի ու մատուցվող ծառայությունների որակը, որը հնարավոր կլինի իրականացնել նախատեսված ողջամիտ ժամկետներում:


Ավտոտրանսպորտային պատահարի մասնակիցները կարող են համաձայնության գալ՝ առանց ապահովագրական ընկերությունների

Ավտոտրանսպորտային պատահարների արդյունքում համաձայնեցված հայտարարագրով ելակետային տվյալների հավաքագրման գործընթացի պարզեցման և պատահարների արդյունքում առաջացող խցանումների նվազեցման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշմամբ պատահարի մասնակիցների համար ստեղծվել է առանց ապահովագրական ընկերությունների համաձայնությունը ստանալու համաձայնեցված հայտարարագիր լրացնելու և դրանից հետո պատահարի վայրից հեռանալու հնարավորություն՝ առանց ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների ժամանմանը սպասելու: Պարզեցվել է պատահարի մասնակից վարորդների կողմից համաձայնեցված հայտարարագրի միջոցով հավաքագրվող ելակետային տվյալների կազմը, հայտարարագրի լրացման հրահանգը: Համաձայնեցված հայտարարագրի ձևում ավելացվել են ապահովագրական ընկերությունների համաձայնությամբ և առանց ապահովագրական ընկերությունների համաձայնության լրացված հայտարարագրի հիման վրա ԱՊՊԱ ոլորտում հատուցման ենթակա առավելագույն չափերի (որոնք կսահմանվեն Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կանոններով) լրացման համապատասխան տողերը: Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ ընդհանուր վնասի չափը չի գերազանցում 50 հազար դրամը: Կարևորելով ընդունված որոշումը Հովիկ Աբրահամյանն, այնուհանդերձ, ԿԲ նախագահին առաջարկել է աշխատանքներ տանել ապահովագրական ընկերությունների հետ և բարձրացնել սահմանված գումարի շեմը՝ գոնե մինչև 100 հազար դրամ:


Այլ որոշումներ
 

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի 2016թ.-ի ֆինանսավորումն ապահովելու և պետական գույքի առավել արդյունավետ կառավարման միասնական քաղաքականությունն իրականացնելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ֆինանսների նախարարությանն ուշադրություն դարձնել հարցին: Իսկ համալիրի կառավարման հետ կապված հանձնարարել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին մշակել ծրագիր, ուշադրություն դարձնել ՊՈԱԿ-ի ղեկավարության հարցին, որպեսզի մարզահամերգային համալիրն աշխատի և այլ նպատակների չծառայի:
Կառավարությունը հավանություն է տվել համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանին և ժամանակացույցին: Որոշման նպատակն է ՀՀ-ում ձևավորել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության որակյալ համակարգ, որը նրանց համար կապահովի հավասար հնարավորություններ` իրենց նախասիրություններին, ընդունակություններին ու կարիքին համապատասխան որակյալ կրթություն ստանալու համար, կնպաստի կրթության մեջ նրանց ներգրավմանն ու համընդհանուր ներառմանը հասարակության մեջ: Այդ նպատակով մի շարք հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ կվերակազմակերպվեն հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների: Ինչպես նաև մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը ՀՀ-ում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը: Նոր ձևավորված համակարգը հնարավորություն կընձեռի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունն ու դաստիարակությունը կազմակերպել առանց երեխային ընտանիքից անջատելու՝ ապահովելով նրա համակողմանի հասարակական զարգացումը և ներառելով նրան հանրակրթական ուսումնական հաստատություն: Ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունքում նախատեսվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որակյալ կրթություն ստանալու հնարավորությունները` ստեղծելով ներառական կրթության համակարգ բոլոր հանրակրթական դպրոցներում:
Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով, երկաթուղագծերով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրանց տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգի հստակեցման նպատակով կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ հիմնավորման՝ ներկայումս դրանց տեղադրման ու վերատեղադրման համաձայնեցման համար պահանջվում է շուրջ 10 օր, ինչը հաճախ խանգարում է իրականացվող աշխատանքների՝ ժամանակին կատարմանը: Փոփոխությամբ առաջարկվում է այդ աշխատանքների կատարման ավելի կարճ ժամանակահատված՝ 6 օր ժամկետում:
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ էներգետիկայի ոլորտի ընկերությունների ֆինանսական առողջացման ծրագրին:
Կառավարության որոշմամբ՝ մարտի 7-ի աշխատանքային օրը տեղափոխվել է մարտի 12:
Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին փետրվարի 19-ին ժամը 1200-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ:


Վարչապետը գիրք է նվիրել կառավարության նիստի մասնակիցներին՝ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ


Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, 2001 թվականից սկիզբ առած, իսկ 2011-ից նորովի մեկնարկած «Գրական տապան» միջազգային փառատոնը, որն արդեն 5 տարի անընդմեջ Հայաստան է բերում եվրոպացի ժամանակակից լավագույն գրողներին, բացի գրական տոն պարգևելուց, հայ և օտարազգի ընթերցողների սեղանին է դնում նաև բացառիկ ժողովածուներ: Պետական աջակցությամբ իրականացվող այս ծրագրի ամենաշոշափելի ու տպավորիչ արդյունքը, անշուշտ, տպագրված գրքերն են. վերջին 5 տարվա ընթացքում լույս է տեսել 6 ժողովածու, որտեղ ամփոփված են «Գրական տապան» փառատոնի մասնակից եվրոպացի գրողների նոթերը, էսսեները, բանաստեղծություններն ու պատմվածքները՝ նվիրված Հայաստանին, հայ մարդուն և հայ մշակույթին: Հեղինակներից յուրաքանչյուրին Հայաստանը հետաքրքիր է յուրովի. մեկը տպավորված է հայկական բնաշխարհով, մյուսին գրավում է հայի տեսակն ու կերպարը, երրորդը փորձում է Հայաստանը համեմատել իր երկրի հետ: Սակայն նրանց բոլորի համար մեր հայրենիքը հնագույն, միստիկ ու մոգական, հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող մի երկիր է՝ ակնածանքի ու գնահատանքի արժանի: Այս ստեղծագործությունների ժողովածուներն են, որ այսօր՝ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ, ուզում եմ նվիրել ձեզ:
Ընդամենը 2 տասնամյակ առաջ 3 միլիոն ազգաբնակչություն ունեցող Հայաստանում հրատարակվող գրքերի միջին տպաքանակը կազմում էր մի քանի տասնյակ հազար օրինակ, որոնք սպառվում էին հաշված օրերի ընթացքում: Հայ ընտանիքները միմյանց հետ մրցակցում էին իրենց գրքային հավաքածուների բազմազանությամբ, վերջին հրատարակություններն ամեն գնով ձեռք բերելու և ընթերցելու ձգտումով: Մեծ տարածում ուներ մտերիմ անձանց գիրք նվիրելու սովորույթը: Մեր պետության՝ վերջին տարիների վարած մշակութային քաղաքականությունը մեծապես միտված է այս ավանդույթների պահպանմանը և տարածմանը: Ցանկացած նախաձեռնություն, որ նպատակաուղղված է գրքի և ընթերցանության նկատմամբ ուշադրության բարձրացմանը, արժանանում է պետական հոգածության: Ուրախալի է, որ Գիրք նվիրելու օրվա հանրայնացմանն ուղղված ջանքերն այսօր արդեն տալիս են ցանկալի արդյունքներ»:

Փետրվար 2020
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 

-

Արխիվ