Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 2 փետրվարի 2016

Վարչապետին են ներկայացվել Կոտայքի և Արագածոտնի մարզերի ՍԾՏԳ-ներում ՎՊ-ի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները







Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է Կոտայքի և Արագածոտնի մարզերի Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներն ու բացահայտված խախտումները: Իշխան Զաքարյանը տեղեկացրել է, որ Կոտայքում՝ Աբովյանում, Հրազդանում, Չարենցավանում և Եղվարդում գործում է 4 ՍԾՏԳ, մարզում առկա է 9 հազար 912 նպաստառու: ՎՊ-ի կողմից ստուգումներն իրականացվել են 2014 թվականի հունվարի 1-ից 2015 թ.-ի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում: 9 հազար 912 նպաստառու ընտանիքների գործերից ՎՊ-ն ուսումնասիրել է 6 հազար 753-ը, հայտնաբերել 27 մլն 200 հազար դրամի 230 խախտում:
Անդրադառնալով Արագածոտնի մարզին՝ Իշխան Զաքարյանն ասել է, որ Աշտարակում, Ապարանում, Թալինում և Ծաղկահովիտում գործում են 4 ՍԾՏԳ-ներ, մարզում գրանցված է 7 հազար 769 նպաստառու ընտանիք: ՎՊ-ն ստուգումներ է իրականացրել 2014 թ.-ի հունվարի 1-ից 2015 թ.-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, ուսումնասիրվել է 5 հազար 492 նպաստառու ընտանիքի գործ, հայտնաբերվել՝ 78 մլն 500 հազար դրամի 341 խախտում:
Իշխան Զաքարյանը նշել է, որ մարզպետների կողմից ստացել է համապատասխան գրություն: Վերջիններս վստահեցրել են, որ հայտնաբերված խախտումների մեծ մասը շտկվել են, գումարները վերադարձվել պետական բյուջե, իսկ նպաստառուների ցուցակներում վերացվել են բոլոր անճշտությունները:
Այնուհետև մանրամասն անդրադարձ է կատարվել ներկայացված խախտումների դեպքերին, ներկայացվել են պարզաբանումներ, ինչպես նաև առաջարկություններ՝ դրանք հետագայում բացառելու համար:
«Ողջունում եմ Վերահսկիչ Պալատի նախագահի և խորհրդի՝ բոլոր մարզպետարանների սոցիալական ծառայություններում ստուգումներ իրականացնելու որոշումը: Կարծում եմ, որ մենք պետք է լուրջ որոշումներ կայացնենք»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը մարզպետներին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ համապատասխան որոշում կայացնելու համար, ինչպես նաև քայլեր ձեռնարկել ՍԾՏԳ-ների գործունեությունն առավելագույնս թափանցիկ դարձնելու և խախտումները բացառելու նպատակով:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ