Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 14 մարտի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության դաշնային սահմանապահ ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Կոնստանտին Տոցկուն և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը պրն Տոցկին ՀՀ վարչապետին ներկայացրել է սահմանային ծառայության վիճակը, ընդգծելով, որ համատեղ ծառայությունը միանգամայն լավ հիմքերի վրա է դրված և մինչ օրս այդպես էլ շարունակվում է, սահմանապահ զորքերը անվերապահորեն կատարում են իրենց առջև դրված պարտականությունները: Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է մեր երկրի անվտանգությունը համատեղ ուժերով ապահովելու, երկու երկրների և ժողովուրդների բարեկամությունն ու նվիրվածությունը պահպանելու անհրաժեշտությունը: Հանդիպումից հետո ՀՀ Ազգային անվտանգության նախարար Կառլոս Պետրոսյանը և ՌԴ դաշնային սահմանապահ ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Կոնստանտին Տոցկին ստորագրել են Արձանագրություն «Հայատսանի Հանրապետության ղեկավարության և Ռուսաստանի Դաշնության դաշնային սահմանապահ ծառայության տնօրենի աշխատանքային հանդիպումների արդյունքների մասին»: Իսկ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը և Կոնստանտին Տոցին ստորագրել են Հայաստանում ՌԴ- դաշնային սահմնապահ ծառայության օպերատիվ խմբի պահպանման 2001 թ. ծախսերի մասին նախահաշիվ-փաստաթուղթը և նախահաշվի հաստատման արձանագրությունը: Փաստաթղթերի ստորագրման արարողությանը հաջորդել է ՀՀ ԱԱ նախարար Կ.Պետրոսյանի և Ռուսաստանի Դաշնության դաշնային սահմանապահ ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Կ.Տոցկու համատեղ մամուլի ասուլիսը, որտեղ ամփոփել են հանդիպումների արդյունքները:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ