Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 20 հունվարի 2016

Վարչապետն ընդունել է IFAD-ի տարածաշրջանային տնօրենին




Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի բաժնի երկրների տնօրեն Խալիդա Բուզարին:
Վարչապետը բարձր է գնահատել IFAD-ի հետ ծավալված շուրջ 20-ամյա համագործակցությունը, որի շրջանակում իրականացվել է Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացմանն ուղղված 7 խոշոր ծրագիր: Կառավարության ղեկավարը կարևորել է համատեղ ծրագրերի շարունակական իրականացումը, որոնք նպաստում են գյուղական տարածքներում կայուն գյուղատնտեսության ներդրմանը, ինչը կարևոր է բնապահպանական և սոցիալտնտեսական տեսանկյունից: Հովիկ Աբրահամյանը նաև ողջունել է «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» նոր համատեղ ծրագիրը, որի պաշտոնական մեկնարկը կտրվի վաղը՝ աշխատաժողովի շրջանակում:
IFAD-ի տարածաշրջանային տնօրենը ևս արդյունավետ է գնահատել երկկողմ երկարամյա համագործակցությունը՝ շեշտելով, որ IFAD-ի համար Հայաստանը ճանաչելի է որպես նորարարական և հաջողված ծրագրերի փորձ ունեցող երկիր: Այս առումով Խալիդա Բուզարը գոհունակություն է հայտնել Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամի (FREDA) գործունեության կապակցությամբ և նշել, որ մեր երկրում իրականացված ծրագրերի հաջող փորձն օրինակելի և օգտակար կլինի IFAD-ի մյուս գործընկեր երկրների համար:
Զրուցակիցները, անդրադառնալով համագործակցության հետագա զարգացմանը, քննարկել են համատեղ հաջորդ ծրագրին վերաբերող մանրամասներ: Վարչապետը, մասնավորապես, կարևորել է դրանում ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթությունների արտացոլումը, ինչպես նաև ծրագրում ՀՀ բոլոր մարզերի ընդգրկումը, ինչը ևս մեկ էական քայլ կլինի Հայաստանի տարածքային համաչափ զարգացման ուղղությամբ: Տիկին Բուզարը ողջունել է վարչապետ Աբրահամյանի առաջարկությունները՝ վստահեցնելով, որ համատեղ հաջորդ ծրագիրը կմշակվի ՀՀ կառավարության գերակա ուղղությունների և ՀՀ բոլոր մարզերի ներգրավումն ապահովելու սկզբունքի հիման վրա:
Խալիդա Բուզարը նշել է, որ IFAD-ը կարևորում է Հայաստանի հետ շարունակական համագործակցությունը և նոր ծրագրերի նախաձեռնումը: Հավաստիացնելով, որ կառավարությունը հետևողական է ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում՝ Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ IFAD-ի հետ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ