Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 29 դեկտեմբերի 2015

Վարչապետ. «Մենք կարողացանք դիմակայել դժվարություններին և ապահովել տնտեսական աճ»








Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «2015 թվականը մեր երկրի համար հագեցած էր բազմաթիվ կարևոր իրադարձություններով, մարտահրավերներով, բայց և նվաճումներով: Դժվար է, իհարկե, հակիրճ ամփոփել տարին բնութագրող երևույթները: Առանձնացնեմ երեք կարևորագույնները:     
Առաջինը տնտեսական աճն է: Թեև Հայաստանն անմասն չմնաց աշխարհաքաղաքական և տարածաշրջանային լրջագույն մարտահրավերների բացասական ազդեցությունից, բայց ռեսուրսների և ջանքերի կենտրոնացման, կառավարության վստահ և ոչ ստանդարտ քայլերի արդյունքում մենք կարողացանք դիմակայել դժվարություններին և ապահովել տնտեսական աճ:
2015թ. հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է մոտ 3 տոկոս՝ այն դեպքում, երբ տարվա սկզբին հեղինակավոր միջազգային կառույցներն ու փորձագետներն ակնկալում էին զրոյական, իսկ որոշ դեպքերում նաև բացասական տնտեսական աճի ցուցանիշ:
Աճ կա արդյունաբերությունում՝ 4.6 տոկոս, գյուղատնտեսությունում՝ 11.6 տոկոս, ծառայությունների ոլորտում, իհարկե, առանց առևտրի՝ 3.0 տոկոս: Տասներկուամսյա գնաճի ցուցանիշը նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, կազմել է 1.9 տոկոս, իսկ միջին գնաճը՝ 4.1 տոկոս, այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձերն աճել են 8.5 տոկոսով:
Ուզում եմ ընդգծել, որ սա եղել է Ռուսաստանի Դաշնությունում ռուսական ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված տրանսֆերտների շուրջ 500 մլն ԱՄՆ դոլարով անկման պարագայում: Պահանջարկի նման նվազման պայմաններում տնտեսական աճի և վճարային հաշվեկշռի բարելավումը կարևորագույն նվաճում է, որ ցույց է տալիս մեր տնտեսության և իրականացված քաղաքականության կենսունակությունը:
Երկրորդ կարևորագույն նվաճումը, որ կուզենայի ընդգծել, սահմանադրական բարեփոխումների իրականացումն ու համաժողովրդական քվեարկության արդյունքում սահմանադրական փոփոխությունների ընդունումն էր:
Հանրաքվեով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից հավանության արժանացած նախագիծն անկասկած արժեքավոր հիմք է ծառայելու մեր հայրենիքի բարեկեցության ու կայուն զարգացման համար:
Առավելապես կարևորում եմ այն, որ սահմանադրական նոր լուծումներով կտրուկ բարձրանում է պետական իշխանության համակարգում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դերակատարումը, ստեղծվում են խորհրդարանական վերահսկողության իրականացման իրապես արդյունավետ մեխանիզմներ` բարձրացնելով կառավարության հաշվետվողականությունը:
Երրորդ կարևորագույն նվաճումը մեր երկրի խորացող և հավասարակշռված տնտեսական ինտեգրումն էր: 2015 թվականից Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության կազմում է: Մեր արտահանումն ունի համեմատաբար կայուն դինամիկա և գնալով ավելի լայն աշխարհագրություն:
Թեև տասն ամիսների արտահանումը դեպի ԱՊՀ երկրներ նվազել է շուրջ մեկ քառորդով, ընդհանուր արտահանումն ունի լոկ երկու տոկոսանոց անկում: Մեր կողմից կատարված վերլուծությունները միանշանակ վկայում են՝ միանալով ԵՏՄ-ին, Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ստացավ մեղմել արտահանման նվազումը համեմատ տարածաշրջանում գտնվող համադրելի երկրների՝ ինչպիսիք են Մոլդովան և Վրաստանը:
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունը 2015թ.-ի դեկտեմբերին սկսեց նոր լայնածավալ բանակցություններ Եվրամիության հետ, որի շրջանակներում քննարկելու ենք ոչ միայն քաղաքական, այլև բազմաթիվ տնտեսական հարցեր՝ ուղղված մեծացնելու մեր փոխգործունեությունը Եվրամիության անդամ երկրների տնտեսությունների հետ:
Վստահ եմ, որ 2016 թվականին մենք արձանագրելու ենք նոր հաջողություններ: Որպես տնտեսության թիվ մեկ պատասխանատու, ես հայտարարում եմ, որ կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը՝ տնտեսական աճի ավելացման, երկրի պաշտպանունակության մեծացման, ժողովրդի բարեկեցության համար: Եվ դա անելու ենք մենք բոլորս միասին համատեղ ուժերով»:

Սահմանվել են նոր ժամկետներ՝ նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման
 

Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու պարտադիր ժամկետները սահմանելու մասին» որոշման մեջ: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2013, 2014, 2015 թվականների արդյունքներով մինչև 10 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման վերջնաժամկետ սահմանել 2017 թվականի հունվարի 1-ը, իսկ 2014 թվականի արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող, 2015 թվականի արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 115.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար՝ 2016 թվականի մայիսի 1-ը:
Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ: Նշված օրենքի 1-ին հոդվածի համաձայն 2016թ. հունվարի 1-ից սկսած` հաշվարկային փաստաթղթերը (բացառությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների և ապրանքների արտահանման դեպքում դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի) դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային եղանակով՝ կառավարության սահմանած կարգով: Նախագծի ընդունման դեպքում կհաստատվի ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ-ապրանքագրի ձևը, որը հնարավորություն կտա հաշվարկային փաստաթղթերը (բացառությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների և ապրանքների արտահանման դեպքում դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի) դուրս գրել էլեկտրոնային եղանակով:


Միջազգային համագործակցություն
 

Գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: Որոշման կից ներկայացված տեղեկանքի համաձայն՝ արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը:


Այլ որոշումներ

 

Գործադիրի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել կառավարության 24.12.2015թ. թիվ 56 արձանագրության 39-րդ կետը,որով նախատեսվում էր «կրթական օբյեկտների հիմնանորոգում» ծրագրով նախատեսված մրցույթների արդյունքերով առաջացած տնտեսված գումարները՝ 8,400.0 հազ.դրամ, ուղղել Արմավիրի մարզպետարանի համակարգչային տեխնիկայի և սարքավորումների թվաքանակի ավելացման արդյունքում առաջացած էլեկտրաէներգիայի ծախսի մարմանը: Ըստ հիմնավորման՝ «կրթական օբյեկտների հիմնանորոգում» ծրագրով նախատեսված միջոցները տվյալ ուղղությամբ ծախսելու անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը բավարար չափով հիմնավորված չէ: Անդրադառնալով որոշմանը Հովիկ Աբրահամյանը նշել է. «Փաստորեն սա այն որոշումն էր, որ մտահոգություն ունեինք: Հիմա որոշում ենք կայացնում, անվավեր ճանաչում, և գումարը չենք հատկացնելու»:
Գործադիրն ընդունել է «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակելու և վճարելու կարգը և ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի համապատասխան որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշում: Որոշման ընդունումը պայմանավորված է «Պետական նպասների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ, որով հստակեցվել են խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուն, վերականգնելուն, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելուն և վերսկսելուն, չվճարված նպաստի գումարը վճարելուն առնչվող հարաբերությունների իրավակարգավորումները: Որոշմամբ կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները, սահմանված են խնամքի նպաստ նշանակելու դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, խնամքի նպաստ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակում և վճարում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ իր տարածքային բաժինների միջոցով: Կառավարությունը հավանություն է տվել «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մասին փաթեթին: «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի անդամակցությամբ: Մասնավորապես, հանրապետության մշակույթի ոլորտի օրենսդրությունը համապատասխանեցվում է ԵԱՏՄ անդամ երկրների օրենսդրությանը: Մասնավորապես` օրենսդրական միասնականացումն ապահովելու նպատակով մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների արտահանման կամ ժամանակավոր արտահանման վկայագրի փոխարեն այսուհետ տրամադրվելու է եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ): Հստակեցվել է նաև լիազոր մարմնի գործառույթը, որով նախատեսվում է հաստատել սահմանափակումների ենթակա արտահանման կամ ժամանակավոր արտահանման մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների ցանկը: Օրինագծի ընդունմամբ կկարգավորվի ՀՀ-ից մշակութային նշանակության առարկաների ազատ արտահանման ընթացակարգը: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ կկարգավորվի Հայաստանից մշակութային նշանակության առարկաների ազատ արտահանման ընթացակարգը:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական ծառայության բարեփոխումների իրականացման միջոցառումների ծրագրին և ռազմավարությանը:
Նիստի ավարտին վարչապետը շնորհավորել է ներկաներին. «Բոլորիդ շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, ցանկանում ձեզ, ձեր ընտանիքներին առողջություն, հաջողություն և խաղաղություն: Աստված բոլորիս հետ»:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ