Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 30 հոկտեմբերի 2000

 Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ  Գ.Մարտիրոսյանը:
       Հանձնաժողովի անդամներին ներկայացվեց Հայաստանի Հանրապետությունում մարդասիրական օգնության — բարեգործության բնագավառին առնչվող օրենքների — ենթաօրենսդրական ակտերի վերաբերյալ գրքույկը, որը սեղմ ժամկետներում պատրաստվել է հանձնաժողովի անդամների — աշխատակազմի ուժերով: Տեղեկացվեց, որ համակարգվել — ամփոփվել են ըստ բնագավառների — ըստ բնակավայրերի առաջարկությունները բարեգործության խնդիրների վերաբերյալ, որոնք դասակարգված են ըստ ժամկետների՝ կարճաժամկետ (2001-2002 թվականների համար) — միջնաժամկետ (2003-2005 թվականների համար) խմբերի:
       Նշված գրքույկը — առաջարկությունների փաթեթը կօգնեն դոնոր կազմակերպություններին, անհատ բարերարներին, ծրագրեր իրականացնող կազմակերպություններին, ինչպես նա— շահառուներին՝ մարդասիրական օգնության — բարեգործական ծրագրերը նպատակային — արդյունավետ իրականացնելու հարցում:
       Նիստում տեղեկատվություն հաղորդվեց 2000 թվականի 9 ամիսների ընթացքում մարդասիրական օգնության — բարեգործական ծրագրերի արդյունքների մասին: Մասնավորապես, նշվեց, որ հանձնաժողովը հաստատել է 82 բարեգործական ծրագիր՝ շուրջ 70 մլն դոլար ընդհանուր ծավալով: 9 ամսվա ընթացքում բարեգործական ծրագրերի շրջանակներում հանրապետություն են ներմուծվել շուրջ 51 մլն ԱՄՆ-ի դոլար արժեքով բարեգործական բեռներ:
      Հանձնաժողովը հաստատեց 2000-2001 թվականների ընթացքում իրականացվող 7 բարեգործական ծրագիր: Դրանցից երկուսը նպատակաուղղված են հանրապետությունում փախստականների հիմնախնդիրների լուծմանը: Մասնավորապես, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ փախստականներով բնակեցված մի շարք բնակավայրերում (Եր—ան, Արտաշատ, Բյուրեղավան, Իջ—ան, Հրազդան, Գավառ, Ս—ան — այլն) որոշ օբյեկտներ — անավարտ բնակելի շենքեր կվերակառուցվեն ու որպես բնակարաններ կհատկացվեն փախստականներին: Իսկ Փախստականների հարցերով նորվեգական խորհուրդը փախստականների ինտեգրացմանը նպատակաուղղված հերթական ծրագիրը կիրականացնի Եր—անում, ինչպես նա— Գեղարքունիքի, Արարատի — Արմավիրի մարզերում:
      Առողջապահական ծրագրերի թվում հանձնաժողովի հավանությանն արժանացավ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի հնգամյա ծրագիրը, որի նպատակն է ոսկրածուծի հայ կամավոր դոնորների ներգրավումը — աշխարհում գործող նմանատիպ այլ ռեեսստրների հետ համագործակցությունը՝ հայերի համար տրանսպլանտների համապատասխանության պոտենցիալը մեծացնելու նպատակով:
      Հաձնաժողովը քննարկեց նա— անհատ բարերարների նվիրատվություններով  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող եկեղեցաշինական ծրագրերը, «Հայաստանի մանկական ֆոնդ» — Գերմանիայի «Ֆրիդեսդորֆ ինտերնացիոնալ» կազմակերպությունների կողմից իրականացվող «Առողջություն երեխաներին» միջազգային համատեղ ծրագիրը, «Օքսֆամ» բրիտանական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի ծրագրերը — այլ հարցեր:
       

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ