Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 21 դեկտեմբերի 2015

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագիրը




Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագիրն ու դրա իրականացումն ապահովող միջոցառումները:
Մասնավորապես, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մանրամասն ներկայացրել է ծրագրի առաջանայնություններն ու թիրախները, նախատեսվող միջոցառումներն ու ակնկալվող արդյունքները: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր հերթին անդրադարձել է վերարտադրողական առողջության բարելավմանն ուղղված ծրագրերին, առողջապահական գործոններով պայմանավորված ծնելիության բարձրացման հիմնախնդիրներին, մայրական, նորածնային մահացության ցուցանիշներին և դրանց կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերին: Նախարարն ընդգծել է, որ հանրապետությունում ներդրված ծննդօգնության հավաստագրի արդյունքում էապես բարձրացել է ապագա մայրերի առողջապահական վերահսկողությունը: Զեկուցվել է, որ ծննդօգնության հավաստագրի ծրագրի տարեկան ֆինանսավորումը 4 միլիարդ դրամից հասցվել է 7 միլիարդի, ինչի արդյունքում էապես կրճատվել են մայրական և նորածնային մահացության դեպքերը: Մասնավորապես, 2013 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մայրական մահացության 8, իսկ 2015-ին՝ 5 դեպք: 1000 կենդանածինների հաշվով 2011-ին նորածնային մահացության ցուցանիշը կազմել է 11,7 տոկոս, իսկ 2014-ին՝ 8,7: Էապես կրճատվել է նաև անպտղության ցուցանիշը. 1999-ի 31,9 տոկոսի դիմաց 2014-ին այդ ցուցանիշը հասել է 14,8-ի: Նշվել է նաև, որ 1995-ին ՀՀ-ում իրականացվել է 30 հազար վաղաժամ ընդհատում, իսկ 2014-ին՝ 13 հազար:
Խորհրդակցության ընթացքում տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով ներկայացվել են տարբեր առաջարկություններ:
Վարչապետ Աբրահամյանը կարևորել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրի շուրջ քննարկումների անցկացումն ու առաջիկայում դրա հաստատումը: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում հանրապետությունում ժողովդագրական իրավիճակի բարելավման հարցը և շարունակելու է տարբեր ծրագրերի միջոցով խթանել ծնելիության աճը: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է շարունակել խորհրդակցության ընթացքում ներկայացված առաջարկությունների շուրջ քննարկումները, սահմանել ծրագրերի առաջնահերթություններն ու դրանք ներկայացնել կառավարություն:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ