Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 18 դեկտեմբերի 2015

Վարչապետը շնորհավորել է ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ









Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ՝ վարչապետը նշել է. «Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու և գնահատելու մեր երկրի անվտանգության մարմինների աշխատանքն ու գործունեությունը՝ ուղղված հայրենիքի անվտանգության ապահովմանն ու ամրապնդմանը: Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետականության անվտանգ գոյության ապահովման կարևորագույն կառույցներից է, և մենք բարձր ենք գնահատում ձեր դերն ու նշանակությունն այդ առաքելության իրականացման գործում: Ձեր գործունեությունն ունի իր առանձնահատկությունը, քանի որ հաճախ այն անտեսանելի է քաղաքացու համար, ավելին, ձեր աշխատանքի արդյունքների մասին հանրությունը հաճախ իրազեկվում է տարիներ անց: Երբեմն էլ ձեր աշխատանքն ու սխրանքները մնում են գաղտնի, չնայած նրան, որ դրանք էական ազդեցություն են թողնում պետության անվտանգության և զարգացման հետագա ընթացքի վրա: Ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը տարիներ ի վեր պատվով և մեծ հաջողությամբ է իրականացնում իր առջև դրված խնդիրները՝ ժամանակին արձագանքելով ներքին և արտաքին սպառնալիքներին, մեր երկրի առջև ծառացող տարաբնույթ մարտահրավերներին: Այդ համատեքստում, մեծ գնահատանքի է արժանի բոլորովին վերջերս Երևանում հանցավոր խմբավորման վնասազերծման օպերացիան, որն իրականացվեց Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության համատեղ ջանքերով: Առիթից օգտվելով՝ երախտագիտության խոսքեր եմ ուզում հղել իրենց կյանքը վտանգի ենթարկելու գնով մեր երկրի պետականությանն ու հասարակության անվտանգությանը սպառնացող վտանգը վնասազերծելու գործն իրականացրած բոլոր աշխատակիցներին: ՀՀ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ԱԱԾ աշխատակիցների աշխատանքային ու սոցիալական խնդիրները, և վստահեցնում եմ, որ այսուհետ ևս շարունակելու ենք դրանց բարելավմանն ուղղված քաղաքականությունն ու քայլերը: Ամփոփելով խոսքս, ցանկանում եմ ևս մեկ անգամ ջերմորեն շնորհավորել բոլորիդ ձեր մասնագիտական տոնի առթիվ և մաղթել քաջառողջություն և աշխատանքային հետագա հաջողություններ՝ հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության»:
Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրերով ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և մատուցած նշանակալի ծառայությունների համար ԱԱԾ մի խումբ ծառայողներ պարգևատրվել են պետական պարգևներով, ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հրանտ Եպիկոպոսյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար «Երկրորդ աստիճանի» մեդալով են պարգևատրվել ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Արամ Հակոբյանը, Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ, Ա վարչության պետ, գնդապետ Վահան Թադևոսյանը: «Մարտական ծառայության» մեդալով են պարգևատրվել ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության բաժնի պետ, գնդապետ Արմեն Հակոբյանը, Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ, բաժանմունքի պետ, գնդապետ Սամվել Հարությունյանը, ՀՀ պետական պահպանության ծառայության բաժնի պետ, գնդապետ Աշոտ Պետրոսյանը, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Վանեցյանը, Հակահետախուզության գլխավոր վարչության գործող պահեստազորի բաժանմունքի պետ, փոխգնդապետ Հրաչյա Եգանյանը, ՀՀ պետական պահպանության ծառայության բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Ավետիսյանը: ՀՀ նախագահի պարգևները հանձնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանին, ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հրանտ Եպիսկոպոսյանին և ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արզուման Հարությունյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշանվերով՝ անվանական ժամանացույցով: ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ պարգևարտրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով:


 

Հունվար 2021
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ