Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 16 դեկտեմբերի 2015

Վարչապետը ներկա է գտնվել «Գլաձոր» համալսարանի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը




Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Երևանի «Գլաձոր» համալսարանի հիմնադրման 25-ամյակի առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը:
Երիտասարդ սերնդի մասնագիտական կրթության գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև Երևանի «Գլաձոր» համալսարանի հիմնադրման 25-ամյա հոբելյանի առթիվ Հովիկ Աբրահամյանը բուհի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, իրավագիտության ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ամալյա Խառատյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, իսկ բուհի փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սիմոնյանին, տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Խորեն Մխիթարյանին, իրավագիտության ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արմեն Քինակցյանին, տնտեսագիտության ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Մարինե Ասլանյանին և օտար լեզուների (ֆրանսերեն) ամբիոնի դոցենտ Այծեմնիկ Ստամբոլցյանին՝ խրախուսել ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է բուհի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողներին և շրջանավարտներին՝ բուհի 25-ամյակի առթիվ, մաղթել նորանոր ձեռքբերումներ: Վարչապետի խոսքով՝ 1990 թ. հիմնադրված «Գլաձոր» համալսարանը մեր երկրի առաջին ոչ պետական բարձրագույն կրթօջախներից է, որն արդեն կայացել է որպես բարձրագույն ուսումնական հաստատություն և իր արժանի տեղն է զբաղեցնում ՀՀ բուհական համակարգում: «Շարունակական բարեփոխումների շնորհիվ «Գլաձոր» համալսարանում ապահովվում են ժամանակակից կրթություն կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Փաստ է արդեն, որ բուհի շրջանավարտները կարողացել են ձևավորել որակյալ աշխատանքային շուկա և լինել մրցունակ», - ասել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է որակյալ կրթության ապահովման հարցում և´ պետական, և´ մասնավոր բուհերի դերակատարությունը և շարունակական բարեփոխումներ է իրականացնում կրթության ոլորտում՝ ուղղված ավելի մրցունակ կրթական համակարգի ձևավորմանը: «Պետական կրթական քաղաքականության սկզբունքները՝ հավատարմագրային գործընթացի ներդրում, որակի վերահսկողության մեխանիզմների ձևավորում, ներքին և արտաքին աուդիտի իրականացում, հենց այդ նպատակին պետք է ծառայեն: Կառավարությունը քայլեր է ձեռնարկում կրթության ոլորտում ավելի բարենպաստ մրցակցային միջավայր ստեղծելու ուղղությամբ, որպեսզի թե´ պետական, թե´ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունները կարողանան ավելի որակյալ ծառայություններ մատուցել», - եզրափակել է կառավարության ղեկավարը:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ