Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 11 դեկտեմբերի 2015

Վարչապետ Աբրահամյանն ընդունել է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» կազմակերպության անդամներին






Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» կազմակերպության (EDS) շուրջ 20 երկրից ժամանած 60 անդամներին, ովքեր Երևանում են ՀՀԿ երիտասարդական թևի հրավերով:
Ողջունելով եվրոպացի ուսանողներին՝ վարչապետը կարևորել է նման այցելությունները, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ավելի լավ ճանաչել ՀՀ-ն ու հայ ժողովրդին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀԿ-ն բարձր է գնահատում ընդհանուր արժեքների վրա հիմնված ԵԺԿ-ի հետ սերտ համագործակցությունը:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի եվրոպական օրակարգը մնում է մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից: «Մենք բազմիցս նշել ենք, որ ԵՄ հետ մեր համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, և մենք հանձնառու ենք խորացնել ու ամրապնդել այն ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերով»,- նշել է Հովիկ Աբրահամյանը՝ այս համատեքստում կարևորելով Բրյուսելում մեկնարկած ՀՀ–ԵՄ բանակցությունները: «Վստահ ենք, որ նորացված Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում հնարավոր կլինի միասնական ջանքերով ձևավորել նոր մոտեցումներ` ամրապնդելով փոխշահավետ համագործակցությունը»,- նշել է կառավարության ղեկավարը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ այն ոչ միայն մեր ժողովրդի ողբերգությունն է, այլև քաղաքակրթության և մարդկության դեմ համաշխարհային մասշտաբի հանցագործություն է, իսկ դրա ոչ լիարժեք դատապարտումը՝ նույնօրինակ զանգվածային ոճրագործություններ ծնող երևույթ: «Բարձր ենք գնահատում ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից այս տարի ընդունված «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևը, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման գործում ԵԺԿ ունեցած ներդրումը»,- ասել է վարչապետը:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ դրա խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ կարևորագույն խնդիրներից մեկը մեր տարածաշրջանում: Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության արդյունքում այսօր ոչ միայն էական առաջընթաց չկա խնդրի կարգավորման բանակցային գործընթացում, այլև արձանագրվել է լարվածության աճի միտում: Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը, ի լրումն տարատեսակ սադրիչ գործողությունների, արդեն սկսել է կիրառել խոշոր տրամաչափի հրետանի՝ կրակի տակ պահելով ինչպես Հայաստանի, այնպես էլ ԼՂՀ-ի սահմանամերձ շրջանների խաղաղ բնակավայրերը: «Հայաստանը և ԼՂ-ն մշտապես կողմ են եղել վստահության ամրապնդման միջոցառումներին, ինչպիսիք են զինադադարի ռեժիմի ամրապնդումը, դիպուկահարների հետ քաշումը, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, որոնց շարունակաբար խոչընդոտում է Ադրբեջանը` լիովին արհամարհելով ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններն ու հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Ահա թե ինչու մենք շարունակաբար հորդորում ենք միջազգային հանրությանը ոչ թե ընդհանրական, այլ հասցեական հայտարարություններ անել հրադադարի խախտումների վերաբերյալ»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետն անդրադարձել է նաև Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին և նշել, որ փոփոխությունների նախագծով բարձրանում է խորհրդարանի և կառավարության դերը, էապես ավելանում են խորհրդարանական փոքրամասնության լիազորությունները, մեծանում է հասարակության դերակատարությունը պետական կառավարման գործում, ներդրվում են դատական իշխանության, դատավորի անկախությունը ապահովող և երաշխավորող նոր ինստիտուտներ:
Այնուհետև վարչապետ Աբրահամյանը պատասխանել է եվրոպացի ուսանողներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են ՀՀ կառավարության գերակա ծրագրերին, տնտեսության զարգացման ռազմավարությանը, կրթության ոլորտի բարեփոխումներին, տարածաշրջանային խնդիրներին և այլն: Կառավարության ղեկավարը կարևորել է երիտասարդների դերը երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքում և նշել, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է նպաստել երիտասարդական տարբեր ծրագրերի իրականացմանը: Հանդիպման ավարտին ուսանողները շնորհակալություն են հայտնել վարչապետին ջերմ ընդունելության և անմիջական երկխոսության համար:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ