Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 25 նոյեմբերի 2015

Տեղի է ունեցել Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը



Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր կայացել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: Նիստն սկսվել է մեծանուն դերասանուհու հիշատակին մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելով:
Իր ցավակցական խոսքում վարչապետ Աբրահամյանն ասել է. «ԽՍՀՄ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճանաչված ու սիրված դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը հանդիսացել է մեր բեմի դասականության խորհրդանիշը, հայ բեմի թագուհին և անզուգական Ջոնին: Նա այն եզակի դերասաններից էր, ով ունեցել է 57 երկար ու ձիգ տարիների բեմական բուռն գործունեություն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, կերտել է բազմաթիվ դերեր՝ մշտապես արժանանալով հանդիսատեսի սիրուն և համակրանքին: Մենք Հանրապետության Նախագահի հետ քննարկել ենք և որոշում ենք կայացրել, որ մեծ դերասանուհու աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում»:
Նիստում որոշվել է, որ Վարդուհի Վարդերեսյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ին՝ ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ նոյեմբերի 27-ին՝ 12:00-14:00-ն, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, հուղարկավորությունը՝ նույն օրը, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ