Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 11 նոյեմբերի 2015

Վարչապետն այցելել է «Բեկոն պրոդուկտ» ընկերություն



Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող «Բեկոն պրոդուկտ» ընկերություն: Այս տարի լրանում է ընկերության գործունեության 20-ամյակը:
Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել ընկերության արտադրամասում, ծանոթացել մսամթերքի արտադրության գործընթացին և աշխատանքային պայմաններին: Ընկերության ղեկավարությունը վարչապետին է ներկայացրել 20 տարվա ընթացքում կատարված աշխատանքները, արձանագրված ձեռքբերումները, արտահանման և զարգացման նոր ծրագրերը:
Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը կարևորել է արտադրանքի որակը և նշել, որ ընկերությունն ունի արտադրանքի իրացման և արտահանման ծավալի ավելացման, ինչպես նաև շուկայի ընդլայնման մեծ ներուժ և տեխնիկական հնարավորություններ: «Կառավարությունը եղել և մնալու է հայրենական արտադրողի կողքին, շարունակելու է աջակցել, որպեսզի միասին կարողանանք զարգացնել մեր երկրի տնտեսությունը», - ասել է Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ վերջին մեկ տարում գործադիրը գործնական քայլեր է իրականացրել հարկային բեռը թեթևացնելու և արհեստական խոչընդոտները վերացնելու ուղղությամբ: Վարչապետը շնորհավորել է «Բեկոն պրոդուկտ»-ի ղեկավարությանը և աշխատակազմին գործունեության 20-ամյակի առթիվ, մաղթել նորանոր հաջողություններ ու կառավարության անունից զարգացման ծրագրերին աջակցելու պատրաստակամություն հայտնել:
1995 թ. հիմնադրված «Բեկոն պրոդուկտ» ՍՊԸ-ն համապատասխանում է ՀՀ կառավարության մի շարք որոշումների, Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգի պահանջներին և Ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից ստացել է համապատասխանության սերտիֆիկատ: Ընկերությունում կատարվում են HACCP որակի կառավարման համակարգի ներդրման աշխատանքներ: Արտադրության հիմնական ուղղություններն են՝ երշիկներ, նրբերշիկներ, նրբախորտիկներ, կիսաֆաբրիկատներ, ինչպես նաև իտալական և իսպանական երշիկեղենի տեսակներ: Վերջին 10 տարում ձեռնարկությունում կատարվել է շուրջ 2316912 ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում: Ձեռնարկության աշխատողների միջին թվաքանակը կազմում է 191 մարդ, միջին աշխատավարձը՝ 127600 ՀՀ դրամ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ