Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 հոկտեմբերի 2000

Այսօր տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
       Նիստում քննարկվեց ՀՀ 2000թ. բյուջեի կատարման ընթացքը, արձանագրվեցին ստեղծված իրավիճակն ու սպասելիքները: Իրավիճակի բարելավման համար նախատեսվեցին միջոցառումներ, որոնց իրականացմամբ հնարավոր կլինի արդեն եկող տարի բարելավել պետբյուջեի կատարողական ցուցանիշները:
 Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ 2001 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական ցուցանիշներին:
 Դրանցով նախատեսվում է համախառն ներքն արդյունքի 6,5% աճ, ընդհանուր եկամուտները — պետական տրանսֆերտները տարվա կտրվածքով կկազմեն 205 մլրդ դրամ: Հարկային եկամուտները 2000 թվականի 171 մլդ դրամի փոխարեն ծրագրվում է 181 մլդ դրամի չափով, կապիտալի գործառույթներից ստացված եկամուտները՝ 1 մլդ 400 հազար դրամ:
 Գալիք տարվա ընդհանուր ծախսերը ակնկալվում է սահմանել 301 մլդ դրամի չափով՝ ընդհանուր դեֆիցիտ ունենալով 95 մլդ դրամ: Վերջինիս ծածկմանը կուղղվեն միջազգային ֆինանսական կառույցների հատկացրած, ինչպես նա—  մասնավորեցումից ակնկալվող շուրջ 41,4 մլդ դրամը: Խնդիր է դրված, որ 2001 թվականին կզրոյացվի նախորդ տարիներից ժառանգված պարտքը, ինչը թույլ կտա տնտեսությունը տանել ֆինանսական առողջացման:
 Հարցը զեկուցող ՀՀ ֆինանսների — էկոնոմիկայի նախարար Լ—ոն Բարխուդարյանի խոսքերով 2001 թվականին ակնկալվում է տնտեսական զգալի աշխուժացում, ինչը պայմանավորված կլինի այսօր արդեն մշակվող որոշակի տնտեսական ծրագրերի իրականացմամբ հատկացր գումարի իրացմամբ, Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակի կապակցությամբ զբոսաշրջիկության աշխուժացմամբ, արդյունաբերական հզորությունների վերագործարկման ուղղությամբ վերջին շրջանում նկատելի միտումի զարգացմամբ:
 Ըստ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, եկող տարվա բյուջեում պահպանվել են 2000 թվականի միջին ցուցանիշները, որոշ ուղղություններով կրճատումներ են եղել: Նրա խոսքերով, խնդիրը եղած իրավիճակից  բխող բյուջեի կազմումն է: Պետք է վերջ տրվի այն բացասական ավանդույթին, երբ բյուջեն կազմվում էր որպես բարի ցանկությունների ցանկ ու տարեվերջին թերակատարվում:
       ՀՀ ֆինանսների — էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարվեց մինչ— հոկտեմբերի 31-ը կառավարություն ներկայացնել ՀՀ 2001 թվականի պետական բյուջեի նախագիծը:
       Կառավարության որոշմամբ փոփոխություններ մտցվեցին ՀՀ-ում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման վերաբերյալ կառավարության նախկինում ընդունած որոշումներում: Դրանցով առ—տրի իրականացման  վայրերում առտրական գործունեություն իրականացնող կրպակներում, տաղավարներում, վրաններում — որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքներում ՀԴՄ-ների ներդրման համար ուժի մեջ է թողնվում նախկին ժամկետը:  Առ—տրի իրականացման վայրերից դուրս գտնվող առ—տրական ծավալի տարածքի մակերեսը 7 քառակուսի մետր կամ հաշվետու եռամսյակի ընթացքում ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310 հազար դրամը գերազանցող առ—տրի օբյեկտներում որպես ՀԴՄ-ների ներդրման ժամկետ հաստատվեց 2000 թվականի նոյեմբերի 1-ը: Նշված երկու ցուցանիշները չգերազանցող կետերում հսկիչ դրամարկղային մեքենաները կներդրվեն 2002 թվականի հունվարի 1-ից:
        Մարզկենտրոններում, Աբովյան — Վաղարշապատ քաղաքներում առ—տրական տարածքի մակերեսը 7 քառ. մետրի փոխարեն սահմանվում է 10 քառ. մետր, իսկ ներդրման ժամկետները նույնն են, ինչ մայրաքաղաքում:
       Այս որոշումը չի տարածվում առ—տրական գործունեություն իրականացնող այն կրպակների, տաղավարների, վրանների — համանման այլ տարածքների վրա, որոնք սկսել են գործել 2000 թվականի նոյեմբերի 1-ից: Այդ սուբյեկտները ՀԴՄ-ները պետք է տեղադրեն աշխատանքային առաջին իսկ օրվանից:
       ՀՀ գյուղերում համանման առ—տրի կետերում ՀԴՄ-ների ներդրման ժամկետ է սահմանվել 2002թ. հունվարի 1-ը:
       Ընդունվեց նա— արձանագրային որոշում, որտեղ համապատասխան գերատեսչություններին հանձնարարվում է իրականացնել միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն ՀԴՄ-ների ներդրման գործընթացի հեշտացմանը:
       Կառավարությունը հաստատեց «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կներկայացվի Ազգային Ժողով: Նախագծով առաջարկվում է կարգավորել երկու հիմնական հարց. նախատեսվում է ներքին արտադրության որոշ ճյուղերում միջանկյալ սպառման ապրանքատեսակների որոշակի խմբի համար մաքսատուրքի դրույքաչափը  ներկայիս 10-ի փոխարեն սահմանել 0 տոկոս, իսկ ալկոհոլային խմիչքների համար ներկայումս արժեքային հիմքով հաշվարկվող մաքսատուրքերը նախատեսվում է փոխարինել յուրահատուկ դրույքաչափերով:
1

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ