Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 4 նոյեմբերի 2015

Վարչապետ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Կարդինալ Դոմինիկ Դուկային









Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկային:
Ողջունելով հյուրին՝ վարչապետն արժևորել է հավատով և աշխարհընկալմամբ միմյանց կապված հայ և չեխ ժողովուրդների հոգևոր փոխհարաբերությունները: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Կարդինալ Դոմինիկ Դուկային՝ Պրահայի «Սուրբ Հոգի» եկեղեցին Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին փոխանցելու, ինչպես նաև չեխահայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ և հոգատար վերաբերմունքի համար: Վարչապետ Աբրահամյանի խոսքով՝ Պրահայի հավատավոր հայ համայնքի համար չափազանց կարևոր և նշանակալից է հայրենիքից հեռու սեփական եկեղեցի ունենալը, ինչը կարևոր նշանակություն ունի հայի ինքնության պահպանման գործում: Վարչապետն իր երախտագիտությունն է հայտնել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործի և Ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ Չեխիայում տեղի ունեցած միջոցառումներին ցուցաբերած աջակցության համար:
Կարդինալ Դոմինիկ Դուկան շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին ջերմ ընդունելության համար և կարևորել միջեկեղեցական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը: Ըստ Կարդինալ Դուկայի, միջպետական հարաբերություններում կարևոր նշանակություն ունեն հոգևոր կապերը: Կարդինալը նշել է, որ տպավորված է հայկական հոգևոր արժեքներով և մշակույթով: Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը բարձր է գնահատել երկու երկրների քաղաքական երկխոսության մակարդակը, կարևորել տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում կապերի խորացումը:
Հայանպաստ գործունեության և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների իրականացմանը գործուն մասնակցության համար Կարդինալ Դոմինիկ Դուկան պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
 

Մայիս 2020
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ