Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 14 մարտի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մասնակցել է նորաստեղծ Հայաստանի ֆոնդային բորսայի բացմանը՝ ողջունելով տնտեսության համար այդ կարևոր կառույցի ստեղծումը: Ողջույնի խոսքում վարչապետը նշել է. « Հարգելի հյուրեր, Նախ թույլ տվեք շնորհավորել բոլորիդ այս նշանակալի իրադարձության կապակցությամբ: Հայաստանի ֆոնդային բորսայի ստեղծմամբ ևս մեկ կարևոր քայլ է արվում Հայաստանում շուկայական հարաբերությունների ձևավորման, կապիտալի շուկայի կայացման գործում: Որևէ երկրում, որը որդեգրել է տնտեսության զարգացման շուկայական ճանապարհը, ֆոնդային բորսայի ստեղծումն ու կայացումը այն անհրաժեշտ քայլերից մեկն է, առանց որի հնարավոր չէ կապիտալի շուկան, իսկ խոշոր հաշվով նաև ֆինանսական համակարգը ամբողջապես կայացած համարել: Եվ այս տեսանկյունից խիստ հատկանշական եմ համարում այն հանգամանքը, որ քաղաքակիրթ տնտեսական հարաբերությունների ձևավորման համար կարևոր նշանակություն ունեցող արժեթղթերի շուկայի կայացման այս խնդիրը պետության կողմից վստահվել է հենց մասնավոր բիզնեսի ներկայացուցիչներին՝ բրոքերային ընկերություններին: Օգտվելով առիթից, ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել մեր սկզբունքային դիրքորոշումն այս հարցում: Պետությունը արժեթղթերի շուկայի համար սահմանում է քաղաքակիրթ հարաբերությունների կանոնները և հետևում՝ դրանց կատարմանը, իսկ շուկայի ստեղծման ու կայացման իրավունքն ու պարտականությունը պատվիրակում է այն մասնագիտացված ընկերություններին, ովքեր աշխատելու են այդ դաշտում: Խիստ կարևորում եմ նաև օրենքով ամրագրված մեկ այլ պահանջ , այն է՝ Հայաստանի ֆոնդային բորսան գործելու է որպես ինքնակարգավորվող կազմակերպություն, որտեղ գործունեություն ծավալող բրոքերային ընկերություններն իրենք են սահմանելու իրենց հարաբերությունների կանոնները և իրենք են հետևելու դրանց կատարմանը: Այս առումով շատ կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ Հայաստանի ֆոնդային բորսայի մասնակիցները՝ բրոքերային ընկերությունները, շատ կարճ ժամանակահատվածում կարողացել են համախմբվել և ստեղծել այս կազմակերպությունը: Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ Հայաստանի ֆոնդային բորսայի ստեղծման կապակցությամբ՝ հաջողություն եմ մաղթում Ձեզ արժեթղթերի շուկայի կայացման խիստ կարևոր և պատասխանատու խնդրի իրագործման ճանապարհին»:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ