Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 30 հոկտեմբերի 2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին










Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 30-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում եմ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, փոխնախարար Սուրեն Կարայանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Ազգի» պալատում պատվիրակությունների ղեկավարները հանդիպում են ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:
Հանդիպումից հետո «Նավրուզ» պալատում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որին հաջորդել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների ընդլայնված կազմով խորհրդի նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային շուրջ 30 հարցեր, որոնք առնչվում էին առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև սոցիալական, ֆինանսական, իրավապայմանագրային և հումանիտար ոլորտներում փոխգործակցության խորացմանը: Մասնավորապես, քննարկվել է մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար ԱՊՀ տնտեսական զարգացման Ռազմավարության երրորդ փուլի իրականացման (2016-2020թթ.) միջոցառումների ծրագիրը, որն ուղղված է ԱՊՀ մասնակից երկրների գիտատեխնիկական և կրթական ներուժի իրականացմանը, ենթակառուցվածքային նախագծերի մշակմանը, տնտեսության, էներգետիկայի զարգացմանը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական և տրանսպորտային համակարգերի, միջտարածաշրջանային համագործակցության, մրցակցային քաղաքականության և սպառողների շահերի պաշտպանության, գյուղատնտեսության և այլ ոլորտների զարգացմանը:
ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները քննարկել են 2011 թ. հոկտեմբերի 18-ին ստորագրված Ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրով նախատեսված քայլերի իրականացմանը վերաբերող հարցեր: Հաստատվել է 2016 թվականի ընթացքում ԱՊՀ-ի 25-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման ծրագիրը:
ԱՊՀ երկրների վարչապետները հանդիպման արդյունքներով ստորագրել են փոխգործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր:
Որոշվել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել մայիսին Ղրղզստանում:
Այսօր նախատեսվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ