Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 24 հոկտեմբերի 2015

Վարչապետը ներկա է գտնվել Հայաստանին «Եվրոպա Նոստրա» մրցանակի հանձնման արարողությանը





Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում ներկա է գտնվել «Եվրոպա Նոստրա» մրցանակի հանձնման արարողությանը: «Կրթություն, վերապատրաստում և հանրահռչակում» անվանակարգում մրցանակի է արժանացել «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագիրը: Այն հանձնել է «Եվրոպա Նոստրա» մշակութային ժառանգության կազմակերպությունների եվրոպական դաշնության փոխնախագահ Իրինա Սուբոտիչը:
Ծրագիրն իրականացվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի և Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև 2011 թ. ապրիլի 6-ին ստորագրված «Աջակցություն հայկական հաստատություններին տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման համար» տեխնիկական համաձայնագրի հիման վրա: Ծրագրի համակարգողը եղել է Միլանի պոլիտեխնիկի դասախոս, ճարտարապետ Գայանե Կազնատին:
Իր ելույթում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կարևորել է Հայաստանին «Եվրոպա Նոստրա» մրցանակի հանձնումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը մշտական ուշադրության կենտրոնում է պահում մշակութային ժառանգության պահպանության հարցը: Նախարարը նշել է, որ կառավարությունը միջոցներ չի խնայում պատմամշակութային արժեքների պահպանման, վերականգնման ու տարածման, ինչպես նաև հնագիտական պեղումների իրականացման համար:
Մրցանակաբաշխության «Պահպանություն» անվանակարգում գլխավոր մրցանակի է արժանացել նաև Դիարբեքիրի Սբ. Կիրակոս հայկական եկեղեցին, իսկ «Հանրության ընտրություն» անվանակարգում երկրորդ և երրորդ պատվավոր տեղերին՝ համապատասխանաբար Դիարբեքիրի Սբ. Կիրակոս և Նիկոզիայի հայկական եկեղեցիները:
«Եվրոպա Նոստրա» կազմակերպությունը քաղաքացիական հասարակության կոչն է` պահպանելու և խթանելու Եվրոպայի մշակութային ժառանգությունը: Այն հիմնադրվել է 1963 թ. և համարվում է Եվրոպայում ոլորտի ամենաներկայացուցչական ցանցը: Հայաստանը կազմակերպությանն անդամակցում է 2012 թվականից: Ընդհանուր առմամբ «Եվրոպա Նոստրան» ընդգրկում է 42 երկիր:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ