Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 12 հոկտեմբերի 2015

Վարչապետն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանին




Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահ Վահե Թորոսյանին:
Վարչապետը բարձր է գնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում «Մայքրոսոֆթ» ընկերության հետ ծավալված համագործակցությունը և վերահաստատել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ընդլայնելու և խորացնելու փոխգործակցությունը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ս.թ. մայիսին Համագործակցության հուշագրի և պայմանագրերի ստորագրումը կնպաստի նոր հեռանկարային ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, և ՀՀ կառավարությունը հանձնառու է այդ փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները կատարելու հարցում:
Ընդգծելով, որ ՏՏ ոլորտի զարգացումը կառավարության գերակա ուղղություններից է, և տարեկան այս ոլորտում գրանցվող աճի բարձր տեմպը պայմանավորված է նաև «Մայքրոսոֆթ»-ի արդյունավետ գործունեությամբ՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել «Մայքրոսոֆթ» ընկերության աջակցության համար, որը դրսևորվում է մեր երկրում գործող ինովացիոն կենտրոնի և այլ նախաձեռնությունների միջոցով:
Իր հերթին Վահե Թորոսյանը նշել է, որ հպարտանում է ՀՀ-ի և «Մայքրոսոֆթ»-ի բազմաթիվ համատեղ ձեռքբերումներով, որոնք նպաստել են մեր երկրում ՏՏ բնագավառում արձանագրվող շարունակական առաջընթացին: «Մայքրոսոֆթ» ընկերության փոխնախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ տարբեր ծրագրերի իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար և բարձր գնահատել ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը: Պարոն Թորոսյանը նշել է, որ «Մայքրոսոֆթ»-ը շահագրգռված է ընդլայնելու համագործակցությունը և շարունակելու ներդրումները ՏՏ ոլորտում՝ նպաստելով մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը: Միևնույն ժամանակ Վահե Թորոսյանը վերահաստատել է «Մայքրոսոֆթ» ընկերության պատրաստակամությունը՝ կատարելու Համագործակցության հուշագրով և պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:
Բարձր գնահատելով ներկայիս համատեղ ծրագրերի ընթացքը` Հովիկ Աբրահամյանը և Վահե Թորոսյանը մտքեր են փոխանակել հետագա համագործակցության հեռանկարների շուրջ: Մասնավորապես, արծարծվել են համատեղ նոր ծրագրերի իրականացմանը, մտավոր սեփականության պաշտպանությանը, կրթական նոր նախաձեռնությունների կյանքի կոչմանը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն բնագավառների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Մայքրոսոֆթ» ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանին կառավարության ղեկավարը պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ