Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 8 հոկտեմբերի 2015

Վարչապետը շնորհավորել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներին մասնագիտական տոնի առթիվ








Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված անդրանիկ հանդիսավոր նիստին:
Կառավարության ղեկավարը հանդես է եկել շնորհավորական ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ:
Մեր երկրում այն այսօր նշվում է առաջին անգամ: Կառավարության՝ 2015 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ հոկտեմբերի 8-ը սահմանվեց որպես Քննչական կոմիտեի ծառայողի օր: Օրվա ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն վերջնականապես ձևավորվեց ճիշտ մեկ տարի առաջ՝ հենց այս օրը:
Անկախ միասնական քննչական մարմնի ստեղծումն առանձնահատուկ կարևոր էր մեր պետության և հասարակության համար: Թեպետ այն դեռևս մեկ տարեկան է, բայց ցանկանում եմ շեշտել, որ այն ձևավորվել է հարուստ փորձ և ավանդույթներ ունեցող համակարգի հիմքի վրա, որը մշտապես լավագույնս կյանքի է կոչել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները և նպաստել մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը»:

Դիմելով Քննչական կոմիտեի ծառայողներին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ նրանց ծառայությունն առանցքային նշանակություն ունի ՀՀ քաղաքացիների օրինական իրավունքների ու շահերի պաշտպանության, հանցավորության ու կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի իրականացման գործում: «Այսօր, երբ օրեցօր ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ՝ թե´ արտաքին, թե´ ներքին, առավել քան կարևորվում է քննիչների անկողմնակալ, պատասխանատու և նվիրված աշխատանքը, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարողանա ապրել և արարել անվտանգ ու ապահով պայմաններում: Վստահ եմ, որ մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակը, սկզբունքայնությունը և անաչառությունը կօգնեն ձեզ հասնելու այդ նպատակին», - ասել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունն անհրաժեշտ պայմաններ և հնարավորություններ կստեղծի Քննչական կոմիտեի աշխատակիցների համար՝ ծառայողական պարտականությունները հավուր պատշաճի իրականացնելու նպատակով:
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության գնդապետ Արթուր Ղամբարյանը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ, արդարադատության գնդապետ Հայկ Գրիգորյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով, իսկ ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ, արդարադատության մայոր Տիգրան Թամամյանը խրախուսվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի ուղեկցությամբ նաև շրջայց է կատարել ՀՀ քննչական կոմիտեի մասնաշենքում, այցելել կոմիտեի տարբեր ստորաբաժանումների աշխատասենյակներ, ծանոթացել կառույցի գործունեության համար ստեղծված պայմաններին:

 

Դեկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ