երկուշաբթի, 23 հոկտեմբերի 2000
Վարչապետը կար—որեց Միգրացիայի Միջազգային Կազմակերպության դերը տարածաշրջանում — Հայաստանում, ՄՄԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը՝ առանձնացնելով միգրացիոն կառավարման բնագավառում կադրային բազայի ամրապնդումը, միգրացիոն սեկտորի տեղական հասարակական կազմակերպությունների, ինչպես նա— փոքր ձեռնարկատիրության զարգացման միջոցով վերադարձող քաղաքացիների ինտեգրման ծրագրերը։ Նշվեց, որ տարածաշրջանում ստեղծված միգրացիոն իրավիճակը կարող է լուծվել միայն Հայաստանի — միջազգային կազմակերպությունների համատեղ ջանքերի շնորհիվ։
Վարչապետը, Հայաստանում միգրացիոն իրավիճակը առանձնացրեց ԱՊՀ այլ երկրներից նրանով, որ մեր երկրում միգրացիան ոչ միայն պատերազմի, այլ— բնական աղետի հետ—անք է։ Նշվեց, որ Հայաստանի, ԱՊՀ — եվրոպական բոլոր երկրների համար արդիական է անօրինական միգրացիայի խնդիրը, որը մեզանում սոցիալ-տնտեսական ծանր վիճակի արդյունքում ավելի է սրվել։ Նշվեց նա— ներքին միգրացիայի՝ մարզերից դեպի կենտրոն տեղաշարժի — այդպիսով հանրապետության տարածքում բնակչության անհամաչափ բաշխվածության խնդիրը:
Վարչապետը հատուկ կար—որեց ՄՄԿ-ի կողմից իրականացվող «Clusster Proposal» ծրագիրը՝ որպես միգրանտների ելքի երկրներ վերադառնալուն ուղղված ռազմավարություն — ՄՄԿ-ի գլխավոր տնօրենին առաջարկեց ընդունող — ելքի երկրների հետ անհապաղ բանակցություններ սկսելու համար խորհրդակցություններ նախաձեռնել ։
Պարոն ՄաքՔինլին բարձր գնահատեց միգրացիայի կառավարման — կարգավորման գործընթացները Հայաստանում, կար—որեց Միգրացիայի Միջազգային Կազմակերպության — Հայաստանի կառավարության միջ— փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։
ՄՄԿ-ի գլխավոր տնօրենը նշեց, որ իր գլխավորած կազմակերպությունը գործում է շատ երկրներում, բայց կովկասյան տարածաշրջանը, այդ թվում՝ Հայաստանը առանձնահատուկ է համարում այս խնդիրների նկատմամբ կառավարության հատուկ ուշադրության, գործուն մասնակցության ու պատրաստակամ համագործակցության համար։
Կողմերը փոխադարձ լավատեսությամբ գնահատեցին Հայաստանի — ՄՄԿ-ի համատեղ աշխատանքները զարգացնելու հեռանկարները։