Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 7 հոկտեմբերի 2015

Վարչապետն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավարին


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետն ընդգծել է, որ ՀՀ-ԵՄ համագործակցության հիմքում ընդհանուր արժեքներն են, և Հայաստանը հաստատակամ է Եվրոպական միության հետ համագործակցության շարունակական զարգացման հարցում: Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել մեր երկրում ԵՄ պատվիրակության հետ համատեղ աշխատանքից և նշել, որ առկա է մեծ ներուժ՝ երկկողմ բազմաոլորտ կապերը սերտացնելու և առաջընթացի ավելի բարձր արդյունքներ արձանագրելու համար: Կառավարության ղեկավարը հաջողություն է մաղթել Պյոտր Սվիտալսկիին պաշտոնավարման մեջ և հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի փոխշահավետ գործակցության զարգացմանը:
ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ ՀՀ-ԵՄ կապերը խորացնելու և ավելի բարձր մակարդակի հասցնելու համար: Դեսպան Սվիտալսկին գոհունակությամբ փաստել է, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգը հագեցած է ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային տարբեր ծրագրերով: Նա ևս ընդգծել է, որ Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության հիմնաքարն ընդհանուր արժեքային համակարգն է, և ԵՄ-ն շահագրգռված է մեր երկրի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնման հեռանկարների և առաջիկա անելիքների շուրջ: Երկուստեք բարձր է գնահատվել 2015 թ. հուլիսին Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի այցը Հայաստան: Այս համատեքստում կարևորվել են երկկողմ բարձրաստիճան շփումները, որոնք հնարավորություն են տալիս քննարկել ընթացիկ ծրագրերը և նախանշել համագործակցության նոր ուղղություններ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող շարունակական ֆինանսական և խորհրդատվական օժանդակության համար՝ շեշտելով, որ կառավարությունն ակտիվ համագործակցում է ԵՄ տարբեր կառույցների հետ և հետևողական է ձեռք բերվող բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ