Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 6 հոկտեմբերի 2015

Վարչապետն ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին



Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:
Վարչապետը շնորհավորել է Իգոր Նազարուկին՝ դեսպանի պաշտոնն ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթել դիվանագիտական առաքելության մեջ: Վարչապետը բարձր է գնահատել հայ-բելառուսական միջպետական հարաբերությունները և համոզմունք հայտնել, որ դեսպան Նազարուկն իր աշխատանքով կնպաստի քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության էլ ավելի ամրապնդմանը և խորացմանը:
Իգոր Նազարուկը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և հավաստիացրել, որ պաշտոնավարման ընթացքում կգործադրի ամեն ջանք՝ տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու և երկկողմ կապերն առավել սերտացնելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների ակտիվացման, առկա ներուժի լիարժեք օգտագործման, Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է Տնտեuական համագործակցության հարցերով հայ-բելառուuական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ