Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 23 հոկտեմբերի 2000

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որի օրակարգում 1992-1999 թվականների ընթացքում էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրական էներգիայի ծավալների օգտագործման, ինչպես նա— էներգետիկ համակարգին ուղղված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունում ներկայացված խնդիրների — եզրահանգումների վերաբերյալ ՀՀ կառավարության հաղորդումն էր։
       Ելնելով ՀՀ Ազգային ժողովի՝ 2000թ. հունիսի 14-ի որոշումից, որով նախատեսված է մինչ— 2000թ. նոյեմբերի 1-ը Ազգային ժողովի նիստում քննարկել ԱԺ-ի նշված ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունում ներկայացված խնդիրների — եզրահանգումների վերաբերյալ ՀՀ կառավարության — ՀՀ գլխավոր դատախազի հաղորդումները, դեռ—ս հուլիսի 3-ին վարչապետի թիվ 417 որոշմամբ ստեղծվել էր աշխատանքային հանձնախումբ: Այն պետք է վերլուծեր ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունը — ՀՀ կառավարություն ներկայացներ ՀՀ Ազգային ժողով ներկայացվելիք ՀՀ կառավարության հաղորդման նախագիծը։
       Կառավարությունը, որոշ խմբագրական փոփոխություններով, արձանագրային որոշմամբ ի գիտություն ընդունեց «1992-1999 թվականների ընթացքում էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրական էներգիայի ծավալների օգտագործման, ինչպես նա— էներգետիկ համակարգին ուղղված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունում ներկայացված խնդիրների — եզրահանգումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության կառավարության հաղորդումը, որը կներկայացվի ԱԺ-ին։
       Հաղորդման մեջ նշվում է, որ ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունում բացահայտված փաստերի առնչությամբ նյութերը քննության են առվել համապատասխան նախարարություններում, ՀՀ կառավարությունում։ Մի շարք նյութեր ներկայացվել են նախաքննության մարմիններին։ Այդ ժամանակահատվածում հարուցվել են քրեական գործեր, որոնցով 25 պաշտոնատար — նյութական պատասխանատու անձանց նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել յուրացնելու, վատնելու կամ պաշտոնական դիրքը չարաշահելու միջոցով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման, անփութության, պաշտոնական կեղծիքի — այլ հոդվածներով։ Նշված անձանց նկատմամբ դատարանների կողմից դատավճիռներով նշանակվել են համապատասխան պատիժներ։ ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 1717.4 հազ. ԱՄՆ դոլարի գումար, այդ թվում ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկով՝ 550.5 հազ. ԱՄՆ դոլար։
       Հաղորդման մեջ միաժամանակ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությամբ կատարված մի շարք եզրահանգումներ — մեկնաբանություններ, որոնք հատկապես վերաբերում են պետությանը կամ պետական բյուջեին հասցված վնասի չափերին, կարիք ունեն լրացուցիչ հիմնավորման, ինչը տվյալ դեպքում հնարավոր է պարզել միայն նախաքննությամբ։
       ՀՀ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հաղորդմամբ հանդես գալու պատասխանատու նշանակվեց ՀՀ էներգետիկայի փոխնախարար Ռոբերտ Նազարյանը։

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ