Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 5 սեպտեմբերի 2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր








Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ, ծանոթացել սահմանային գոտում առկա իրավիճակին, այնտեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և խնդիրներին:
Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է Պառավաքար համայնքը: Բնակիչների հետ հանդիպմանը Հովիկ Աբրահամյանն, անդրադառնալով սահմանում տիրող լարված իրավիճակին և հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտման դեպքերին, ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները սահմանամերձ համայնքների բնակիչների կողքին են և եկել են, որպեսզի տեղում ծանոթանան նրանց խնդիրներին: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը տարբեր սոցիալական և հարկային արտոնություններ սահմանելով սահմանամերձ համայնքների բնակիչների համար փորձում է հնարավորինս աջակցել նրանց և լուծում տալ նրանց սոցիալական խնդիրներին: Տեղի բնակիչները բարձրացրել են համայնքի որոշ հատվածներում գազիֆիկացմանը, ճանապարհատվածի վերանորոգմանը, ոռոգման ջրի, մանկապարտեզի ներքին հարդարմանը, ուսանողների ուսման վարձերին վերաբերող խնդիրներ: Գործադիրի ղեկավարը խոստացել է դրանք քննարկել կառավարությունում և տալ համապատասխան լուծումներ:
Հովիկ Աբրահամյանն այնուհետև այցելել է Սևքար համայնք: Տեղի բնակիչները նշել են, որ հակառակորդի կրակահերթերի պատճառով համայնքում որևէ խուճապ չկա և իրենք ապրում են առօրյա կյանքով: Սևքարի համայնքապետը բնակիչների անունից շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ համայնքի ջրագծի և մշակույթի տան վերակառուցման համար: Միաժամանակ մարզպետ Հովիկ Աբովյանը տեղեկացրել է, որ առաջիկայում էլ կսկսվեն Սևքարի դպրոցի հիմնանորոգման աշխատանքները:
Հովիկ Աբրահամյանի այցելած հաջորդ համայնքը Կոթին է եղել: Կոթեցիները կառավարության ղեկավարին շնորհակալություն են հայտնել հակառակորդի կողմից պարբերաբար իրականացվող կրակահերթերի այս օրերին իրենց այցելելու համար և նշել, որ իրենց բարոյահոգեբանական վիճակն, ինչպես միշտ, այսօր էլ բարձր է: Այնուհետև վարչապետը լսել է համայնքի բնակիչներին հուզող հարցերը, որոնք վերաբերել են վառելափայտով ապահովմանը, 27 հեկտար ցորենի արտերը կրակոցների հետևանքով չմշակելուն, ինչպես նաև ուսանողների ուսման վարձերին: Գործադիրի ղեկավարը խոստացել է անհրաժեշտ գումարներ տրամադրել ինչպես վառելափայտի, այնպես էլ չմշակված ցորենի դաշտերի փոխհատուցման համար: Վարչապետը համայնքապետին հանձնարարել է կառավարություն ներկայացնել Կոթիի ուսանողների ցանկը՝ նրանց ուսման վարձերի խնդրին ևս լուծում տալու համար:
Վարչապետ Աբրահամյանը վստահեցրել է նաև, որ հակառակորդի կողմից կրակահերթերի հետևանքով սահմանամերձ համայնքների բնակիչների բնակարանների կրած վնասները կփոխհատուցի ՀՀ կառավարությունը:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել սահմանապահ համայնքների բնակիչներին իրենց ոգին բարձր պահելու համար և շեշտել, որ Հայաստանի իշխանությունները՝ Նախագահի գլխավորությամբ, կանգնած են մեր սահմանամերձ բնակչության թիկունքին և սահմանապահ համայնքների բոլոր խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ