հինգշաբթի, 19 հոկտեմբերի 2000
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ — լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովին: Քննարկվեցին հայ-ռուսական փոխհարաբերություններին, տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Վարչապետը կար—որեց մեր երկու երկրների միջ— բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների արագ — արդյունավետ կատարումը, ինչում Հայաստանը շահագրգիռ է` նկատի առնելով տարածաշրջանում Հայաստանի — Ռուսաստանի ընդհանուր շահերը: Անդրանիկ Մարգարյանն ընդգծեց, որ, իբր— ռազմավարական գործընկերներ, Ռուսաստանի — Հայաստանի փոխհարաբերություններում այսօր կար—որ է ոչ միայն քաղաքական, ռազմա-տեխնիկական, այլ— տնտեսական կապերի սերտացումը, ռուսական մասնավոր կապիտալի ակտիվ ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ: Վարչապետը նշեց, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան վերջին այցից հետո ձեռք բերված համագործակցության պայմանավորվածությունների շրջանակներում մի շարք նախարարությունների տրված են հանձնարարականներ, որոնց ժամանակին — որակով կատարումն այժմ վերահսկվում է:
Հանդիպմանը քննարկվեցին նա— տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները: Վարչապետն ընդգծեց, որ ինչպես դրանց շուտափույթ լուծման, այնպես էլ Ռուսաստանի հետ տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցության հարցում, իր կառավարությունը շարունակում է նախորդ երկու կառավարությունների որդեգրած քաղաքականությունը:
Դեսպան Անատոլի Դրյուկովը —ս ընդգծելով ՀՀ նախագահի Մոսկվա կատարած վերջին այցի արդյունքում հայ-ռուսական հարաբերություններում համագործակցության հիմքերի ամրապնդումը, իր հերթին այսօր անչափ կար—որ համարեց առ—տրա-տնտեսական հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը, գոյություն ունեցող խնդիրները ուժերի համախմբմամբ շուտափույթ լուծելը: Պարոն Դրյուկովը, ողջունելով կառավարության քայլերը փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված քաղաքականության հարցում, նշեց, որ ռուսական կապիտալը մեծ հետաքրքրություն ունի Հաաստանի արդյունաբերության նկատմամբ, — իրենք շահագրգռված են այս դաշտում ավելի ակտիվ գործելու:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց պարբերաբար հանդիպելու — առաջացող խնդիրներին օպերատիվորեն արձագանքելու: