հինգշաբթի, 19 հոկտեմբերի 2000
Այսօր տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Կառավարությունը հաստատեց հանրապետության բաշխիչ չորս` «Եր—անի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» — «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մրցութային հանձնաժողովի գործունեության կանոնակարգը — կատարվելիք աշխատանքների ժամանակացույցը: Կանոնակարգով հանձնաժողովը լիազորված է կազմակերպել — կարգավորել ընկերությունների բաժնեմասերի առնվազն 51 տոկոսի վաճառքը միջազգային մրցույթով, ինչպես նա— մինչ— 20 տոկոսի ուղղակի վաճառքը` միջազգային ֆիանսական հաստատությանը: Ըստ ժամանակացույցի, կառավարության իրավական խորհրդատուն մրցույթի հետ առնչվող փաստաթղթերը հանձնաժողովին կներկայացնի մինչ— ընթացիկ ամսվա վերջը: Մինչ— նոյեմբերի 30-ը կառավարությունը կհաստատի մասնավորեցման գործընթացի հետ կապված օրենսդրական առաջարկությունների նախագծերը, որոնք կներկայացվեն Ազգային Ժողով: Հանձնաժողովի կողմից հավանության արժանացած մրցութային փաստաթղթերի նախագծերի առաջին տարբերակը մրցույթի մասնակիցներին կուղարկվի մինչ— նոյեմբերի 11-ը, դրանց վերջնական տարբերակը` մինչ— 2001 թ. փետրվարի 12-ը: Հաղթողը կհայտարարվի մինչ— գալիք տարվա փետրվարի 28-ը, իսկ ամբողջական գործարքը կավարտվի մինչ— 2001 թ. մարտի 23-ը:
Ընդունված մեկ այլ որոշմամբ ստեղծվեց «Ինֆոտենդեր» փակ բաժնետիրական ընկերությունը, որի կառավարման լիազորությունները վերապահվեցին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությունը: Այն ամբողջական տեղեկություններ կհավաքագրի բյուջետային հիմնարկների — համայնքների կարիքների համար կենտրոնացված գնումներով ձեռք բերվելիք ապրանքների մասին, կկատարի անհարժեշ վերլուծություններ, առաջարկներ: Ընկերության ստեղծմամբ հնարավորություն կստեղծվի լիարժեք ուսումնասիրել շուկան, դիտարկել ապրանքների, ծառայությունների ու աշխատանքների տեսակներն ու գները, բարձրացնել պետական գնումների գործընթացի արդյունավետությունը:
Նիստում հաստատվեց «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը սահմանում է հայկական երկաթուղու տնտեսական, իրավական — կազմակերպչական հիմնադրույթները, հստակեցվում է նրա փոխհարաբերությունները պետական մարմինների, տրանսպորտի այլ տեսակների, իրավաբանական անձանց — քաղաքացիների հետ:
Կառավարությունը հավանություն տվեց նա— «ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով օրենսգիրքը ուժի մեջ է մտնում 2001 թ. հունվարի 1-ից: Ըստ օրենսգրքի, կալանքի դատապարտված անձանց կալանատներում պահելուն վերաբերող դրույթները գործողության մեջ են դրվում 2002 թ. սեպտեմբերի 1-ից, իսկ ազատության սահմանափակման դատապարտված անձանց ուղղիչ կենտրոններում պահելուն առնչվող դրույթները` 2001 թ սեպտեմբերի 1-ից:
Կառավարությունն ընդունեց 2000 թ. աշնանային զորակոչի կազմակերպման մասին որոշում, որով ստեղծվեցին հանրապետական, մարզային զորակոչային — կենտրոնական բժշկական հանձնաժողովները: Զորակոչը կանցկացվի սահմանված կարգով` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:Այս որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազությանը հանձնարարվում է օրենքով սահմանված քայլեր ձեռնարկել զորակոչից խուսափողների նկատմամբ:
Նիստում որոշվեց ՀՀ Ազգային Ժողովում 1999 թ. հոկտեմբերի 27-ին ոճրագործության հետ—անքով զոհված պետական գործիչների — ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների հիշատակի օրը նշել հոկտեմբերի 27-ին: