Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 օգոստոսի 2015

Կիսամյակի արդյունքները լավատեսություն են ներշնչում







Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նիստի սկզբում, տեղեկացնելով, որ Ազգային վիճծառայությունը հրապարակել է երկրի տնտեսության աշխատանքի վեց ամսվա արդյունքները, վարչապետը խոսքը տվել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին՝ ներկայացնելու դրանք:
Վաչե Գաբրիելյան - Պարոն վարչապետ, ԱՎԾ-ի ամփոփումը ցույց է տալիս, որ 2015 թվականի առաջին 6 ամիսների համար տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4,2 տոկոս, այսինքն՝ մենք ունենք տնտեսական աճ, թեև սա տնտեսական աճի ցուցանիշը չէ, այն կլինի ավելի ուշ՝ սեպտեմբերին: Տնտեսական ակտիվության ցուցանիշը ցույց է տալիս այն ուղղությունը, որով գնում ենք, և կարող ենք վստահաբար ասել, որ տնտեսության գրեթե բոլոր հատվածներում կա դրական առաջընթաց: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 5,1 տոկոսով: Այս տարվա սկզբից մենք ունեինք էներգետիկայի արտադրության որոշակի խնդիր, որը դեռևս 100 տոկոսի չէր հասել, սակայն արդեն էներգետիկայի ոլորտում ևս ունենք 100 տոկոսից ավելի արտադրանք: Բնականաբար, ամենամեծ աճը, ինչպես բոլորը տեսել են, առկա է գյուղատնտեսության ոլորտում, և այս տեսակետից կարելի է նշել, որ հատկապես բուսաբուծության ոլորտում ունենք բավականաչափ մեծ զարգացումներ: Երեկ անցկացված խորհրդակցության ժամանակ ՋՕԸ-երի ներկայացուցիչները նշում էին, որ կա լրացուցիչ ջրարբիացման մեծ պահանջարկ: Դա նաև նշանակում է, որ լրացուցիչ հողատարածքներ են մտել շրջանառության մեջ և գյուղատնտեսության ոլորտում մենք ունենք ոչ միայն բարձր բերքատվություն, որը կապված է եղանակային պայմանների հետ, այլև հողօգտագործողների կողմից ավելի մեծ օգտագործման պահանջ: Կարծում եմ, որ այդ փաստը ևս Ջրային տնտեսության պետական կոմիտեն հաշվետվություններում ցույց կտա:
Շինարարության ծավալը ևս 0.6 տոկոս աճ է արձանագրել, սակայն շինարարության ծավալում կուզեի նշել մի ուրախալի փաստ. վերջին տարիների մեր շինարարության ծավալի անկման հիմնական գործոններից մեկը բնակչության հաշվին կատարվող շինարարության նվազումն էր, իսկ այս տարի մենք առաջին 6 ամիսների ընթացքում ունենք բնակչության հաշվին կատարվող շինարարության աճ, ինչը ևս ցանկալի դրսևորում է: Միևնույն ժամանակ, միջին ամսական անվանական աշխատավարձը ևս աճել է 10,8 տոկոսով: Ցանկանում եմ նշել, որ եթե համեմատենք գնաճի հետ, որը կազմել է 5,1 տոկոս, դա նշանակում է, որ աշխատավարձերի աճը թե մասնավոր, թե պետական հատվածներում գերազանցում է գնաճի աճին 12-ամսյա կտրվածքով: Եթե նայենք անգամ վերջին ցուցանիշները, որոնք վերաբերում են 2015 թվականի հունիսին, որտեղ մասնավոր հատվածի աշխատավարձերի ամենափոքր տարբերությունն ունենք անցյալ տարվա հունիսի հետ, անգամ այդ պարագայում աճը 5,6 տոկոս է, ինչն ավելի է, քան 5,1 տոկոսը:
Բնականաբար, շատ հարցեր են հնչում, որ եթե կա տնտեսական աճ, ապա ինչու դա չի երևում առօրյա կյանքում: Ցանկանում եմ վստահեցնել, որ դա առօրյա կյանքում երևում է, ուղղակի դրա երևալը կապված է մի բանի՝ մասնավոր տրանսֆերտների նվազման հետ: Բնակչության որոշ հատվածի գնողունակությունը նվազում է, և դա առաջին հերթին անդրադառնում է մանրածախ առևտրի վրա, ինչի ազդեցությունն ամենաակնհայտն է, որ քաղաքացիները տեսնում են: Սակայն այն աճը, որ հիմնականում կա արդյունաբերության մեջ, մասնավորապես, հանքարդյունաբերությունում ունենք շուրջ 34 տոկոսանոց աճ՝ միջազգային շուկայում պղնձի գների նվազման պայմաններում: Ունենք գյուղատնտեսության աճ, ինչը նույնպես նշանակում է ֆիզիկական ծավալների մեծացում: Այդ պարագայում, երևույթները, որոնք երևում են առաջին հայացքից և անմիջապես սպառողին տեսանելի չեն, ունեն տարբեր զարգացումներ: Երբ այս զարգացումները համադրում ենք, տեսնում ենք, որ այնուամենայնիվ կա տնտեսական աճ և այդ պայմաններում որոշակիորեն պահպանվում է նաև աշխատավարձերի դրական դինամիկա: Մի փոքր նվազում կա զբաղվածության մեջ՝ 1 կամ 2 տոկոսային կետով, սակայն դա ևս ունի սեզոնային բնույթ, որովհետև երբ դիտարկում ենք տարեկան թվերը և նախորդ տարվա առաջին եռամսյակի դինամիկան, ապա գալիս է 1,-1,5 տոկոսի տարբերություն:
Ամփոփելով, կարելի է բավական լավատեսորեն և հավատով նայել, քանի որ այդ պարագայում, երբ անգամ դրսից եկող տրանսֆերտների և գնողունակության կրճատման պայմաններում շինարարության մեջ ունենք բնակչության հաշվին տեղի ունեցող շինարարության աճ, վկայում է տնտեսական աճի և ապագա կարգավորվող եկամուտների որոշակի վստահության մասին: Այս առումով, խիստ կարևոր է այս դրական ազդակները փոխանցել հասարակությանը, քանի որ արդեն առկա են առողջ զարգացման միտումներ և հուսով ենք, որ դրանք ավելի մեծ արձագանք և արդյունքներ կտան արդեն տարվա երկրորդ կեսին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է կիսամյակի ցուցանիշների դրական ազդակը մամուլի միջոցով փոխանցել հանրությանը:
Նախորդ նիստում վարչապետի տված հանձնարարության համաձայն օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի (ՕԿԱԿ) տնօրեն Արմեն Եղիազարյանը տեղեկացրել է, թե վերջին 1.5 տարում ինչ արդյունք է գրանցվել «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրով: Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է 1 հազար 283 իրավական ակտ, որից 8-ը ուժը կորցրած է ճանաչվել, 112-ը փոփոխվել-հստակեցվել է: Բիզնես գործընթացների 4 հազար 648 օր տևողությունից կրճատվել է 1 հազար 972-ը, պահանջվող 619 փաստաթղթից կրճատվել է 235-ը: Կենտրոնի գործունեության շնորհիվ ավելի քան 40 մլրդ դրամի բիզնես գործընթացների ընդհանուր արժեքը կիսով չափ կրճատվել է:
ՕԿԱԿ-ի մշակած ևս 75 իրավական ակտ պատրաստ է ներկայացնելու ՀՀ կառավարություն: Մնացած փաստաթղթերի քննարկումը շարունակվում է:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է կենտրոնի աշխատանքը, որը միտված է գործարար միջավայրի բարելավմանն ու բիզնեսի ակտիվացմանը:
Այնուհետև հաստատվել է օրակարգը և կառավարությունն սկսել է հարցերի քննարկումը:


Կանոնակարգվում է օդային փոխադրումների ոլորտը


ՀՀ կառավարությունն ստեղծել է կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման հայտերի քննարկման հարցերի խորհուրդ, հաստատել դրա անհատական կազմը և աշխատակարգը: Դրանով իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասությունները համապատասխանեցվել են «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի դրույթներին: Հաջորդ որոշմամբ հաստատվել է կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի տրման կարգը: Իր նախկին որոշումներից երկուսի փոփոխությամբ գործադիրը սահմանել է, որ «Ավիացիայի մասին» օրենքի համաձայն երկրում ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման լիազորված մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, իսկ թռիչքային և ավիացիոն անվտանգության տեխնիկական լիազորված մարմինը՝ ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:
Ի կատարումն «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի գործադիրը հաստատել է օդանավ շահագործողի վկայականի տրման կարգը և պայմանները, օտարերկրյա, ինչպես նաև Հայաստանում գրանցված օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցության իրականացման թույլտվություն տալու կանոնակարգը:
Ամփոփելով «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքից բխող որոշումների քննարկումը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է լիազորությունների տարանջատումը ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության միջև: Այսպիսով, ենթաօրենսդրական ակտերի ընդունմամբ կարգավորվում է այս ոլորտն ամբողջությամբ:

Բնական աղետի հետևանքը կվերացվի կառավարության աջակցությամբ


ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում 2015թ. տեղի ունեցած ուժեղ քամուց վնասված բազմաբնակարան երկու շենքի տանիքների նորոգման նպատակով Գեղարքունիքի մարզպետարանին է հատկացրել մոտ 50 մլն դրամ:
Մեկ այլ որոշմամբ մոտ 5 մլն դրամ է հատկացվել Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու համար:
Կրթական օբյեկտների հիմնանորոգման ծրագրի իրականացման ընթացքում տնտեսված մոտ 63 մլն գումարը տրամադրվել է Աբովյան քաղաքի N 2 հիմնական դպրոցի հիմնանորոգման աշխատանքի կատարմանը:
Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով Շիրակի մարզպետարանին հատկացված 1.5 մլրդ դրամից ծախսվել է մոտ 93 տոկոսը: Չօգտագործված միջոցներից մոտ 61 մլն դրամը կառավարության որոշմամբ ուղղվել է Շիրակի մարզում բնակվող բազմազավակ (9 և ավելի երեխա ունեցող) ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ այդ ընտանիքներին բնակարանի գնման վկայագրերի միջոցով ֆինանսական աջակցության տրամադրմամբ:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը կարգավորել է Գյումրու Մուշ-2 և Անի թաղամասերում 2012թ. պետական աջակցությամբ կառուցված շենքերից բնակարան ստացած և բնակարան ստանալուց հետո մահացած անձանց հատկացված բնակարանների նկատմամբ իրավահաջորդության հետ կապված հարցերը: «Արդար և կարևոր որոշումներ են», - ասել է վարչապետը: Նիստում լուծվել է նաև Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբին երաժշտական գործիքներով ապահովելու հարցը, այդ նպատակով Շիրակի մարզպետարանին հատկացվել է 5 մլն դրամ: Օրերս Գյումրի այցի ժամանակ այդ խնդրանքով վարչապետին էին դիմել նվագախմբի անդամները:


Տրամադրվել է ազատ տնտեսական գոտու շահագործման թույլտվություն


ՀՀ կառավարությունը «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) տարածքում «Ջի Դի Էմ Դայմոնդ» ՍՊԸ-ին 5 տարի գործողության ժամկետով տրամադրել է շահագործողի թույլտվություն: «Մերիդիան» ԱՏԳ-ն գործարկվել է ս.թ. մարտի 12-ին: Շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի խթանել արտահանման ծավալի աճը ոսկերչական, ակնագործական և ժամագործական միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով, ստեղծել նոր աշխատատեղեր և նպաստել ոլորտի կայուն տնտեսական զարգացմանը, ինչպես նաև տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:
Կառավարությունը փոփոխություն է կատարել 2015թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, ինչը պայմանավորված է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև ս.թ. հունիսի 16-ին երկրաջերմային հետախուզական հորատման դրամաշնորհային ծրագրի համաձայնագրի ստորագրմամբ: Ըստ փաստաթղթի Հայաստանում հայտնի հավանական երկրաջերմային տեղանքներից մեկում՝ Կարկառում հետախուզական հորատման աշխատանք կատարելու համար տրամադրվելու է 8 մլն 550 հազար ԱՄՆ դոլար:
 

Առաջարկվում է ԱԺ-ում սահմանել հարցերին պատասխանելու ժամկետ


ՀՀ կառավարությունը քննարկել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկել են ժամկետ սահմանել նաև հնչեցված հարցերին պատասխանելու և դրանց արձագանքելու համար: Խնդրի վերաբերյալ գործադիրը որևէ առարկություն չի ներկայացրել:
Նիստում քննության է առնվել ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը պատգամավորի կարծիքով քաղաքացիներին և համապատասխան մարմիններին հնարավորություն կտա դատարանում վիճարկել Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի սակագնի մեծությունը սահմանելու վերաբերյալ ընդունած իրավական ակտը՝ առանց ժամկետի սահմանափակման: Կառավարության եզրակացությունը բացասական է և բազմակողմանիորեն հիմնավորված:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:


Այլ որոշումներ


Նիստում հավանություն է տրվել մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների հիմնախնդիրների լուծման ռազմավարությանը և դրանից բխող 2015-2016թթ. միջոցառումների ցանկին: Որոշման իրականացմամբ երեխաների հիմնախնդիրների նկատմամբ կցուցաբերվի համալիր և բազմակողմանի մոտեցում, ինչը թույլ կտա կանխել նման երեխաների թվաքանակի աճը, ապահովել նրանց զբաղվածությունը:
ՀՀ կառավարությունը մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգել է իր նախկին որոշումներից մեկը, ինչի շնորհիվ Լիբանանի, Սիրիայի և Իրաքի քաղաքացիները հնարավորություն կունենան ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում:
Մեկ այլ որոշմամբ ս.թ. հոկտեմբերի 9-ից 12-ը կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիներն ազատվել են մուտքի արտոնագրի տրամադրման համար պետական տուրքի վճարումից:
Վարչապետը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ, մաղթել բեղմնավոր, արդյունավետ աշխատանք:
Նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանն արել է հետևյալ հայտարարությունը. «Հարգելի գործընկերներ, ես ցանկանում եմ մի հարցի մասին խոսել: Արտաքին գործերի նախարարն է նամակ ուղղել ինձ, փետրվարի 20-ին իմ կողմից եղել է հանձնարարական՝ հանրապետական գործադիր մարմիններին և տարածքային կառավարման մարմիններին՝ զերծ մնալ Հայաստանի Հանրապետության դեսպանների և գլխավոր հյուպատոսների հետ իրենց ունեցած աշխատանքային հանդիպումների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից: Չնայած ասել եմ, բայց մի քանի նախարարներ ունենք, որ անունները ստիպված պետք է հնչեցնեմ, որ շարունակում են այդ ոճը՝ 2015 թ. հուլիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանի, 2015 թ. օգոստոսի 4-ին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի և Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հանդիպումների վերաբերյալ: Քանի որ մենք պայմանավորվել էինք, և հանձնարարական կա, ձեռնպահ մնացեք այդ տեղեկատվությունը մամուլին տրամադրելուց»:

 

 

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ