Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 1 օգոստոսի 2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր










Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ:
Կառավարության ղեկավարը նախ այցելել է Գյումրի քաղաքում գտնվող ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվան «Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի» նորակառույց շենք: Այդ նպատակով կառավարության որոշմամբ գումար էր հատկացվել պետական բյուջեից. շինարարական աշխատանքները տևել են 2006-2015 թթ., շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 890.0 մլն ՀՀ դրամ: Հովիկ Աբրահամյանը շրջայց է կատարել շենքի տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքի արդյունքներին և աշխատակազմի գործունեության ստեղծված շենքային պայմաններին: Վարչապետին են ներկայացվել ինստիտուտի գործունեության հիմնական ուղղությունները (սեյսմակայուն շինարարություն, ինժեներային սեյսմաբանություն, երկրաֆիզիկական սարքաշինություն, երկրամագնիսականություն և այլն) և գործունեության հիմնական ոլորտները (ՀՀ սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատում, շենքերի և կառուցվածքների, տարածքների սեյսմիկ անվտանգության ապահովման համակարգերի մշակում, ՀՀ տարածքի ուժեղ երկրաշարժերի սեյսմիկականության և լարվածադեֆորմացիոն վիճակի հետազոտում և այլն):
Վարչապետի այցի հաջորդ կանգառը Գյումրիում գործունեություն ծավալող «Լենտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն էր՝ գուլպաների և զուգագուլպաների խոշոր արտադրողներից մեկը Հայաստանում: Հովիկ Աբրահամյանը շրջայցի ընթացքում հետևել է արտադրական գործընթացին, ծանոթացել ձեռնարկության ապրանքատեսականուն, արտադրանքի ծավալին, գործունեության ընդլայնման հեռանկարներին ու ծրագրերին: 2001 թ. հիմնադրված «Լենտեքս» ՍՊԸ-ն հագեցած է ժամանակակից մեքենասարքավորումներով, արտադրում է տղամարդու, կանացի և մանկական գուլպեղեն, ինչպես նաև տրիկոտաժեղեն. տարեկան թողարկված արտադրանքի ծավալը կազմում է 550 մլն ՀՀ դրամ: Ձեռնարկությունում աշխատում է մոտ 290 մարդ՝ 85000 դրամ միջին աշխատավարձով: Ընկերության միջոցներով կառուցվել և 2014 թ. շահագործման է հանձնվել արտադրական նոր մասնաշենք՝ 2900 քառ. մետր մակերեսով:
Հաջորդիվ Հովիկ Աբրահամյանը հյուրընկալվել է Հայ Առաքելական եկեղեցու Գյումրու Հայորդաց տանը, որը բացվել է 2014 թ. դեկտեմբերին: Կենտրոնն ունի շուրջ 170 սան, որոնց համար գործում են դասական, ժողովրդական պարերի, թատերական, նկարչության, քանդակագործության դասարաններ, երգչախումբ և նախակրթարան: Սեպտեմբերից կգործեն նաև կարատեի, սամբոյի, ակրոբատիկայի, դիզայնի և ժամանակակից պարերի դասարաններ, որոնք հաճախելու համար արդեն դիմել է ևս 130 սան: Վարչապետը շրջել է դասարաններով, զրուցել սաների հետ և գոհունակություն հայտնելով Գյումրու Հայորդաց տան գործունեության կապակցությամբ՝ կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցել կառույցի գործունեության խորացմանը և զարգացմանը:
Վարչապետ Աբրահամյանն այցելել է նաև «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություն, ծանոթացել «Գյումրի-2» բարձրավոլտ 220 ԿՎ հզորությամբ ենթակայանի գործունեության ընթացքին: Ենթակայանի շինարարությունն իրականացվում է գերմանական KfW բանկի ֆինանսավորմամբ (14.7 մլն եվրո): Ենթակայանը բարձր լարման էլեկտրաէներգիան ատոմակայանից, հիդրոէլեկտրակայաններից և ջերմաէլեկտրակայաններից տեղափոխում է ՀՀ Շիրակի մարզ և մատակարարում մարզի էլեկտրաենթակայաններին:
Լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության ղեկավարը նշել է, որ Շիրակի մարզ աշխատանքային այցի գլխավոր նպատակը մարզում տնտեսության ակտիվացման ու նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ քայլերի ձեռնարկումն ու ծրագրերի իրականացումն է: Վարչապետն ընդգծել է, որ այդ հարցում կառավարությանն աջակցելու և գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն է հայտնել շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշը: «Մենք այդ հարցը քննարկել ենք կառավարությունում պարոն Սրմաքեշի հետ, և նա առաջարկել է 10 մլն ԱՄՆ դոլար ներդնել Գյումրիում, ստեղծել մի կառույց, որը կֆինանսավորի այն բոլոր տնտեսական ծրագրերը, որ կներկայացնեն Շիրակի մարզի գործարարները՝ փոքր ու միջին բիզնեսը: Կարծում եմ՝ դա կնպաստի տնտեսական ակտիվությանը և աշխատատեղերի ստեղծմանը Շիրակի մարզում: Առաջարկել եմ, որ նաև կառավարությունը 20 տոկոսի՝ 2 մլն ԱՄՆ դոլարի չափով մասնակցություն ունենա, ընդհանուր գումարը կկազմի 12 մլն ԱՄՆ դոլար, և ամենակարևոր հանգամանքը, որ դա լինելու է տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով, յոթ տարի ժամկետով», - նշել է Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության ղեկավարի աշխատանքային այցը եզրափակվել է Շիրակի մարզպետարանում կայացած ամփոփիչ խորհրդակցությամբ: Նախ և առաջ վարչապետն անդրադարձել է «Լենտեքս» ՍՊԸ գործունեությանը՝ կարևորելով Շիրակի մարզում տնտեսական զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը նպաստող նման ընկերությունների ներկայությունը և կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցել ձեռնարկության ընդլայնման ծրագրերին: «Լենտեքս« ՍՊԸ տնօրեն Կարեն Գոմցյանը խոստացել է, որ համապատասխան տարածք և վարկային ռեսուրսներ ունենալու դեպքում ընկերությունը պատրաստ է մեծացնել արտադրական ծավալը և մարզում շուրջ 300 նոր աշխատատեղ ստեղծել: Այս հարցերի առնչությամբ վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին և առաջարկել ընկերության տնօրենին՝ սեղմ ժամկետում մշակել և ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել բիզնես ծրագիր: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ անձամբ է հետևելու վերոնշյալ բոլոր գործընթացների կազմակերպմանը՝ տարածքի տրամադրումից մինչև վարկային ռեսուրսների հատկացում:
Այնուհետև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, զեկուցելով մարզում բերքահավաքի աշխատանքների մասին, նշել է, որ դրանք ընթացքի մեջ են, և ակնկալվում է հավաքել մոտ 140 հազար տոննա, որը ռեկորդային է մարզի պատմության մեջ: Վարչապետը հետաքրքրվել է հացահատիկի բերքի ընդունման և իրացման գնով ու նշել, որ կառավարությունը հետամուտ կլինի և մթերող ընկերությունների հետ կբանակցի փոխշահավետ գնի շուրջ, որը փոխընդունելի կլինի և´ մթերող կազմակերպությունների, և´ գյուղերի բնակիչների համար: Այնուհետև Շիրակի մարզպետը նշել է, որ մարզի առաջնահերթ խնդիրների շարքում շարունակում է մնալ աշխատատեղերի ստեղծումը, ճանապարհների վատ վիճակը և վթարային շենքերի առկայությունը և զեկուցել այդ կապակցությամբ պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքի մասին: Մասնավորապես, Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ այս տարի կառավարության որոշմամբ հրատապ ծրագրերով մարզին հատկացվել է 530 մլն ՀՀ դրամ, որից 304 մլն ՀՀ դրամը նախատեսվում է ուղղել ճանապարհաշինությանը և մարզի ճանապարհների վիճակի բարելավմանը: Մնացած գումարն ուղղվելու է դպրոցների, մանկապարտեզների, համայնքապետարանների բարեկարգմանը և շենքային պայմանների բարելավմանը, համայնքներում ենթակառուցվածքների նորոգմանը և այլն:
Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է նաև Շիրակի մարզում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրերի ընթացքով: Նշենք, որ կառավարության ղեկավարի հանձնարարությամբ 2014 թ. հոկտեմբերին Գյումրիում մեկնարկել էր բնակարանատերերին սեփականության վկայագրերի տրամադրումը: Մարզպետ Ցոլակյանը նշել է, որ բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) ծրագրերի համար անցած տարի հատկացված 1.5 մլրդ ՀՀ դրամից 146 մլն ՀՀ դրամ տնտեսվել է, և քաղաքաշինության նախարարության հետ քննարկման արդյունքում առաջարկվում է տնտեսված գումարից 61 մլն ՀՀ դրամ հատկացնել 8 բազմանդամ ընտանիքի բնակապահովման խնդիրը լուծելու համար: Դրական արձագանքելով առաջարկին՝ վարչապետը հանձնարարել է հարցն ընդգրկել կառավարության առաջիկա նիստի օրակարգ և, կարևորելով ԲԳՎ տրամադրման գործընթացի շարունակականությունը, համապատասխան հանձնարարականներ տվել:

 

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ