Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 31 հուլիսի 2015

Վարչապետն ընդունել է «Սփյուռք ամառային դպրոց-2015» ծրագրի մասնակիցներին







Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում հյուրընկալել է ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոց-2015» ծրագրի մասնակիցներին: Դպրոցը կազմակերպվում է սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու հզորացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, սփյուռքի ԶԼՄ-ների գործունեությանը և հայ համայնքների ինքնակազմակերպմանն աջակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Կառավարության ղեկավարը, ողջունելով ներկաներին, կարևորել է ծրագրի իրականացումը և շարունակականությունը: «Սա մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս շփվել միմյանց հետ և ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը: Դա գերակա խնդիր է կառավարության համար, և մենք ջանք ու նյութական ռեսուրս չենք խնայելու, որպեսզի այս ձևաչափով մեր շփումներն ու կապերն ամրապնդենք: Դա բխում է մեր պետության շահերից, և ես սա համարում եմ ազգանվեր, հայանպաստ ծրագիր», - նշել է վարչապետը:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ «Սփյուռք ամառային դպրոց-2015» ծրագիրն իրականացվում է արդեն երեք տարի. սկզբում յուրաքանչյուր տարի ծրագրի շրջանակում հատկացվում էր ֆինանսավորում 150 հոգու համար, իսկ 2014 թ. վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ծրագրի ֆինանսավորման չափը կրկնապատկվել է:
«Սփյուռք ամառային դպրոց-2015» ծրագրի մասնակիցները շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետին և ՀՀ սփյուռքի նախարարին ջերմ ընդունելության և ծրագրով նախատեսված միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու համար: Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում կառավարության ղեկավարը պատասխանել է սփյուռքահայ հայրենակիցներին հուզող հարցերին: Դրանք վերաբերում էին ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության գերակայություններին, տնտեսության զարգացման առաջնահերթություններին, գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը, հայրենադարձության և հայապահպանության խնդիրներին, տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, սահմանադրական բարեփոխումներին, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի սերտացմանն ուղղված ծրագրերին և այլն:
Վարչապետը, եզրափակելով խոսքը, հորդորել է ամառային դպրոցի մասնակիցներին միշտ կապված լինել միմյանց և մայր հայրենիքի հետ, հաճախ այցելել Հայաստան և շարունակել հայրենիքի սահմաններից դուրս հայապահպանության դժվարին ու պատվաբեր գործը:
«Սփյուռք» ամառային դպրոց ծրագիրն իրականացվում է 2012 թվականից Երևանի պետական համալսարանի հետ համատեղ: Դասընթացներն իրականացվում են վեց ուղղությամբ՝ «Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման դասընթաց», «Սփյուռքի լրագրողների դասընթաց», «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց», «Հայոց լեզվի (արևմտահայերեն և արևելահայերեն) արագացված դասընթացներ», «Ազգային երգի, պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթաց» և 2014 թվականից նաև՝ «Սփյուռքի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների և աշխատակիցների վերապատրաստման դասընթաց»: Այս տարի դպրոցին մասնակցել է 250 սփյուռքահայ: Ուսումնական, տեսական և գործնական պարապմունքներին զուգահեռ կազմակերպվել են նաև մշակութային միջոցառումներ:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ