Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 23 հուլիսի 2015

Տեղի է ունեցել կառավարության նիստ







Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Մինչև օրակարգով նախատեսված հարցերի քննարկմանն անցնելը վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է. «Հարգելի գործընկերներ, ուզում եմ խոսել ստուգումների կազմակերպման և անցկացման կառավարության 594-Ա որոշման մասին և նպատակահարմար եմ գտնում, որ այն վերանայվի: Ստեղծված տնտեսական իրավիճակում տնտեսվարողների գործունեության բնականոն ընթացքին անհարկի չմիջամտելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով տեսչական համակարգի բարեփոխումների նոր փուլի մեկնարկը, այնուհետ տեսչությունների թվաքանակի կրճատումը և դրանց արմատական վերափոխումը` hանձնարարում եմ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ տեսչություններ ունեցող պետական մարմինների ղեկավարների հետ քննարկել մինչև 2015 թվականի ավարտն ստուգումների կասեցման հնարավորությունը և կառավարության հաջորդ նիստին ներկայացնել առաջարկություն: Կարծում եմ՝ մենք պարտավոր ենք ականջալուր լինել տնտեսվարող սուբյեկտների դժգոհություններին, և այս իրավիճակում մենք ամեն ինչ պետք է անենք՝ բացառելու անհարկի միջամտությունները և նվազագույնի հասցնենք բոլոր կարգի ստուգումները», - եզրափակել է վարչապետը:


Արդյունավետ օգտագործել մարզերի տնտեսական ներուժը


Կառավարությունը հավանություն է տվել մարզերի տնտեսական զարգացման ներուժի գնահատման մեթոդաբանությանը: Մեթոդաբանության նպատակն է բացահայտել այն տարածքային միավորները, որոնց ռեսուրսային հնարավորություններն ավելի բարձր են, քան տնտեսական զարգացման մակարդակը, երկրում իրականացվող ծրագրերը դարձնել հասցեական, ապահովել տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակների տարբերության մեղմացումը՝ առավել արդյունավետ օգտագործելով տնտեսական զարգացման ներուժը:
Հաստատվել է ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագիրը:
Հավանություն է տրվել նաև ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգից բխող 2015-2017 թթ. միջոցառումների ծրագրին:
Սահմանվել են սննդի արտադրության, վերամշակման և բաշխման փուլերում պատշաճ հիգիենիկ ու արտադրական գործելակարգի և վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրման ժամանակացույցը, կերերի և կետային հավելումներ արտադրողների կողմից վտանգի վերլուծության և կրիտիկական կերերի համակարգերի ներդրման ժամանակացույցը, ուժը կորցրած են ճանաչվել կառավարության 2014 թ. հոկտեմբերի 30-ի թիվ 1228-Ն և 1230-Ն, 2007 թ. մայիսի 3-ի թիվ 531-Ն որոշումները: Արդյունքում կապահովվի «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Կերի մասին» ՀՀ օրենքների համապատասխան պահանջների կատարումը:


Օրենսդրական նախաձեռնություններ


Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2016-2018 թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Քննարկելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ կառավարությունը գտնում է, որ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները պայմանավորված չեն օբյեկտիվ անհրաժեշտությամբ: «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը կուսակցության համագումարն է, և կուսակցության ծրագրի և կանոնադրության մեջ ցանկացած փոփոխության և լրացման հաստատումը չեն կարող վերապահվել կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի իրավասությանը, ինչպես առաջարկել է նախագծի հեղինակը:
Հավանության է արժանացել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Օրենքների նախագծերը և ՀՀ կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:


Հստակեցվում են ընթացակարգերը


«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող որոշման մեջ կատարված փոփոխություններով գործադիրը շահառուների համար գումարների ստացման ընթացակարգը դարձրել է առավել պարզ, հստակ և արագ, փոխանցումների գործընթացը համադրելի դարձրել գործող բյուջետային ֆինանսավորման համակարգին: Միաժամանակ, շահառու խմբերի սոցիալական վիճակը բարելավելու նպատակով նախատեսվում է որոշակի չափով բարձրացնել տրվող գումարների չափերը:
Առաջարկվող փոփոխությունների արդյունքում միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարը 64 մլն 610 հազարի փոխարեն կկազմի 94 միլիոն դրամ, ինչը նշանակում է, որ զոհված զինծառայողների ընտանիքներին լրացուցիչ կհատկացվի 29 մլն 390 հազար դրամ:
Շահառուների համար գումարների ստացման գործընթացը պարզեցնելու և հստակեցնելու նպատակով համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև ծառայության ժամանակ զոհված փրկարարական ծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերի փոխհատուցման և փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության կարգերը սահմանող որոշումներում:
Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը կանոնակարգող որոշումներում կատարված փոփոխություններով և լրացումներով ամբողջացվել են բանկերի կողմից սոցփաթեթի հաշիվների սպասարկման, հանգստի կազմակերպման համար նախատեսված գումարների տրամադրման երաշխիքի և այլ ընթացակարգեր:


Օրենսդրական կարգավորումներ


Գործադիրը քննարկել և հաստատել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ-ի կողմից ներկայացված մի շարք ոլորտների վերաբերող օրենսդրական կարգավորումների նախագծեր.
-հաստատվել է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման և հողամասերի գործառնական նշանակության փոփոխության կարգը՝ ուժը կորցրած ճանաչելով 1998 թ. հուլիսի 30-ի թիվ 479 որոշումը,
-ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոնների հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ առավել հարմարավետ պայմաններ ապահովելով շահառուների համար,
-անհրաժեշտ փոփոխություններ են կատարվել պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգը հավատարմագրային կառավարման հանձնելու, օգտագործման իրավունքի վարձակալությամբ փոխանցման, օգտագործման իրավունքը կոնցեսիայի պայմանագրով փոխանցելու կարգերի մեջ:
-ոլորտում գործող կարգավորումները հստակեցնելու նպատակով փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Հողերի օգտագործման սխեմաների մշակման և հաստատման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ, բարեփոխվել են ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու որոշ դրույթներ:


Բարելավվում են մարզային ճանապարհները
 

Տավուշի մարզի ճանապարհային ցանցի բարելավման, զբոսաշրջությանը նպաստող ենթակառուցվածքների ստեղծման նպատակով Տավուշի մարզպետարանին որոշվել է հատկացնել 973,208.0 հազար դրամ:
Մեկ այլ որոշումով Արմավիրի մարզպետարանին հատկացվել է 35,000.0 հազ. դրամ՝ Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրի հիմնանորոգման և բարեկարգման նպատակով, ինչը թույլ կտա նաև պատշաճ անցկացնել Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի միջոցառումները: Կոտայքի մարզի Սևաբերդ համայնքում ներքին գազատարների կառուցման նպատակով հատկացվել է 7,000.0 հազար դրամ:
Գործադիրը գնման գործընթաց կազմակերպելու մասին որոշման ընդունմամբ հնարավորություն է ստեղծել ապահովել թվային հեռուստատեսային ազդանշանների ընդունիչ սարքերի ձեռքբերման ընթացակարգի կայացումը:
Կառավարությունը տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկում ներառել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին:
Մեկ այլ որոշման մեջ կատարված փոփոխություններով ու լրացումով գործադիրը 2013 թ. հունվարի 10-ի թիվ 13-Ն որոշումը համապատասխանեցրել է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, ինչի արդյունքում կլուծվեն կադրերի ընտրության և համալրման՝ ամենօրյա աշխատանքում առաջացող խնդիրները:
Կառավարությունը համապատասխան գույք է հատկացրել ՀՀ քննչական կոմիտեին, ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին լիազորել է ՀՀ կառավարության անունից կնքել նախկինում ստորագրված պայմանագրում լրացում կատարելու մասին պայմանագիրը:
«ԱԲԲԱ» ՍՊԸ-ին մեկ այլ որոշմամբ տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի՝ ՀՀ կառավարության կողմից սահմանած պրեկուրսորների ներմուծման և մանրածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա՝ երեք տարի գործողության ժամկետով:
 

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ