Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 20 հուլիսի 2015

Հովիկ Աբրահամյանը և Դոնալդ Տուսկը քննարկել են Հայաստան - Եվրամիություն համագործակցության հեռանկարները







Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության ընթացքը և նշել, որ երկուստեք առկա է քաղաքական կամք և հանձնառություն՝ էլ ավելի խորացնելու և ամրապնդելու փոխգործակցությունը: «Եվրոպական միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, որի հետ մեր համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա: Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու ԵՄ հետ փոխգործակցությունը բարեփոխումների խթանման, շարժունակության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսական համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում», - ընդգծել է կառավարության ղեկավարը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է մեր երկրում ԵՄ աջակցությամբ մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումները և նշել, որ դրանց արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև ԵՄ և ԵԱՏՄ շրջանակում ՀՀ հանձնառությունները ներդաշնակեցնելու նպատակով ստեղծվել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դոնալդ Տուսկը նշել է, որ ուրախ է նորից գտնվել բարեկամ Հայաստանում և քննարկել ՀՀ-ԵՄ կապերի սերտացման հեռանկարները: «Որպես Եվրոպական խորհրդի նախագահ՝ համոզված եմ, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Եվրոպական միության համար այս տարածաշրջանում, և Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովից հետո ԵՄ-ն պատրաստակամ է նոր թափով շարունակել համագործակցությունը: Մենք նաև ձեր կողքին ենք բարեփոխումների ձեր օրակարգում, որը հավակնոտ է, և համոզված եմ, որ Ձեր անձնական հանձնառությամբ այն կյանքի կկոչվի», - նշել է Եվրոպական խորհրդի նախագահը:
Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Դոնալդ Տուսկը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը և խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները վերահաստատել են մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության, հանրային կառավարման և մի շարք այլ ուղղություններով գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը և անդրադարձել Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների ընթացքին, քաղաքացիների շփումների խթանմանը և ԵՄ հետ ազատ տեղաշարժի ապահովմանը, ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու վերաբերյալ բանակցություններին վերաբերող և այլ հարցերի: Վարչապետը և ԵԽ նախագահը համոզմունք են հայտնել, որ Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագիրը հնարավորություն կընձեռի նոր թափ հաղորդել երկկողմ հարաբերություններին և կնպաստի բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Դոնալդ Տուսկը բարձր է գնահատել վարչապետ Աբրահամյանի հանձնառությունը՝ ձեռք բերվող պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում և նշել, որ ԵՄ-ն պատրաստակամ է շարունակել ֆինանսական աջակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումներին:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է ԵՄ շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված  հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ Իր հերթին Դոնալդ Տուսկն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և Եվրոպական միությունը շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացման հարցի շուրջ:
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար՝ նշելով, որ հայ ժողովուրդը շնորհակալ է բոլոր այն երկրներին, միջազգային կազմակերպություններին ու անհատներին, որոնք հայ ժողովրդի հետ միասին առ այսօր պայքարում են պատմական արդարության վերականգնման, ցեղասպանությունների դատապարտման ու կանխարգելման համար:

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ