Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

կիրակի, 5 հուլիսի 2015

Ավարտվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Ֆրանսիա





ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ավարտին պատվիրակության անդամների հետ այցելել է Փարիզի Երևանյան պուրակ, ծաղկեպսակ է դրել Կոմիտասի արձանին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Այնուհետև վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Փարիզի Հայ Առաքելական եկեղեցի և Ֆրանսիայում և Եվրոպայում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդարան, որտեղ նրանց դիմավորել է Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Առաջնորդարանում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ֆրանսահայերի հետ: Նա իր խոսքում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, արտաքին քաղաքականությանը, տնտեսական քաղաքականությանը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, պատասխանել է մեր հայրենակիցներին հուզող բազմաթիվ հարցերի: Հովիկ Աբրահամյանը առանձնահատուկ կարևորել է հայապահպանության, հայոց լեզվի  ուսուցման հարցերը: Վարչապետն ընդգծել է, որ մատաղ սերնդին հայերեն ուսուցանելու համար պատրաստ է ցանկացած աջակցության: Նա իր խոսքում առանձնացրել է հատկապես այն հանգամանքը, որ զարգացնելով հայերենի իմացությունը, այն նախ և առաջ կօգնի նոր սերնդին մնալ հայ՝ օտար ափերում պահպանելով հայի ինքնությունը: Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ ֆրանսահայերի ծավալած հասարակական, տնտեսական, մշակութային գործունեությամբ բարձր է պահում հայ ժողովրդի հեղինակությունը և մեծ ներդրում ունի Ֆրանսիայի զարգացման գործում:
 

 
Դեկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ