Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 1 հուլիսի 2015

Վարչապետը շնորհավորել է դատախազական համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ







Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ՀՀ դատախազության աշխատողի օրվան և դատախազության 97-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:
Վարչապետը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ, և բարձր գնահատել նրանց դժվարին ու պատասխանատու աշխատանքը: Կառավարության ղեկավարը գոհունակությամբ է նշել, որ մեր երկրի դատախազական համակարգն իր բազմամյա փորձով, մասնագիտական բարձր որակներ ունեցող աշխատակիցներով և շարունակական բարեփոխումների միջոցով այսօր ևս շարունակում է հաջողությամբ լուծել իր առջև դրված խնդիրները: «Դատախազությունը տարիներ ի վեր համալրվում է նոր մտածողությամբ, գիտելիքներով հարուստ և բանիմաց աշխատակիցներով, ովքեր, ձեռք բերելով նաև իրենց ավագ գործընկերների հարուստ փորձը, կարողանում են լավագույնս կյանքի կոչել Սահմանադրությամբ ամրագրված դատախազական լիազորությունները և նպաստել մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը: Դուք հաջողությամբ եք շարունակում ՀՀ դատախազության հիմնադիրներից Պետիկ Թորոսյանի և համակարգի կայացման գործում իրենց ավանդը ներդրած մյուս նվիրալների սկսած գործը, ուստի ուրախ եմ, որ ի դեմս ձեզ՝ դատախազությունն ունի նրանց արժանի հետևորդներ»,- նշել է վարչապետը:
Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը նկատել է, որ համակարգը կանգ չի առնում և չի սահմանափակվում ձեռքբերումներով ու հաջողություններով: Դատախազությունը նպատակային քայլերով ընթանում է բարեփոխումների և արդիականացման ճանապարհով, ինչի արդյունքները, վարչապետի համոզմամբ, տեսանելի կլինեն մոտ ապագայում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունն իր հերթին շարունակելու է անհրաժեշտ պայմաններ և հնարավորություններ ստեղծել դատախազության աշխատակիցների համար՝ նպաստելու հանցավորությանը դիմակայելու, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման և մեր առջև ծառացած այլ խնդիրների լուծման ուղղությամբ նրանց կողմից տարվող աշխատանքների հաջող իրականացմանը: Վարչապետը վստահեցրել է, որ գործադիրի ուշադրության կենտրոնում են գտնվում նաև դատախազության աշխատակիցների սոցիալական խնդիրները, և կառավարությունը ջանքեր չի խնայելու, որպեսզի նրանց համար ստեղծի բարենպաստ պայմաններ` մասնագիտական պարտականությունները բարձր մակարդակով կյանքի կոչելու համար:
«Ամփոփելով խոսքս, ցանկանում եմ կրկին փաստել, որ նաև ձեր գործունեությունից է կախված հանրապետությունում օրինականության պահպանումը, քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների պաշտպանությունը, հանցավորության դեմ անզիջում պայքարի իրականացումը: Ուստի, ևս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ հաջողություններ հետագա գործունեության մեջ, աշխատանքային անսպառ եռանդ և ընտանեկան ջերմություն»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Հայաստանի Հանրապետության օրինականության ամրապնդման և պետականության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար և ՀՀ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ վարչապետ Աբրահամյանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին պարգևատրել է անվանական զենքով:
Ծառայողական պարտականությունները պատշաճ մակարդակով կատարելու համար և ՀՀ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել Երևան քաղաքի դատախազ, Արդարատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Դավթյանին, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ, Արդարադատության առաջին դասի խորհրդական Վահագն Մուրադյանին և ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ, երրորդ դասի խորհրդական Դավիթ Մելքոնյանին:
 

 

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ