Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 12 հոկտեմբերի 2000

Այսօր տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
 Կառավարությունն ընդունեց ներհանրապետական — միջպետական արտադրական կոոպերացիայի զարգացման խթանման մասին որոշում: Այն նպատակ ունի արտադրական կոոպերացիայի խթանման միջոցով  բարձրացնել հանրապետության արդյունաբերական ներուժի օգտագործման արդյունավետությունը, գործարկել նոր աշխատատեղեր, ընդլայնել փոխշահավետ միջպետական տնտեսական կապերը, կարգավորել  արտադրատեխնիկական նշանակության ապրանքների մեծածախ առ—տուրը:
 Մեկ այլ որոշմամբ ստեղծվեց «Ընկերությունների աջակցման գործակալություն» փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահվեցին ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությանը: Գործակալության խնդիրներից են լինելու ընկերությունների պահառությունը, շահագործումը, դրանց լուծարման գործընթացի արդյունավետության բարձրացումը:
 Նիստում հաստատվեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր — ցույցեր անցկացնելու կարգի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում են հրապարակային միջոցառումներ անցկացնելու կարգն ու պայմանները, դրանց սահմանափակման դեպքերը, մասնակիցների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը: Նախագծում մասնավորապես նշվում է, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մասնակցելու ընդհանուր օգտագործման տարածքներում կազմակերպվող հրապարակային միջոցառումներին: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները — քաղաքացիները  իրավունք չունեն խոչընդոտել կամ միջամտել  սահմանված կարգով անցկացվող միջոցառումների իրականացմանը՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Ընդհանուր օգտագործման տարածքներում քաղաքացիները կարող են  զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնել միայն լիազոր պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ստանալու դեպքում:
 Կառավարությունը հավանություն տվեց նա— «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին: Դրանով նախատեսվում է, որ ՀՀ միջին — բարձրագույն մասնագիտական ուսուցման հաստատությում ընդունելության քննությունները հանձնած առաջին — երկրորդ կարգի, ինչպես նա— մինչ— 16  տարեկան հաշմանդամ դիմորդներն ընդհանուր մրցույթով անվճար ուսուցմամբ պահուստային  տեղերի  հաշվին կընդունվեն առնվազն վճարովի ուսուցման համար բավարար միավորներ հավաքելու դեպքում: Ներկայումս գործող օրենքի համաձայն նրանք բուհերի անվճար ուսուցման համակարգ ընդունվում են դրական գնահատականներով, ինչը, նախագծի հեղինակների կարծիքով, չարաշահումների տեղիք է տալիս:
 Կառավարությունն ընդունեց Եր—անի ագլոմերացիայի հեռանկարային զարգացման գլխավոր  հատակագծի մշակման մասին որոշում:  Եր—անի վերջին գլխավոր հատակագիծը հաստատվել է 1971թվին, իսկ մանրամասն հատակագծման նախագիծը /ՄՀՆ/՝՝ 1982-ին — երեսուն տարի շարունակ այդ ուղղությամբ որ—է  քայլ չի ձեռնարկվել: Այս որոշմամբ Եր—անի ագլոմերացիայի զարգացման քաղաքաշինական պետական նպատակային ծրագրի պետական պատվիրատու է ճանաչվել Եր—անի քաղաքապետարանը: Նրան հանձնարարվեց վերանայել «Եր—ան քաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակման միջցառումներ» — «Եր—անի կոնտրենի ՄՀՆ մշակման միջոցառումներ» ծրագրերը — ՀՀ կառավարություն ներկայացնել գլխավոր հատակագծի շրջանակներում նախատեսվող միջոցառումների ժամանակացույցը՝ դրանց իրականացման մեխանիզմների, անհրաժեշտ  ֆինանսական միջոցների նախատեսմամբ:
 Նիստում ընդունվեց Ճապոնիայի կառավարության դրամաշնորհների հաշվին ներկրված CK-5M «Նիվա» մակնիշի հացահատիկահավաք կոմբայնների հետագա տնօրինման մասին որոշում:
 Կառավարությունն ընդունեց «Տրանզիստոր» ՊՓԲԸ Աշտարակի «Տրանզիստոր գործարան» ԴՁ-ն «Աշտարակի Տրանզիստոր» ՓԲԸ-ի վերակազմակերպման մասին որոշում: Նորաստեղծ ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձ—ով մասնավորեցվելու է «Սին Կրիստալ» ՍՊԸ-ին:
 Մեկ այլ որոշմամբ ՀՀ սոցիալական ապահովության նախարարության համակարգում ստեղծվեց «Նեմրութ» տեղեկատվական վերլուծական կենտրոն» ՊՓԲԸ: Վերջինիս գլխավոր խնդիրներից են սոցիալական ապահովության ոլորտին առնչվող տվյալների — ցուցանիշների հավաքագրումը, պահպանումը, մշակումը — վերլուծությունը:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ