Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 12 հոկտեմբերի 2000

Այսօր Թեքեյան Մշակութային կենտրոնում բացված Համաշխարհային բանկի — ՀՀ կառավարության համատեղ կազմակերպած «Հայաստան: Ինստիտուցիոնալ — կառավարման ուսումնասիրություն» սեմինարի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է.


  «Հարգարժան տիկնայք — պարոնայք,

 Ողջունում եմ «Հայաստան: Ինստիտուցիոնալ — կառավարման ուսումնասիրություն» սեմինարի կազմակերպումը Հայաստանում, մանավանդ որ Հայաստանը Եվրոպայի — Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի առաջին երկիրն է, որի օգտին նախաձեռնվել է այս ուսումնասիրությունը:
 Տնտեսական բարեփոխումները մեզ համար ինքնանպատակ չեն, վերջին հաշվով դրանք պետք է ապահովեն երկրի տնտեսության զարգացումը, հայ մարդու, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ կյանքն ու կենցաղը:
 Հայաստանի կառավարությունը իր գործունեության ծրագրում ամրագրել է պետության՝ արդյունավետ կառավարում իրականացնելուն ուղղված քայլերը, այն բոլոր սկզբունքները, որոնք հատուկ են քաղաքացիական հասարակությանը:
 Կառավարությունում մշակվում է պետական կառավարման համակարգի բարեփոխումների համապարփակ ծրագիրը: Որպեսզի ասվածը ընդհանրական չհնչի, նշեմ դրանցից մի քանիսը.
       Ազգային Ժողովի քննարկմանն են ներկայացված մի շարք կար—որագույն օրենքների նախագծեր, այդ թվում` «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը, որի ընդունումն ու կիրառումը էապես կբարելավի արդյունավետ կադրային քաղաքականության իրականացումը, հնարավորություն կտա պետական ապարատը համալրելու որակյալ — բանիմաց կադրերով:
       Կոռուպցիայի դեմ պայքարում զգալի դեր կխաղա բարձրաստիճան պաշտոնատար անձանց եկամուտների հայտարարագրման վերաբերյալ օրենքի ընդունումը: Պետական ծախսերի արդյունավետության բարձրացման, պետական գույքի յուրացումների դեմ պայքարի կար—որագույն լծակներից է դառնալու «Գնումների մասին» օրենքի կիրարկման ապահովումը:
       Կառավարությունը գործուն քայլեր է անում պարզեցնելու համար կազմակերպությունների գրանցման պետական ընթացակարգը: Արդեն իսկ զգալիորեն կրճատվել են լիցենզավորման ենթակա տնտեսական գործունեության տեսակները, թեթ—ացվել են դրանց  ներկայացվող պահանջները: «Լիցենզավորման մասին» օրենքի նախագիծն առաջիկայում կներկայացվի Ազգային Ժողովի քննարկմանը:
       Միաժամանակ կառավարությունը անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում պետական մարմինների — պաշտոնատար անձանց լիազորությունների շրջանակը հստակեցնելու, պետական ծառայության — ձեռնարկատիրական գործունեության համատեղումը բացառելու ուղղությամբ; Այդ ամենի նպատակը երկրում օրենքի գերակայության, խստագույն կարգապահության, պաշտոնատար անձանց պատասխանատվության հաստատումն է, աղքատության կրճատումն ու սոցիալական հիմնախնդիրների աստիճանական լուծումը:
       Կարծում եմ, ներկա աշխատանքային սեմինարում արված առաջարկություններն իրենց արտահայտությունը կգտնեն Հայաստանի զարգացման ռազմավարության ուղղություններում:
       Համոզված եմ, որ Հայաստանի կառավարության,  Համաշխարհային բանկի — միջազգային մյուս կազմակերպությունների միջ— մեր ընդհանուր խնդիրների լուծման համար ստեղծված են անհրաժեշտ նախադրյալները — ձ—ավորված է արդյունավետ համագործակցություն:
       Մենք այսուհետ էլ պատրաստ ենք համատեղ կառուցողական աշխատանքի»:
      

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ