Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 10 հոկտեմբերի 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Ֆրանսիայի  Իզեր նահանգի պատվիրակությանը՝ նահանգապետ Բեռնար Սոժեի գլխավորությամբ:
 Վարչապետը շնորհակալություն հայտնեց նահանգի ողջ բնակչությանը, անձամբ Բեռնար Սոժեին՝ իրենց հայանպաստ գործունեության համար:  Լինելով հայ-ֆրանսիական խորհրդանական խմբի անդամ, Բեռնար Սոժենը մեծ ներդրում ունի երկկողմ օրենսդրական — քաղաքական հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Հատկանշական է, որ Իզեր նահանգից ընտրված 9 պատգամավորներն էլ կողմ են քվերակել հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծին:
 Ֆրանսիայի հայաշատ այս նահանգը, որտեղ ապրում են շուրջ 10 հազար մեր հայրենակիցներ, սերտ կապերի մեջ է ոչ միայն Եր—անի, այլ— Գորիսի ու Նոր Հաճընի հետ՝ ինչպես քաղաքների, այնպես էլ մարզերի մակարդակով: Բեռնար Սոժեի անմիջական աջակցությամբ ոչ միայն նահանգի հայությունը, այլ— նահանգն իր բյուջեի սահմաններում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարբեր ծրագրերի իրականացմանը:
 Հանդիպման մասնակիցները քննարկեցին ինչպես ընթացքի մեջ գտնվող, այնպես էլ ապագա  երկկողմ ծրագրերը: Երկուստեք կար—որվեց բարեգործական քայլերից ներդրումային ծրագրերի անցումը: Ըստ նահանգապետի, այսօր իսկ մշակվում են նախագծեր ջեռուցման, կրթության, առաջատար տեխնոլոգիաների ներդրման բնագավառների ուղղությամբ: Ներկայումս Իզեր նահանգը մասնակցում է Նոր Հաճընի բնակելի թաղամասի՝ գոյություն ունեցող ջեռուցման ցանցի վերանորոգման աշխատանքների ֆինանսավորմանը:
 Բեռնար Սոժեի հավաստմամբ, նահանգի ղեկավարությունը Հայաստանի հետ կապերը խորացնելու լուրջ մտադրություններ ունի:
       Պատվիրակության անդամների խնդրանքով վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ներկայացրեց տնտեսական բարեփոխումների, ներդրումների խրախուսման, ղարաբաղյան հիմնահարցի լուծման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականությունը:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ