Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 18 հունիսի 2015

Կառավարության նիստի մասնակիցները հարգել են մեծ բարերարի հիշատակը








Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նիստն սկսելուց առաջ վարչապետը դիմել է ներկաներին. «Մենք բոլորս ցավ ապրեցինք՝ լսելով ՀՀ ազգային հերոս, հայ ժողովրդի մեծագույն զավակներից Քըրք Քըրքորյանի մահվան բոթը: Մարդ, ով մեծ ներդրում ունի Հայաստանի տնտեսության զարգացման, երկրում մեծ թվով բարեգործական ծրագրերի իրականացման գործում, բարերար, ով Հայաստանի համար ծանրագույն պահերին միշտ եղել է մեր ժողովրդի կողքին: Քըրք Քըրքորյանը ստեղծող, արարող հայի տեսակ էր, ով վայելում էր ինչպես հայերի, այնպես էլ օտարերկրացիների հարգանքը: Մեր բոլորի անունից ևս մեկ անգամ ցավակցում եմ մեծ հայի ընտանիքին, մերձավորներին, բարեկամներին, հարազատներին ու մեր ժողովրդին: Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել իր հիշատակը»:
Հաստատելով նիստի օրակարգը, կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը:


Տուժած ընտանիքները բնակարաններ կստանան


ՀՀ կառավարությունը Մեղրի քաղաքի Մ. Օհանջանյան 92/1 հասցեում գտնվող Մեղրիի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաշենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար առանձնացված հողամասը անհատույց, սեփականության իրավունքով նվիրաբերել է Մեղրիի քաղաքային համայնքին որպես բնակելի շենք վերակառուցելու և ս.թ. հունիսի 13-ին Մեղրիի Զորավար Անդրանիկի փողոցի N 7 բնակելի շենքում բռնկած հրդեհից տուժած ընտանիքներին և քաղաքապետարանում հաշվառված և բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին սեփականության իրավունքով, անհատույց տրամադրելու պայմանով: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով, կառավարությունն այս որոշմամբ երկու հարց է լուծում. նախ՝ բնակարանով ապահովում է այն ընտանիքներին, որոնք հրդեհի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները, երկրորդ՝ լուծվում է Մեղրիի երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցը: Հրդեհից տուժածներին մարզպետն այժմ տեղավորել է ժամանակավոր կացարաններում, և նրանց հարցը շատ արագ պետք է լուծվի: Վարչապետը պատկան մարմիններին հանձնարարել է շուտափույթ կարգավորել բոլոր իրավական-տեխնիկական խնդիրները, որպեսզի նշված ընտանիքներն հնարավորինս արագ տեղավորվեն նոր բնակարաններում:


Բարեփոխվում է տեսչական համակարգը


«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքից բխող ևս երեք որոշումը նվիրված է տեսչական համակարգի բարեփոխմանը: Կառավարությունը հաստատել է տեսչական մարմինների կառավարման խորհուրդների աշխատակարգի օրինակելի ձևը և խորհրդի անդամ՝ հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացվող ընդհանուր պահանջները և առաջադրման և թեկնածուներից խորհրդի անդամ ընտրելու կարգը: Հաջորդ որոշմամբ հաստատվել է տեսչական մարմինների էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծման, օգտագործման և վերահսկողություն իրականացնող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև հանրությանը տեղեկություն տրամադրելու կարգը: Երրորդ որոշմամբ հաստատվել է հանրությունից ստացվող բողոքների ընդունման ընդհանուր կարգը և տնտեսվարող սուբյեկտներից բողոքների ստացման, հետագա ընթացքի և դրանց հետևելու կարգը: Որոշումների ընդունմամբ կառավարությունն ակնկալում է ստեղծել տեսչական մարմինների բնականոն գործունեության ապահովմանն ուղղված իրավական հիմք: Աստիճանաբար անցում կկատարվի ռիսկի վրա հիմնված ստուգման, որը և այս բարեփոխման հիմնական էությունն է:
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից երկուսում կատարել է փոփոխություններ, որոնցով «ՓՄՁ-ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը հնարավորություն կունենա ՀՀ ֆինանսների նախարարության հետ կնքած վարկային պայմանագրերի վարկերի մարման վերջնաժամկետները երկարաձգել մինչև 2026 թվականը: Դրա շնորհիվ կազմակերպությունը կկարողանա շարունակել գյուղացիական համայնքներին և գյուղացիական տնտեսություններին ֆինանսական վարձակալությամբ տրամադրել գյուղատնտեսական տեխնիկա՝ կոմբայն, տրակտոր, հարակից այլ սարքավորում մինչև 10 տարի մարման ժամկետով, արտոնյալ պայմաններով:
Գործադիրը հաստատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության «Դասընթացների վերապատրաստում. կանանց և տղամարդկանց հավասարությունը երիտասարդների աշխատանքներում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015թ. նախահաշիվը:


Բարելավվում են ձեռնարկատիրության ծավալման պայմանները
 

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» և ևս վեց օրենքում և օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավումը:
Գործադիրը հավանություն է տվել «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունմամբ ակնկալվում է բացառել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց նկատմամբ խտրականությունը և պաշտպանել նրանց իրավունքները՝ ապահովելով ՀՀ սահմանադրության 14.1 հոդվածի պահանջը:
ՀՀ կառավարությունը քննարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք նախագծի ընդունումը պայմանավորել են վեճերի արտադատական լուծումը խրախուսելու անհրաժեշտությամբ: Մինչդեռ կառավարությունը պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ գործերով վեճերի լուծման պարտադիր արտադատական կարգը խնդրահարույց է համարել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի տեսանկյունից և դեմ է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի առաջարկվող փոփոխությանը: «Զանգվածային լրատվության մասին» օրենքի լրացման վերաբերյալ գործադիրն ունի առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրինագիծը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:


Կարգավորվում են արտակարգ դրության ժամանակ ծագած իրավահարաբերությունները

ՀՀ կառավարությունն իր երեք որոշմամբ սահմանել է արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց անհրաժեշտ օգնություն տրամադրելու, արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի և այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցելու, արտակարգ դրության ժամանակ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության կարգերը: Մինչև այժմ չի եղել նշված հարաբերությունները կարգավորող ՀՀ կառավարության որևէ որոշում: Գործադրի ընդունած երեք որոշումն էլ բխում է 2012թ. ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքից:
Նիստում ընդունված ևս երկու որոշումից առաջինով աջակցություն կցուցաբերվի հաշմանդամ երեխաների ցերեկային խնամքի ծառայության մատուցմանը, երկրորդով կլուծվի կազմակերպությունում խնամվող անկողնային տարեցների պատշաճ սպասարկման խնդիրը:
Կառավարությունն ընդունել է գնման գործընթացը կազմակերպելու որոշում, որի նպատակը ֆենիլկետոնուրիա հիվանդությամբ տառապող երեխաներին անհրաժեշտ ֆենիլալանին չպարունակող մանկական կերերով անխափան ու պատշաճ մակարդակով ապահովելն է:
 

Միջազգային համագործակցություն
 

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) միջև հիմնական համաձայնագիր» կնքելու առաջարկությանը: Համաձայնագիրը ներառում է այն հիմնարար դրույթներն ու պայմանները, որոնցով ՊԳԿ-ն աջակցություն է տրամադրելու ՀՀ կառավարությանը՝ ծրագրերն իրականացնելու նպատակով, ինչպես նաև ՀՀ-ում ՊԳԿ ներկայացուցչության հիմնման իրավական կարգավիճակի, ՀՀ կառավարության և ՊԳԿ պարտավորությունների վերաբերյալ:
Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի Թագավորության կառավարությունների միջև կրթության և հետազոտության բնագավառներում համագործակցության համաձայնագիր կնքելու առաջարկությանը: Փաստաթուղթը հնարավորություն կտա իրականացնել երկու երկրների գիտնականների, դասախոսների, ուսուցիչների, ուսանողների և աշակերտների փոխայցելություններ՝ իրենց փորձն ու նվաճումները միմյանց փոխանցելու նպատակով:
Կառավարությունը համաձայնություն է տվել «Սև և Կասպից ծովերում երկաթուղային-լաստանավային համալիրների շահագործման հիմնական սկզբունքների մասին հիմնական համաձայնագրի տեխնիկական հավելված» կնքելու առաջարկությանը: Հայաստանի Հանրապետությունը դեպի Եվրոպա բեռնափոխադրումն իրականացնում է ավտոտրանսպորտով և երկաթուղային-լաստանավային փոխադրման միջոցով՝ Սև ծովի Փոթի և Բաթում նավահանգիստներով: Փաստաթղթի ստորագրումը հնարավորություն կտա մեծացնել բեռնափոխադրման ծավալը և խթանել մուլտիմոդալ փոխադրման զարգացումը:


Այլ հարցեր

ՀՀ կառավարությունը «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից Արմավիրի մարզի Դալարիկ համայնքին հատկացված տրակտորի արժեքի 50 տոկոսի և Շահումյան համայնքին հատկացված տրակտորի ամբողջ արժեքի պարտավորությունը մարելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է ավելի քան 12 մլն դրամ:
Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի փլված հատվածի վերականգնման համար գործադիրը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացրել է մոտ 110 մլն դրամ: Եվս 1 մլրդ 540 մլն դրամ է հատկացվել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու Վարդենիսի հատվածի առաջին փուլի հիմնանորոգման իրականացման նպատակով: Երևանի Վազգեն Սարգսյան փողոց 3 հասցեում կառուցվող վարչական համալիրի կահավորման նպատակով հատկացվել է 985 մլն դրամ: Կառավարության որոշումներով գումար է հատկացվել Երևանի Մ. Սարյանի տուն-թանգարանի վերակառուցումն ավարտին հասցնելու, «Հրանտ Մաթևոսյան» մշակույթի կենտրոն-թանգարանի շինարարությունն սկսելու, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դահլիճի ընթացիկ նորոգման աշխատանքի գնումն իրականացնելու, Երևանի կամերային պետական թատրոնի տարածքում շինություն կառուցելու, Շիրակի, Արմավիրի, Վայոց ձորի մարզերի մի շարք մարզամշակութային օբյեկտները հիմնանորոգելու կամ կառուցելու նպատակով: «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի մասնաճյուղի տեխնիկական վերազինման նպատակով գործադիրը հատկացրել է 60 մլն դրամ: Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 70-ամյակին նվիրված տոնակատարությունը կազմակերպելու համար կառավարությունն հատկացրել է մոտ 16 մլն դրամ: Միջոցառումը նախատեսվում է անցկացնել ս.թ. հոկտեմբերի 5-ից 9-ը: Տեղի է ունենալու նաև «Օլիմպիական սպորտ և սպորտ բոլորի համար» 19-րդ միջազգային գիտական կոնգրեսը: Դրա մասնակիցներն են լինելու «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համալսարանների միջազգային ասոցիացիայի» 52 բուհի և 15 կազմակերպության անդամները՝ շուրջ 150 անձ:
ՀՀ կառավարությունը ֆուտբոլի ՀՀ հավաքական թիմի խաղացող Ռուսլան Կորյանին ազատել է պարտադիր զինվորական ծառայությունից: Մեկ այլ որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2017թ. ամառային զորակոչը տարկետում է տրվել ֆուտբոլի ՀՀ հավաքական թիմի անդամներ Դանիել Օզբիլիզին և Գաել Անտոնյանին:
Կառավարության որոշմամբ Համլետ Հակոբյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ