Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 10 հոկտեմբերի 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանում Նորվեգիայի արտակարգ — լիազոր դեսպան Օյվինդ  Նորդսլետենին: 
       Վարչապետը շնորհավորեց դեսպանին Հայաստանում դիվանագիտական աշխատանքի անցնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ համատեղ աշխատանքով հայ-նորվեգական փոխհարաբերությունները կստանան նոր որակ:
       Անդրանիկ Մարգարյանը բարձր գնահատեց այն ներդրումը, որ Նորվեգիան ունեցել է աղետի գոտու — փախստականների հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Հայաստանը, ի թիվս ԱՊՀ մյուս հանրապետությունների, ընդգրկվել է «Կենտրոնական — ար—ելյան Եվրոպայի երկրներին աջակցության նորվեգական կառավարական ծրագրում»: Օգնության հիմնական մասը իրականացվում է Փախստականների նորվեգական խորհրդի, ինչպես նա— ՄԱԿ-ի — Միջազգային կարմիր խաչի ծրագրերի միջոցով:  1988թ. երկրաշարժից հետո Նորվեգիայի օգնությունը Հայաստանին կազմել է շուրջ 17 մլն. ԱՄՆ դոլար: 1996-99թթ ընթացքում Հայաստանում Փախստականների նորվեգական խորհրդի գրասենյակի միջոցով հանրապետությունում իրականացվել է մոտ 6,5 մլն. դոլարի ծրագիր:
       Հանդիպման ընթացքում հույս հայտնվեց, որ առաջիկայում փոխգործակցությունը մարդասիրական աջակցության հարթությունից կտեղափոխվի նա— այլ ոլորտներ: Վարչապետը կար—որեց տնտեսական կապերի խորացումը՝ մասնավորապես էներգետիկայի, առ—տրի, բնապահպանության բնագավառներում: Հայկական կողմը ցանկություն է հայտնել ներգրավվելու Նորվեգիայի զարգացման — համագործակցության գործակալության ծրագրերում: Նշվեց, որ տնտեսական հարաբերությունների զարգացման տեսակետից լուրջ խթան կարող է դառնալ Տնտեսական զարգացման նորվեգական հիմնադրամի հետ համագործակցությունը:
       Հանդիպման մասնակիցները ընդգծեցին, որ երկու երկրների միջ— համագործակցությունն ընդլայնելու նախադրյալներից է միջկառավարական — միջգերատեսչական համաձայնագրերի ստորագրումը, նախ — առաջ ներդրումների խթանման, օդային հաղորդակցության, առ—տրատնտեսական, մշակութային — գիտակրթական բնագավառներում: Ըստ Օյվինդ  Նորդսլետենի, նորվեգական կողմը փոխհարաբերությունների զարգացման տեսակետից կար—որ քայլ է համարում Հայաստանում պատվո հյուպատոսություն բացելու փաստը:
       Կողմերը գործնական համագործակցության ուղղությունների հստակեցման լավ հնարավորություն համարեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի Նորվեգիա կատարելիք առաջիկա այցը:
       Դեսպանի խնդրանքով վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ներկայացրեց Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումների ընթացքը:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ