Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 9 հոկտեմբերի 2000

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ողջույնի խոսքը հայ կանանց միջազգային ընկերակցության համաժողովին

  Հարգարժան տիկնայք, համաժողովի հարգելի մասնակիցներ, հյուրեր,
 Ողջունում եմ բոլորիդ` Հայաստանի — աշխարհի տարբեր ծայրերից հայրենիք եկած կանանց, հայ կանանց միջազգային ասոցիացիայի այս կար—որ նախաձեռնությանը ներկա գտնվելու — ձեր ներդրումը բերելու առիթով:
 Միանգամից ասեմ` ես հավատում եմ, որ կանայք մեծ ուժ են, որոնք համախմբված, միասնական նպատակներով ու գաղափարներով, հայրենիքի — սփյուռքի առջ— ծառացած համահայկական մտահոգություններով ի զորու են լուծել շատ խնդիրներ:
 Այս համաժողովը, կարծում եմ, բոլորիդ համար առանձնակի նշանակություն ունի, քանի որ այն նախորդ երկուսից հետո, որ անցկացվել են Լոնդոնում — Փարիզում, առաջին անգամ ձեզ` հայրենիքում մեկտեղվելու հնարավորություն է ընձեռել:
 Հայ կանանց միջազգային ասոցիացիան սփյուռքում գործող կանանց երկրորդ խոշոր կազմակերպությունն է, ՀՕՄ-ից հետո, որի անդամ տիկնանց —ս վերջերս հայրենիքում ողջունելու հաճելի առիթն ունեցանք, — ինչպես այդ օրերին, այնպես էլ այսօր կրկին համոզվեցինք, որ հայրենիք-սփյուռք կապի ամրապնդման, ջերմացման գործում ամենամեծ դերը կնոջն է: Հայ կնոջ ուսերին այսօր ամենածանր բեռն է — ամենամեծ պատասխանատվությունը` սերունդների շարունակելիության ապահովումն ու այդ սերունդներին ազգային ոգին — հավատը փոխանցելը, ինչի շնորհիվ նա— հնարավոր դարձավ Հայաստանի երրորդ հանրապետության կայացումը: Անուրանալի է անկախության համար պայքարի` զրկանքներով ու բազում դժվարություններով լի տարիներին Հայաստանի կանանց հերոսական կեցվածքը: Չենք կարող անտեսել նա— սփյուռքի կանանց անգնահատելի վաստակը աշխարհի տարբեր ծայրերում ազգապահպանման ինչուˆ ոչ` պայքարում:
 Եթե Ար—մուտքը` իր ժողովրդավարական — տնտեսական բարգավաճ պայմաններում, առաջնային է համարում կանանց հիմնախնդիրների լուծումը, ապա հետխորհրդային հասարակարգում հատկապես Հայաստանի պայմաններում կանանց առջ— ծառացել են բազում դժվարին խնդիրներ, հիմնահարցեր, որոնց անդրադառնալն այսօր, առավել քան երբ—է, անհրաժեշտ է: Անհրաժեշտ է նորովի դիտարկել կանանց դերը փոփոխվող հասարակական-քաղաքական — հոգ—որ արժեքների վերագնահատման գործում: Պատահական չէ, որ կանայք միջազգային տարբեր ատյաններում` հասարակական, մարդասիրական, խաղաղարար կազմակերպություններում իրենց կար—որ — վճռորոշ դերն ունեն:  Ինչպես գիտեք Հայաստանը —ս միացել է  պեկինյան գործողությունների ծրագրին — մշակել է «Հայաստանի Հանրապետության կանանց վիճակի բարելավման — հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 1998-2000 թթ. գործողությունների ծրագիրը»: Այսօր խնդիր կա վերանայել ծրագրի իրագործման մեխանիզմները, ջանքերն ու հնարավորությունները, ստեղծել հայ կանանց միավորող գործուն — հզոր կառույց, համախմբել ուժերը: Կառավարությունն իր հերթին  աջակից կլինի ձեզ այս հարցում, ինչպես նա— կշարունակի հնարավորություններ ստեղծել հավասար պայմաններում, հավասար իրավունքներով գործելու: Կրկին ողջունում եմ — համաժողովին մաղթում արգասաբեր աշխատանք:


 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ