Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 1 հունիսի 2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Պրահա









Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հրավերով, պաշտոնական այցով հունիսի 1-ին ժամանել է Պրահա:
Նույն օրը ՀՀ վարչապետն այցելել է Պրահայի Լիդիցեի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զոհված միլիոնավոր երեխաներին նվիրված հուշարձանին և Չեխիայի մշակույթի նախարար Դանիել Հերմանի հետ մասնակցել «Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ մանուկները» ցուցահանդեսի բացմանը: Վարչապետը և պատվիրակության անդամները ծանոթացել են նաև Լիդիցեի պատկերասրահում ներկայացված` երեխաների կերպարվեստի 43-րդ միջազգային ցուցահանդեսի աշխատանքներին:
Հովիկ Աբրահամյանը ելույթ է ունեցել ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ: Դիմելով ներկաներին` վարչապետն ասել է. «Մարդկության պատմությունը լի է ողբերգական էջերով, որոնց զոհերի հիշատակի ոգեկոչումը հաջորդ սերունդների համար պարտադիր արարողություն է, պարտավորություն, որը դուրս է գալիս ազգայինի սահմաններից և դառնում համամարդկային մի ուղերձ և պատգամ:
Լիդիցեի հուշահամալիրը, ինչպես և Ծիծեռնակաբերդի ու համանման մյուս հիշողության վայրերը, ունեն խորհրդավոր մի լռություն, առանձնահատուկ մի լռություն, որն իր արձագանքն է թողնում մարդկանց սրտերում և հոգիներում: Համալիրի մաս կազմող երեխաներին նվիրված հուշարձանախումբը հուզում է յուրաքանչյուրին՝ անկախ ազգությունից, դավանանքից կամ համոզմունքներից:
Այս տարի հայ ժողովուրդը և աշխարհի բազմաթիվ ազգեր ու պետություններ նորովի անդրադարձ են կատարում 20-րդ դարասկզբին հայ ժողովրդին պատուհասած ողբերգությանը: Հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը, ավաղ, մնաց անպատիժ և, ցավոք, ոչ անհետևանք. ֆաշիզմի գազանությունները եվրոպական մայրցամաքում դաժան արձագանքներն էին Օսմանյան կայսրությունում երկու միլիոնից ավելի քրիստոնյաների ոչնչացման քաղաքականության:
Դարասկզբի այս ոճրագործությունների զոհ դարձան կես միլիոնից ավելի քրիստոնյա մանուկներ, տասնյակ հազարավորները բռնի թրքացվեցին և օտարվեցին իրենց ընտանիքներից ու ազգությունից:
Այսօր Լիդիցեի հուշահամալիրում ներկայացված «Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ մանուկները» ցուցադրությունը, որը ներկայացրել է համալիրի հայաստանյան գործընկեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, լուսանկարների միջոցով մարդկային ողբերգության պատմությունների մի շարք է, որը ցնցող ազդեցություն է թողնում բոլորի վրա: Այսպիսի պատմությունները բազմաթիվ են, սակայն դրանք չենք կարող կոչել բացառիկ ու աննախադեպ, քանի որ երեխաներին բաժին հասած այս ճակատագրերը համամարդկային ողբերգության դրսևորումներ են: Խորհրդանշական է, որ ցուցահանդեսի բացումը համընկնում է Երեխաների միջազգային օրվա հետ, որ մարդկությունը նշում է այսօր:
Հարգելի բարեկամներ
Այսօր, վաղը և ընդմիշտ Լիդիցեում, Ծիծեռնակաբերդում, Աուշվիցում և այլուր մենք միացնում ենք մեր բողոքի ձայնը` վերստին մարդկությանը հիշեցնելու ցեղասպանությունների ու պատերազմների սարսափների մասին, պատգամելով ապագա սերունդներին ջանք չխնայել դրանք կանխարգելելու և մարդկությանն ապագա չարիքներից զերծ պահելու համար»
:
Վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: Ամփոփելով Լիդիցե կատարած այցը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Կցանկանայի իմ անկեղծ զգացմունքներն արտահայտել այսօրվա կապակցությամբ: Խորհրդանշական է, որ Լիդիցեի հուշահամալիր այցելությունը համընկել է Երեխաների միջազգային օրվա հետ:
Այսօր ես ծաղկեպսակ զետեղեցի զոհված երեխաների հուշակոթողին, մեր չեխ բարեկամների հետ բացեցի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատրաստած «Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ մանուկները» ցուցահանդեսը, այցելեցի Լիդիցեի՝ արվեստների 43-րդ մանկական միջազգային ցուցահանդես, որտեղ այլ երկրների երեխաների գործերի հետ մեկտեղ ներկայացված են հայաստանցի մանուկների հրաշալի աշխատանքները: Անչափ տպավորված եմ դրանցով: Այս այցելությունն իմ մեջ ամրապնդեց պարտավորվածության այն զգացումը, որ մենք` մեծերս, մեր երեխաների և թոռների համար պետք է ստեղծենք խաղաղ և բարեկեցիկ ապագա»
:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ