Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 29 մայիսի 2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին










Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
Նիստում ելույթով հանդես են եկել ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները: Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր խոսքում նշել է, որ մեկ տարվա ընթացքում, ինչ ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության համաձայնագիրը, որոշումների և համաձայնությունների իրականացման ընթացքը ցույց է տալիս, որ բոլոր մասնակիցների կողմից առկա է ինտեգրացիոն գործընթացները խորացնելու պատրաստակամություն: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ սերտ առևտրատնտեսական հարաբերությունները, ներդրումային և տեխնոլոգիական կապերը պետք է նպաստեն անդամ երկրների տնտեսությունների արդիականացմանը և մրցունակության բարձրացմանը: Հայաստանի վարչապետն անդրադարձել է օրակարգային մի շարք հարցերի՝ ներկայացնելով իր տեսակետները և առաջարկները: Կառավարության ղեկավարը ներկայացրել է իր մոտեցումները համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ:
Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում հետագա համագործակցության զարգացմանն ուղղված մոտ երկու տասնյակ հարցեր: Նիստի արդյունքում ստորագրվել և հավանության են արժանացել մի շարք փաստաթղթեր, որոնք ամրագրում են անդամ պետությունների փոխգործակցությունը տնտեսության բազմաթիվ ոլորտներում: Մասնավորապես, հաստատվել է թեթև արդյունաբերության զարգացման միջոցառումների ծրագիրը, որը նախատեսում է փոխշահավետ արդյունաբերական կոոպերացիայի զարգացման գործիքների կիրառման միջոցով խթանել ոլորտում մրցունակ ապրանքների արտադրությունը: Հավանության է արժանացել ԵԱՏՄ անդամ պետություններում գյուղատնտեսության համար մեքենաների և սարքավորումների արտադրության զարգացման համար պայմաններ ստեղծելու հարցը:
Քննարկվել են նաև մի շարք փաստաթղթերի նախագծեր, որոնց ընդունումը նախատեսված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից:
Որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել սեպտեմբերին Բելառուսում:
Նիստի ավարտին տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը նվիրված փոստային հոբելյանական նամականիշների մարման արարողությունը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների առանձնազրույցը Վիետնամի վարչապետ Նգուեն Տան Զունգի հետ, որից հետո ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև համաձայնագիրը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ