Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 26 մայիսի 2015

Կառավարությունը երկարաժամկետ համագործակցության համաձայնագրեր է ստորագրել «Մայքրոսոֆթ» ընկերության հետ







Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ այսօր ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրվել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, տվյալների անվտանգության, կրթության և նորարարության ոլորտներում երկարաժամկետ համագործակցության համաձայնագրեր:
Մինչ ստորագրման պաշտոնական արարողությունը վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է, և հատկանշական է, որ այն ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններից մեկն է: Այս համատեքստում 2014թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենսդրական փաթեթը, որի շրջանակում 2015 թվականից ՏՏ ոլորտի հավաստագրված սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ:
Մենք մեծապես խրախուսում ենք պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցության սկզբունքով տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի իրականացումը, ինչն էապես նպաստում է օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը, որակյալ կադրերի պատրաստմանը և կարողությունների հզորացմանը: Մենք բարձր ենք գնահատում «Մայքրոսոֆթ» ընկերության հետ մեր համագործակցությունը, որն սկիզբ է առնում դեռևս 2007 թվականից, երբ ստորագրվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հուշագիրը, ինչի արդյունքում ապահովվում է համաշխարհային առաջատար ընկերության կուտակած գիտելիքների և փորձի հասանելիությունն ու կիրառումը Հայաստանում։
«Մայքրոսոֆթ» ընկերության աջակցությամբ Հայաստանում հիմնված Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, որը 2012 թվականին ճանաչվեց աշխարհի 4 լավագույն Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոններից մեկը, ապահովում է գիտելիքների սահուն փոխանցում՝ ուսումնական դասընթացների, գործնական սեմինարների իրականացման, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փոքր և միջին ձեռնարկություններին նյութատեխնիկական աջակցության տրամադրման միջոցով: Մենք հատկապես կարևորում ենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «Մայքրոսոֆթ» տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիայի հիմնումը և ՀՀ կրթական հաստատություններին արտոնյալ պայմաններով «Մայքրոսոֆթ» լիցենզիոն ծրագրային ամբողջական փաթեթների տրամադրումը:
Այսօր «Մայքրոսոֆթ» ընկերության հետ համագործակցության պայմանագրերի ստորագրումն էլ ավելի կնպաստի երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը և տարածաշրջանում Հայաստանի` որպես նորարարական տեխնոլոգիական լուծումներ առաջարկող և մտավոր սեփականության իրավունքները պաշտպանող երկրի վարկանիշի բարձրացմանը: Հայաստանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հենքով տեխնոլոգիական լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնումն էապես կնպաստի Հայաստանի կայուն դիրքավորմանը տարածաշրջանում` որպես բջջային հավելվածների մշակման, «ամպային» և անվտանգության ոլորտներում նորագույն տեխնոլոգիական լուծումներ առաջարկող երկիր, իսկ «Մայքրոսոֆթ» ընկերության աջակցությամբ Հայաստանում կիբերանվտանգության կենտրոնի ստեղծումը, իր հերթին, կխթանի ՀՀ պաշտպանության համակարգում նորագույն տեխնոլոգիական լուծումների մշակումն ու ներդրումը` ապահովելով տվյալների հասանելիությունը, կիբերհարձակումներին դիմակայելու համար հայ մասնագետների վերապատրաստումը և տեղեկատվության փոխանակումը։
Այսօր ստորագրվող պայմանագրերը նոր հիմք կհանդիսանան ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության էլ ավելի սերտ համագործակցության համար, և վստահ եմ, որ այն կլինի փոխշահավետ և շարունակական` ի շահ Հայաստանի ու «Մայքրոսոֆթ» ընկերության` ապահովելով տեղական հզոր տեխնոլոգիական ներուժի զարգացումն ու ինտեգրումը համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների գործընթացներին: Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ ՀՀ կառավարությունում, և մեր պատրաստակամությունն եմ հայտնում շարունակելու և զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը»:

Հաջորդիվ ելույթ են ունեցել «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նախագահ Դոն Գրանթամը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Դոն Գրանթամը նշել է, որ մեծ պատիվ է ներկա գտնվել Հայաստանի Հանրապետության և «Մայքրոսոֆթ» ընկերության հարաբերությունների նման կարևոր պատմական դրվագին. «Մեր համագործակցության առաջին համաձայնագիրն ստորագրեցինք Շոտլանդիայում, որին մասնակցեց ընկերության հիմադիր և նախագահ պարոն Բիլ Գեյթսը: Այդ ժամանակ էլ Հայաստանում բացվեց մեր գրասենյակը, որին մասնակցեց նախկինում իմ պաշտոնն զբաղեցրած հայազգի Վահե Թորոսյանը: 2011 թ. համագործակցության նույն պայմանագրի շրջանակում մենք համատեղ բացեցինք «Մայքրոսոֆթ»-ի առաջին նորարարական կենտրոնը, որն այսօր համաշխարհային մակարդակով ամենաազդեցիկ և արդյունավետ գործող կենտրոններից է»: Պարոն Գրանթամն ընդգծել է, որ հպարտանում է ՀՀ-ի և «Մայքրոսոֆթ»-ի բազմաթիվ համատեղ ձեռքբերումներով, որոնք նպաստել են Հայաստանում տնտեսական ակտիվության և աշխատատեղերի ստեղծման նոր ցուցանիշների արձանագրմանը, և վստահ է, որ Հայաստանը խոստումնալից ապագա ունի տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: «Հպարտ ենք, որ այս ներդրումների արդյունքում խոստումնալից գործընկերության ենք հասել ՀՀ կառավարության հետ ի շահ Հայաստանի ժողովրդի: Հպարտ ենք, որ միջազգային խոշոր ընկերություններից առաջիններից ենք, որ հավատալով օժանդակել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտին և ներուժի իրացմանը, ինչը տաղանդավոր ճարտարագետներին և ձեռներեցներին ավելիին հասնելու հնարավորություններ է ընձեռում: Նախատեսում ենք նոր համաձայնագրերի ստորագրման արդյունքում էլ ավելի ազդեցիկ դարձնել Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնի գործունեությունը` ընդլայնել վերապատրաստման և կադրային կատարելագործման աշխատանքները, օժանդակել անհատներին և ընկերություններին նորագույն լուծումներով, որպեսզի ստեղծվեն նոր աշխատատեղեր, և աշխարհի մակարդակով մրցունակ տեխնոլոգիական նոր ընկերություններ ծնվեն: ՀՀ կառավարության` համակարգչային ծրագրերի պատշաճ լիցենզավորումն իրականացնելու հանձնառությունը վկայում է այն մասին, որ պետությունը հարգում է մտավոր սեփականության իրավունքները: Դա բազում օգուտներ է բերելու և´ երկրին, և´ գործարար միջավայրին» - ընդգծել է Դոն Գրանթամը և ընկերության անունից երախտագիտություն հայտնել ՀՀ վարչապետին և կառավարությանը` համաձայնագրերի նախապատրաստման և ստորագրման ուղղությամբ գործադրած ջանքերի համար:
Իր հերթին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ԱՄՆ կառավարության անունից շնորհավորել է վարչապետին` ՀՀ կառավարության կողմից միջազգային չափորոշիչներին համապատասխան մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը երաշխավորող համաձայնագրի կնքման առնչությամբ. «Այս համաձայնագիրը կարևոր և հնչեղ ուղերձ է պարունակում. Հայաստանը ցանկանում է բիզնեսը ծավալել ճիշտ ճանապարհով`պահպանելով իրավունքի գերակայությունը և հարգելով մտավոր սեփականության իրավունքները: Մտավոր սեփականության իրավունքները դարձել են ժամանակակից տնտեսության անկյունաքարը: Աշխարհով մեկ հայերին ճանաչում են մտավոր կարողություններով և ձեռնարկատիրական գործի ջիղով: Մտավոր սեփականությունից օգուտ քաղելուն հայերի ստեղծարար ջիղն օգտակար ծառայեցնելու համար այս իրավունքը պետք է պաշտպանված լինի: Համաձայնագրի ստորագրումը վկայում է, որ ՀՀ կառավարությունը հանձնառու է ապահովել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը: Նման համաձայնագրերը կօգնեն Հայաստանին՝ ներգրավել միջազգային ներդրումներ և կնպաստեն տնտեսության աճին: Բարձր եմ գնահատում վարչապետի ջանքերն այս ուղղությամբ»:
Ելույթներին հաջորդել է ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև Համագործակցության հուշագրի, Լիցենզավորման պայմանագրերի և Տվյալների անվտանգության ծրագրի ստորագրման արարողությունը: ՀՀ կառավարության անունից Համագործակցության հուշագիրն ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Լիցենզավորման պայմանագրերն ստորագրել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Տվյալների անվտանգության ծրագիրն ստորագրել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Մայքրոսոֆթ» ընկերության անունից փաստաթղթերն ստորագրել է ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նախագահ Դոն Գրանթամը:
Նշենք, որ Համագործակցության հուշագրով նախատեսվում է համագործակցել Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, տվյալների անվտանգության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և նորարարության ոլորտներում: Նախատեսվում է նաև Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնի հենքով Հայաստանում «ամպային» և բջջային լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնում, որը հնարավորություն կընձեռնի տեխնոլոգիական ոլորտի հայ մասնագետներին մշակել ծրագրային լուծումներ` օգտագործելով «Մայքրոսոֆթ» ընկերության նորագույն տեխնոլոգիաներն ու փորձը և բարձրացնել Հայաստանի մրցունակությունը ոլորտում:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ