Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 25 մայիսի 2015

Վարչապետն ընդունել է Շվեդիայի Թագավորության Ուփսալայի նահանգապետին



Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Շվեդիայի Թագավորության Ուփսալայի նահանգապետ Փիթեր Էգարդտին, ով Հայաստան է այցելել ՀՀ Լոռու մարզի և Շվեդիայի Ուփսալա նահանգի միջև համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:
Վարչապետը ողջունել է Շվեդիայի նահանգապետի այցը Հայաստան և կարևորել երկու երկրների տարածաշրջանների միջև համագործակցության զարգացումը, ինչը կնպաստի հայ-շվեդական առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ ՀՀ-ն կարևորում է Եվրոպական միության երկրների հետ փոխգործակցության ընդլայնումը, և այս առումով Շվեդիան կարևոր գործընկեր է Հայաստանի համար:
Փիթեր Էգարդտը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` նշելով, որ առաջին անգամ է այցելել մեր երկիր և տպավորված է հայ ժողովրդի հյուրընկալությամբ: Ուփսալայի նահանգապետն ընդգծել է, որ Շվեդիան կարևորում է Հայաստանի` որպես ԵՄ Արևելյան գործընկերության երկրի հետ հարաբերությունների զարգացումը և այդ նպատակով գործնական քայլերի ձեռնարկումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ուղղություններով համագործակցության ծավալման և ծրագրերի իրականացման շուրջ: Քննարկվել են, մասնավորապես, կրթության, գյուղատնտեսության, միջուկային անվտանգության ոլորտներում գործակցության զարգացմանը, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման համակարգում առկա փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր: Իր հերթին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել Շվեդիայի Ուփսալայի նահանգապետի հետ քննարկման արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք հնարավորություն կտան նոր թափ հաղորդել երկկողմ կապերին:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ