ուրբաթ, 6 հոկտեմբերի 2000
Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ — լիազոր դեսպան Մայքլ Լեմոնին, «Հովնանյան ինթերնեյշնըլի» նախագահ Վահանգն Հովնանյանին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության — միջազգային զարգացման գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում զբոսաշրջիկության զարգացման խնդիրներին առնչվող հարցեր: Վարչապետը ներկայացրեց կառավարության կողմից իրականացվող այն քայլերը, որոնք միտված են ոլորտի հետագա բարգավաճմանը: Մասնավորապես, կառավարությունը հաստատել է զբոսաշրջիկության զարգացման հայեցակարգը, 2000-2001թթ. միջոցառումների ծրագիրը, ստեղծվել է զբոսաշրջիկության պետական գործակալություն: Բնագավառի զարգացումն առավել կար—որվում է Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունման 1700-ամյակի տոնակատարությունների նախաշեմին: Գալիք տարի ակնկալվում է զբոսաշրջիկների մեծ հոսք, — պատշաճ նախապատրաստությանը աջակցելու համար կառավարության որոշմամբ ստեղծվել է «Քրիստոնեություն-1700» հիմնադրամը:
Կառավարության ծրագրային խնդիրներից է զբոսաշրջիկության զարգացման համար բարենպաստ իրավական դաշտի ապահովումը: Այս առումով, վարչապետը ընդգծեց այն քայլերը, որոնք կատարվում են ոլորտի հենասյուներից հանդիսացող փոքր — միջին ձեռնարկություններին պետականորեն աջակցության ուղղությամբ: Մշակման փուլում է զբոսաշրջիկության մասին ՀՀ օրենքի նախագիծը, որը կառավարության հաստատմանը կներկայացվի նոյեմբերին:
Կողմերը քննության առան այս հարցում ամերիկյան կողմի աջակցության հնարավոր ուղղությունները: Մասնավորապես, կար—որվեց փորձագիտական — տեխնիկական աջակցությունը, համապատասխան մասնագետների պատրաստումը, սպասարկման ու ծառայությունների ար—մտյան փորձի փոխանցումը, օտարերկրյա ներդրումների ներգրավումը: