Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 14 մայիսի 2015

Հովիկ Աբրահամյանն այցելել է Լոռու մարզ










Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում: Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է Սպիտակի «Ագրոհոլդինգ Արմենիա» ֆերմերային տնտեսությունում, որտեղ վարչապետը ծանոթացել է նրա գործունեությանը և առաջիկա ծրագրերին: Տնտեսությունը պատրաստվում է առաջիկայում 400-ով ավելացնել բարձր կաթնատվությամբ անասնագլխաքանակը, որն այժմ կազմում է 100 գլուխ: Նշվել է, որ «Ագրոհոլդինգ Արմենիա»-ի արտադրանքը սպառվում է միայն Հայաստանում. աշխատանքներ են տարվում նոր շուկաներ մուտք գործելու ուղղությամբ:
Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա: Հովիկ Աբրահամյանը շրջել է ֆաբրիկայով՝ ծանոթացել արտադրանքին, ծրագրերին, խնդիրներին: Իտալական Sartis ընկերության հետ համագործակցող ֆաբրիկան հագեցած է գերմանական և ճապոնական բարձրակարգ սարքավորումներով, ինչը թույլ է տալիս արտադրել հայտնի համաշխարհային բրենդների բարձրորակ բաճկոններ: Ֆաբրիկան տարեկան Իտալիա և Գերմանիա է արտահանում շուրջ 700 հազար բաճկոն: Այժմ աշխատանքներ են տարվում իտալական Diezel ընկերության հետ համատեղ բարձրորակ ջինսերի արտադրություն ևս կազմակերպելու համար: Միաժամանակ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն է հայտնել կառավարության կողմից ֆինանսական ռեսուրսներով օժանդակել ֆաբրիկային՝ զարգացմանն ուղղված ծրագրերն առաջ մղելու համար: Իր հերթին, ֆաբրիկայի ղեկավարությունը խոստացել է կառավարության աջակցության արդյունքում ստեղծել լրացուցիչ 200 նոր աշխատատեղ. «Գլորիա»-ում աշխատում է 1300 մարդ:
«Վանաձորը մշտապես եղել է արդյունաբերական մեծ քաղաք և այսօր որևէ խոշոր ձեռնարկություն չի գործում, բացառությամբ «Գլորիա» կարի ֆաբրիկայի: Պայամանավորվել ենք ֆաբրիկայի ղեկավարության հետ, որ կառավարությունը կքննարկի 450 մլն դրամի ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը, ինչի արդյունքում ստեղծվելու է լրացուցիչ 200 և ավելի աշխատատեղ»,- լրագրողների հետ զրույցում նշել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետն այցելել է նաև Վանաձորի ճոպանուղու նախկին տարածք, որտեղ Հովիկ Աբրահամյանին է ներկայացվել ճոպանուղու վերագործարկման հետ կապված ծրագրերն ու խնդիրները: Նախատեսվում է, որ ճոպանուղին կունենա 1450 մետր երկարություն և 2 հազար 500 մետր սահուղի: Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է ներկայացնել ճոպանուղու վերագործարկման ներդրումային ծրագիր, որից հետո այն կքննարկվի հնարավոր ներդրողների հետ: Ակնկալվում է, որ ճոպանուղու գործարկումը մեծապես կնպաստի և նոր թափ կհաղորդի Վանաձորի զբոսաշրջային ներուժի զարգացմանը:
Այնուհետև կառավարության ղեկավարը Վանաձորի քաղաքապետարանում հանդիպել է Լոռու մարզի ղեկավարների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և տնտեսվարողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական ոլորտի խնդիրներին, բիզնեսի զարգացմանը, նոր ներդրումների ներգրավմանն առնչվող հարցեր: Դիմելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ քննարկման նպատակն է վեր հանել մարզում առկա խնդիրներն ու մտահոգող հարցերը, լսել տնտեսվարողների՝ կառավարությունից ունեցած ակնկալիքները, քննարկել կոնկրետ ծրագրեր: «Ես բավարար չեմ համարում Լոռու մարզի ներուժի օգտագործման փոքր ծավալները: Վանաձորը նախկինում ամենախոշոր արդյունաբերական ներուժ ունեցող քաղաքներից էր և այսօր կամաց-կամաց փորձում ենք Լոռիում վերականգնել արդյունաբերական ներուժը: Մեր նպատակն է՝ օգտագործելով մեր ռեսուրսները, աստիճանաբար վերականգնել Վանաձորի ակտիվությունը: Կարծում եմ՝ կա մեծ հնարավորություն: Մեր կառավարության նպատակն է՝ մարզերում, համայնքներում, քաղաքներում իրականացնել լոկալ ծրագրեր՝ այդպիսով լուծելով մեր քաղաքացիների աշխատանքով ապահովման խնդիրը»,- նշել է վարչապետը: Այնուհետև ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Քննարկմանը ներկա բիզնես ոլորտի ներկայացուցիչները հնչեցրել են տարբեր բնագավառներում՝ շինարարության, գյուղատնտեսության, արդյունաբերության և այլն, ներդրումային ծրագրերի վերաբերյալ մի շարք առաջարկություններ: Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին՝ քննարկել ներկայացված ծրագրերն ու ներկայացնել դրանց կյանքի կոչմանն ուղղված գործիքակազմ:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ