ուրբաթ, 6 հոկտեմբերի 2000
Եր—անում բացված «Սահմանադրական արդարադատության արդյունավետությունն անցումային հասարակությունում» թեմայով 5-րդ միջազգային սեմինարի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ընդգծել է սեմինարի քննության առարկա հիմնահարցերի հրատապությունն ու կար—որությունը մեր հանրապետությունում ընթացող սահմանադրական բարեփոխումների համար: Վարչապետը մասնավորապես նշել է, որ գոյության հինգ տարիների ընթացքում ՀՀ Սահմանադրական դատարանը կայացել է որպես պետական իշխանության համակարգում իր ուրույն տեղն ու դերն ունեցող — արդյունավետ գործող համակարգ, նպաստել սահմանադրական օրինականության ամրապնդմանը, հասարակության իրավագիտակցության բարձրացմանը: Միջազգային նման սեմինարներն զգալի դեր ունեն երիտասարդ ժողովրդավարության երկրներում սահմանադրական արդարադատության փորձի ընդհանրացման համար, որը, վարչապետի խոսքերով, մեծապես կնպաստի նա— գործադիր իշխանության արդյունավետ ու նպատակաուղղված աշխատանքների կազմակերպմանը: