Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 9 մայիսի 2015

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:
Այսօր լրանում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակը: Երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտը խաղաղ ու բարեկեցիկ ապագա կերտելու նոր հնարավորություններ ընձեռեց, և դրանում մեծ է նաև հայ ժողովրդի ներդրումը: Հազարավոր հայորդիներ իրենց կյանքը զոհաբերեցին աշխարհում խաղաղության պահպանման համար, և նաև մեր հայրերի ու պապերի շնորհիվ է, որ այսօր աշխարհն ապրում է առանց ֆաշիզմի սպառնալիքի:
Մայիսի 9-ը մեզ համար համախմբվածության, ազգային ոգու և արժանապատվության խորհուրդ ունի. այս օրերին մենք տոնում ենք նաև Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձը: Շարունակելով իրենց հերոս նախնիների սխրանքը՝ հայ ժողովրդի քաջարի զավակները 1992 թվականին վերականգնեցին պատմական արդարությունը՝ ազատագրելով դարեր ի վեր հայոց մշակութային մայրաքաղաք համարվող Շուշին:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս պանծալի հաղթանակների առթիվ, Հայրենական մեծ պատերազմի մեր վետերաններին և Շուշիի ազատագրման մեր մարտիկներին մաղթում քաջառողջություն և երկար տարիների կյանք: Հավերժ փա՛ռք այս հաղթանակների ձեռքբերման ճանապարհին ընկած մեր հերոսներին:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ