Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 13 մարտի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Իսպանիայի թագավորության Եվրոպական հարցերով պետքարտուղար Ռամոն Դե Միգելին, որը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Նշելով, որ պրն. Ռամոն դե Միգելի այցը մինչև այժմ իսպանական այսպիսի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Հայաստան, վարչապետը հույս է հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա երկու պետությունների միջև երկխոսությունն ակտիվացնելու և սերտորեն համագործակցելու թե քաղաքական, թե տնտեսական ասպարեզներում: Անդրանիկ Մարգարյանը հավաստիացրել է, որ Հայաստանը պատրաստակամ է միջազգային տարբեր կազմակերպություններում աջակցելու Իսպանիային այն բոլոր հարցերում, որտեղ երկու պետությունների շահերը կունենան ընդհանրություններ կամ պարզապես չեն հակասի միմյանց: Վարչապետը նշել է, որ լինելով Եվրոպայի Խորհրդի անդամ, մեր երկիրը ակտիվ աշխատանք է տանում եվրոպական ընտանիքին ինտեգրվելու, նրա անդամ պետությունների՝ այդ թվում և Իսպանիայի հետ երկկողմ հարաբերություններ զարգացնելու, միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ: Այս առումով վարչապետը կարևորել է նաև Եվրոպական Միության դերը տարածաշրջանում: Իսպանիայի Թագավորության եվրոպական հարցերով պետքարտուղար Ռամոն Դե Միգելը ևս իր երկրի անունից հավաստիացրել է ինչպես Եվրոմիությունում, այնպես էլ միջազգային տարբեր կառույցներում Հայաստանին աջակցելու պատրաստակամության, այդ թվում՝ «Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանս» կազմակերպությանը Հայաստանի անդամակցությանն աջակցելու մասին, որի անդամ են Թուրքիան և Ադրբեջանը: Նշելով, որ Հայաստանի և Իսպանիայի միջև տնտեսական ու քաղաքական կապերը դեռևս շատ թույլ են, Ռամոն Դե Միգելը կարևորել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը՝ իր այցը դիտարկելով իբրև այդ մտադրվածության օրինակ և սկիզբ: Նրա հավաստմամբ, դա կնպաստի նաև տնտեսական փոխգործակցության զարգացմանը, ներդրումների ներգրավմանը և գործարարների ակտիվ շփումների ու փոխադարձ հետաքրքրությունների ձևավորմանը: Այս առումով, պարոն Դե Միգելը համաձայնել է ՀՀ վարչապետի այն տեսակետին, թե Հայաստանի բաշխիչ ցանցերի մասնավորեցման գործընթացում իսպանական Union Fenosa ընկերության մասնակցությունն արդեն իսկ հետաքրքրությունների և Հայաստանում այդ երկրի տնտեսական ներկայության շահագրգռության մասին է խոսում: Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային կայունության և եվրոպական ընտանիքում ակտիվ փոխգործակցության հարցում Հայաստանի և Իսպանիայի շահագրգռությունը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ