Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 16 ապրիլի 2015

Պարզեցվում է արտոնագրային գործունեությունը կարգավորող օրենսդրությունը







Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկության առաջարկով ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Արտոնագրային վճարների մասին» և ևս մոտ մեկուկես տասնյակ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով, մասնավորապես, առաջարկվում է արտոնագրային հարկը սահմանել տեղական հարկ, ինչը կհանգեցնի գործունեության այդ տեսակներով զբաղվողների ստվերի կրճատմանը, հանել շրջանառության 9 մլն դրամի շեմը, որի շնորհիվ արտոնագրային հարկով հարկվող ֆիզիկական անձը վերոնշյալ գործունեության համար հաշվառում վարելու անհրաժեշտություն չի ունենա, պարզեցնել օրենքի շարադրանքը, հստակեցնել օգտագործվող հասկացությունները և այլն: Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Գործարար միջավայրի բարելավմանն է միտված նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի մեկ այլ առաջարկ, որի համաձայն գործադիրը փոփոխություններ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը վերաբերում է մաքսային և հարկային ոլորտներին: Միջազգային մի շարք պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների արտոնությունից օգտվելու համար անձը ստիպված է լինում շփվել երեք պետական մարմնի հետ և ժամանակ ծախսել: Որոշման փոփոխությամբ ներդրվում է մեկ պատուհանի սկզբունքը, ինչի շնորհիվ կկրճատվեն փաստաթղթերի կրկնակի ներկայացումը, ժամկետը, ավելորդ վարչարարությունը, կստեղծվի տեղեկանքների ձեռք բերման առցանց հնարավորություն: Ավելի քան 14 մլն դրամ գնահատվող գործընթացի արժեքը կնվազի մինչև 307 հազար դրամ: Որոշման շնորհիվ ակնկալվող դրական փոփոխությունները կարևորել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հատկապես շեշտելով ավելորդ վարչարարության կրճատումը:
«Սևանի իշխան» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2015թ. ապրիլի 15-ից մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը կառավարության որոշմամբ հետաձգվել է մինչև 2018թ. ապրիլի 18-ը: Սևանի իշխանի վերամշակման գործարան կառուցելու համար ընկերությունը նախատեսում է շուրջ 3 մլրդ դրամի ներդրում կատարել: Ծրագրի իրականացմամբ կստեղծվի մոտ 150 աշխատատեղ:


Վարչական իրավախախտման գործերը կքննվեն ուղղիչ հիմնարկներում


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը քննելու իրավասությունը վերապահել ուղղիչ հիմնարկներում և կալանավորվածներին պահելու վայրերում՝ համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետին, ինչպես նաև ձերբակալված անձանց պահելու վայրի վարչակազմին:
ՀՀ կառավարությունը քննարկել է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նախագծով առաջարկվել է վերանայել որոշ ապրանքատեսակների համար ԱԱՀ-ով հարկման համակարգը, ինչն աննպատակահարմար է համարել գործադիրը և հանգամանորեն հիմնավորել իր եզրակացությունը: Պատգամավորի առաջարկն ընդհանուր առմամբ դրական է գնահատել կառավարության ղեկավարը: Հովիկ Աբրահամյանը ՀՀ ֆինանսների նախարարությանն առաջարկել է առաջնային ապրաքների հարցը ուշադրության կենտրոնում պահել, քանի որ դրա շնորհիվ կարող է նաև սոցիալական խնդիր լուծվել: Այս փուլում, սակայն, առաջարկված դրույթներն ընդունելի չեն:
Օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:


Կառուցվում է Հրազդանի ՋԷԿ-Շինուհայր էլեկտրահաղորդման գիծը


Կառավարությունն ընդունել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրով Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու որոշում: Ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը: Օտարվող սեփականության դիմաց փոխհատուցումն իրականացվելու է բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ս.թ. ապրիլի 8-ին ստորագրվել է «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման վարկային համաձայնագիրը», որին նույնպես հավանություն է տվել գործադիրը: Բանկը տրամադրելու է 52 մլն ԱՄՆ դոլար վարկ, որով վերակառուցվելու են «Աշնակ» ենթակայանը, Երևանի ՋԷԿ-ի ենթակայանը, անհրաժեշտ սարքավորումներ են ձեռք բերվելու ենթակայանների և օդային գծերի սպասարկման և նորոգման համար և այլն:
Գործադիրը Մ 2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի առանձին հատվածների մակերևութային ճանապարհային աշխատանքներ իրականացնելու համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացրել է մոտ 53.5 մլն դրամ:
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք համապատասխանեցվել են ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի նոր զարգացումների հետ կապված ընդունված դրույթներին:
«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության հետևանքով որսված գայլերի համար տրվող պարգևավճարի 100 հազար դրամը փոխարինվել է 123 հազար 346 դրամով: Կառավարության նախկին որոշման փոփոխության նպատակն է խրախուսել գայլերի թվաքանակի կարգավորումը, վերականգնել բնության մեջ խախտված էկոլոգիական հավասարակշռությունը, կանխարգելել ընտանի կենդանիներին և մարդկանց հասցվող վնասը:
Նիստում հաստատվել է լոլիկի ականող ցեց և կարտոֆիլի ցեց վնասատուների մոնիթորինգի իրականացման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ վերանշյալ վնասատուների մոնիթորինգը և դրանց դեմ պայքարի միջոցառումների իրականացման ճիշտ ժամկետը հնարավոր է պարզել միայն ֆերոմոնային թակարդների օգտագործմամբ, որոնք կտեղադրվեն Արարատի և Արմավիրի մարզերում:


Շարունակվում է ոստիկանության համակարգի բարեփոխումը


ՀՀ կառավարությունն հաստատել է ճանապարհային ոստիկանության (ՃՈ) և պայմանագրային հիմունքով պահպանության և անվտանգության ծառայությունների մատուցման ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015թ. նախահաշիվները: ՃՈ 2015թ. արտաբյուջետային միջոցների տարեկան մուտքերը հաշվարկվել են մոտ 14 մլրդ դրամի, ծախսերը՝ շուրջ 13.5 մլրդ դրամի չափով: Այդ միջոցներն էական նշանակություն ունեն բնագավառի գործունեության ապահովման և ոլորտում ընթացող բարեփոխման, այդ թվում՝ հակակոռուպցիոն ռազմավարության իրագործման տեսանկյունից: Պետական պահպանության և անվտանգության ապահովման արտաբյուջետային միջոցների ծրագրային ցուցանիշը հաշվարկվել է մոտ 9 մլրդ դրամ, ծախսը՝ ավելի քան 8 մլրդ դրամ:
Կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2015թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և միջոցներ նախատեսել կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի 2014թ. երրորդ եռամսյակում եղած ավելի քան 680 մլն դրամի պարտավորությունը կատարելու համար:

 


Այլ որոշումներ


Կառավարությունը սահմանել է, որ 2015թ. ապրիլ ամսվա ընթացքում կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող պաշտոնական պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները ՀՀ համապատասխան գործադիր մարմինների և կազմակերպությունների հայտերի հիման վրա ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետտուրքի վճարումից:
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015/2016 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների: Նիստում հաստատվել են նաև բուհերի՝ բակալավրի, անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2015/2016 ուս.տարվա առկա ուսուցմամբ, ինչպես նաև ասպիրանտուրայի, օրդինատուրայի, ՀՀ պաշտպանության նախարարության համար նախատեսված ինտերնատուրայի, դոկտորանտուրայի ընդունելության տեղերը:
Գործադիրը սահմանել է պետական գույքի կառավարման 2015-2017թթ. ծրագիրը, որը գործելու է 2015թ. հունվարի 1-ից մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ոստիկանության օրվա առթիվ շնորհավորել է ոստիկանապետին, համակարգի բոլոր աշխատակիցներին, մաղթել արդյունավետ, բեղմնավոր աշխատանք:
 

Մայիս 2021
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 

-

Արխիվ