Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 15 ապրիլի 2015

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին




Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը:
Վարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցությունն՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների, տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը, ինչպես նաև համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը տարբեր ոլորտներում մեր երկրին ցուցաբերվող շարունակական աջակցության համար:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Դեսպան Միլսը, կարևորելով Հայաստանի հետ փոխգործակցության խորացումը, նշել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է գյուղատնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության ոլորտներում, ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական արժեքների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը: Միաժամանակ, պարոն դեսպանը նշել է, որ պայմանավորված միջազգային տարբեր հիմնախնդիրներով՝ ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել կրճատել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ եվրոպական պետություններում և Հայաստանում իրականացվող որոշ ծրագրերի ֆինանսավորումը: Ռիչարդ Միլսն ընդգծել է, որ դա որևէ կերպ պայմանավորված չէ համատեղ ծրագրերի արդյունավետությամբ կամ հայ-ամերիկյան ամուր հարաբերություններով, որոնք գտնվում են բարձր մակարդակի վրա:
Իր հերթին, Քարեն Հիլիարդը նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ի համար շարունակում է գերակա մնալ մեր երկրի կառավարման համակարգի, փոքր ու միջին բիզնեսի, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև համայնքներում, այդ թվում՝ սահմանամերձ գյուղերում սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի իրականացումը, որոնք կրելու են շարունակական բնույթ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում ստեղծված քաղաքական և տնտեսական իրավիճակի շուրջ:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ